Երկարությունը 827 կմ է, ավազանը՝ 62000 կմ²։ Սկիզբ է առնում Աբականի լեռնաշղթայի արևմտյան լանջից։ Սնումը խառն է։ Ջրի միջին ծախսը գետաբերանի մոտ՝ 1110 մ³/վրկ։ Կան ծանծաղուտներ։ Նավարկելի է Մրաս-Սու վտակի խառնատեղից սկսած (643 կմ)։ Ափին են Նովոկուզնեցկ, Կեմերովո, Տոմսկ քաղաքները։ Տոմի ավազանում է Կուզնեցկի ածխային ավազանը։
Անվանման (ռուս.՝ Томь ) ստուգաբանությունը պարզված չէ։ 18-րդ դարի գիտնականները գտնում էին, որ անվանումն առաջացել է այդ տարածաշրջանի բնակիչների՝ կետերի լեզվով Томь , Том-«գետ» բառից։ Ժամանակակից հեղինակները գտնում են, որ անվանմանհիմքում Тума -կետերեն «մուգ, սև» կամ էլ թուրք-մոնղոլերեն «մեծ, գլխավոր» բառն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։