Jump to content

Փռյուգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փռյուգիա, պատմական պետություն Փոքր Ասիայի արևմտյան հատվածում՝ Լիդիայի և Բյուզանդիոնի հարևանությամբ։

Երկիրը բարենպաստ պայմաններ ուներ երկրագործության և անասնապահության զարգացման համար։ Զարգացած էին նաև արհեստները։ Արդյունահանվում և մշակվում էր ոսկի։ Պետության հիմնադիրը Գորդիոսն էր, որի անունով էլ նրա մայրաքաղաքը կոչվեց Գորդիոն։ Փռյուգիան հասավ իր հզորության գագաթնակետին Միդաս արքայի կառավարման տարիներին։ Գորդիոնը դարձավ խոշոր և գեղեցիկ կառուցապատված քաղաք։ Սակայն Փռյուգիայի հզորությունը երկար չտևեց։ Արևելքից եկած քոչվոր կիմմերական ցեղերը հաղթեցին Միդասին, գրավեցին ու ավերեցին Գորդիոնը։ Ըստ ավանդության՝ թշնամու ձեռքը չընկնելու համար՝ Միդասն ինքնասպան եղավ։ Որոշ ժամանակ անց Փռյուգիան ընկավ հարևան Լիդիայի գերիշխանության տակ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փռյուգիա» հոդվածին։