911 (երգ)
«911» | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագայի սինգլը | ||||
«Chromatica» ալբոմից | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 18, 2020 | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ | |||
Ձայնագրված | 2019, Henson Recording Studios ստուդիա | |||
Ժանր | ||||
Երգահան | ||||
Տևողություն | 2:52 | |||
Լեյբլ | Interscope | |||
Պրոդյուսեր |
| |||
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«911», ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որը ձայնագրվել է որպես նրա վեցերորդ՝ «Chromatica» ստուդիական ալբոմի ութերորդ երգ և թողարկվել է միաժամանակ՝ 2020 թվականի մայիսի 29-ին։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ՝ ուղեկցող երաժշտական տեսահոլովակի հետ միասին։ Երգին նախորդում է «Chromatica II» երգի գործիքային պրելյուդը։ Երգը գրել են անձամբ Լեդի Գագան, Ջասթին Թրենտերը, BloodPop-ը և Madeon-ը, իսկ վերջին երկուսն օգնել են պրոդյուսերավորել երգը Բենջամին Ռայսի հետ համատեղ։ Երգը համադրում է այնպիսի ժանրեր, ինչպիսիք են եվրոդիսկոն, սինթիփոփը և էլեկտրոփոփը՝ ֆանկի և տեխնոյի որոշակի ազդեցությամբ։ Տեքստում Գագան խոսում է հոգեմետ դեղեր ընդունելու մասին։
Բազմաթիվ երաժշտական քննադատներ երգն անվանել են ալբոմի լավագույն երգերից մեկը՝ բարձր գնահատելով ինչպես դրա արտադրանքը, այնպես էլ երգի տեքստը։ Նաև նշվել է «Chromatica II» և «911» երգերի միջև սահուն անցումը, որը, ալբոմի թողարկումից հետո, մեմ է դարձել։ «911» երգը Գագան կատարել է 2020 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ՝ որպես ելույթի խառնուրդի մի մաս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«911» երգը մանրամասնորեն նկարագրում է Գագայի վերաբերմունքն իր հոգեմետ դեղի՝ օլանզապինի նկատմամբ[1]։ Գագան պատմել է՝ «Ես հոգեմետ դեղեր եմ ընդունում։ Եվ դա այն պատճառով, որ ես միշտ չեմ կարող վերահսկել այն, ինչ անում է ուղեղս։ Ես գիտեմ դա։ Եվ ես պետք է այս գործընթացը դադարեցնելու համար դեղեր ընդունեմ»[1]։
Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում պրոդյուսեր BloodPop-ը հաստատել է, որ երբ Գագան ձայնագրում էր երգը, նա պնդում էր, որ ստուդիայում մութ լինի և որ նա կեղծամ կրի՝ որպեսզի իրեն մեկ այլ մարդ զգա, քանի որ նա ցանկանում էր «կրկին վերապրել այն ամենը, որի մասին խոսում է երգի տեքստում՝ յուրաքանչյուր նոր դուբլում»[2]։ Համահեղինակ և պրոդյուսեր Madeon-ը հավելել է, որ նրանք ցանկանում էին, որ արտադրությունն ավելի հանգիստ լինի, քանի որ «տեքստում այնքան կյանք և ազդեցություն կա, որ ուզում ես դուրս շպրտել և թողնել, որ նրանք շնչեն։ Պետք չէ դրանք խեղդել»[2]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«911»-ը հիմնականում համադրում է եվրոդիսկո, սինթիփոփ[3][4] և էլեկտրոփոփ ժանրերը[3]։ Երգում Գագան օգտագործում է միօրինակ[5], ռոբոտանման վոկալային էֆեկտներ՝ ինդուստրիալ հնչյունային սինթեզատորով, ինչպես նաև տեխնոյի և ֆանկի[6] ու «տրիպե» փսիխոդելիկ ոճերի կրկներգ[7]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Billboard ամսագրին տված հարցարզույցի ժամանակ, որը հրապարակվել է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, Գագան հաստատել է, որ օգոստոսին երգի համար տեսահոլովակ է նկարահանել[8]։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինխը, որը հայտնի է որպես R.E.M. խմբի՝ «Losing My Religion» երգի տեսահոլովակի ռեժիսոր, որը 1991 թվականին արժանացել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մրցանակի։ «911» տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՅուԹյուբում՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին[9]։
Տեսահոլովակը ոգեշնչված է սովետական ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 1969 թվականի «Նռան գույնը» ֆիլմից։ Մասնավորապես, Գագան տեսահոլովակում հայտնվում է նուռերով շրջապատված, տեսարաններից մեկում տեսանելի է ֆիլմի պաստառը, շատ դրվագներ հղում են ֆիլմի տեսարաններին։ Սինխը Փարաջանովին բազմիցս անվանել է իր հիմնական գեղագիտական ոգեշնչումներից մեկը[10]։
Կենդանի կատարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի օգոստոսի 30-ին, MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ Գագան «Chromatica» ալբոմից տարբեր երգեր է կատարել, ներառյալ «911» երգը։ Ելույթը սկսվել է նրանով, որ Գագան նստած էր բազմոցի վրա և դիտում էր VMA մրցանակաբաշխությունը 90-ականների ոճով։ Դրանից հետո նա սահեց մերկ մանեկեններով լի սենյակ, մինչ հնչում էր «Chromatica II»-ի գործիքային պրելյուդը։ Երբ պրելյուդը անցավ «911» երգին, նա միացավ իր պարողներին՝ ելույթի խորեոգրաֆիայի բեմադրության համար[11][12]։ Գագան կրում էր վառ կանաչ բոդի, բաղկացած երկու մասից, ինչպես նաև LED դիմակ[11][13]։
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալները վերցված են Tidal-ից[14]։
- Լեդի Գագա՝ վոկալ, երգահան
- BloodPop՝ պրոդյուսեր, երգահան, բաս, հարվածայիններ, կիթառ, ստեղնաշարեր, պերկուսիա
- Madeon՝ պրոդյուսեր, երգահան, բաս, հարվածայիններ, կիթառ, ստեղնաշարեր, պերկուսիա
- Ջասթին Թրենտեր՝ երգահան
- Բենջամին Ռայս՝ վոկալի արտադրություն, միքսեր, ստուդիայի անձնակազմ
- Թոմ Նորիս՝ միքսեր, ստուդիայի անձնակազմ
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2020) | Բարձրագույն դիրք |
---|---|
Australia (ARIA)[15] | 76 |
Canadian Hot 100[16] | 85 |
France (SNEP)[17] | 141 |
Greece (IFPI)[18] | 81 |
Italy (FIMI)[19] | 92 |
Lithuania (AGATA)[20] | 61 |
New Zealand Hot Singles (Recorded Music NZ)[21] | 5 |
Scottish Singles Top 40[22] | 64 |
Serbia (Radiomonitor)[23] | 18 |
UK Download Chart[24] | 98 |
Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[25] | 1 |
Dance/Electronic Songs (Billboard)[26] | 10 |
US Rolling Stone Top 100[27] | 87 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Իտալիա | Սեպտեմբերի 25, 2020 | Ժամանակակից հիթերի ռադիո | Universal | [28] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Lowe, Zane (2020 թ․ մայիսի 21). «Lady Gaga: The Chromatica Interview». Apple Music (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Spanos, Brittany (2020 թ․ մայիսի 30). «Welcome to 'Chromatica': Inside Lady Gaga's Triumphant Dance Floor Return». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 S. He, Richard (2020 թ․ օգոստոսի 30). «Every Lady Gaga Song, Ranked». Vulture. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ McCormick, Neil (2020 թ․ մայիսի 29). «Lady Gaga, Chromatica review: dance away your troubles with pop's queen of the glitterball». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Jon Pareles, Wesley Morris, Caryn Ganz, Lindsay Zoladz (2020 թ․ մայիսի 29). «Here's the Lady. Where's the Gaga?». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Lady Gaga 'Chromatica' Review: First Listen». Billboard. 2020 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Lady Gaga: Chromatica review – A star is reborn in this return to fully fledged pop». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Feeney, Nolan (2020 թ․ սեպտեմբերի 17). «"Put on Your Superhero Suit": How Lady Gaga Navigated a Year Unlike Any Other». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Lady Gaga - 911». YouTube. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Kyle Munzenrieder (2020 թ․ սեպտեմբերի 18). «Lady Gaga's "911" Video Inspiration, Explained». W Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ 11,0 11,1 Shaffer, Claire, and Spanos, Brittany (2020 թ․ օգոստոսի 30). «Lady Gaga Brings 'Chromatica' to the VMAs With a Dizzying, Futuristic Medley». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Nolfi, Joey (2020 թ․ օգոստոսի 30). «Lady Gaga, Ariana Grande rain excellence on VMAs with epic performance of 'Rain on Me'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Puckett, Lauren (2020 թ․ սեպտեմբերի 1). «How The Design Team Behind Lady Gaga's Iconic VMAs Mask Put It Together "In One Week"». Elle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Credits / Chromatica / Lady Gaga». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին – via Tidal.
- ↑ «The ARIA Report: Week Commencing 8 June 2020» (PDF) (Press release). Australian Recording Industry Association. 2020 թ․ հունիսի 8.
- ↑ <Lady+Gaga/chart?f=793 Lady Gaga Album & Song Chart History Canadian Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է June 29, 2020.
- ↑ «Top Singles (Week 23, 2020)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 22/2020». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 23» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2020 23-os SAVAITĖS (gegužės 29-birželio 4 d.) SINGLŲ TOP100» (Lithuanian). AGATA. 2020 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «HOT 40 SINGLES». Recorded Music NZ. 2020 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է September 25, 2020.
- ↑ «Serbia - Radio airplay chart (Settimana 44.2020)» (Italian). RadioAirplay. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Archive Chart UK Download Chart. The Official Charts Company. Ստուգվել է September 25, 2020.
- ↑ <Lady+Gaga/chart?f=344 Lady Gaga Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է June 29, 2020.
- ↑ <Lady+Gaga/chart?f=1234 Lady Gaga Album & Song Chart History Billboard Dance/Electronic Songs for Lady Gaga. Ստուգվել է June 29, 2020.
- ↑ «Top 100 Popular Songs (May 30, 2020)». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Fontana, Stefano (2020 թ․ սեպտեմբերի 25). «Lady Gaga "911" | (Radio Date: 25/09/2020)». Radio Airplay Italia (Italian). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)