Jump to content

Tumblr

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tumblr
Изображение логотипа
Տեսակբլոգային ծրագիր, կայք, սոցիալական ցանց, ձեռնարկություն և առցանց համայնք
Հիմնադրված էփետրվար 2007
ՀիմնադիրԴավիթ Կարպ և Marco Arment?
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենԴավիթ Կարպ
ԱրդյունաբերությունՍոցիալական մեդիա
Մայր ընկերությունAutomattic?
ՍեփականատերAutomattic?
Կայքtumblr.com(անգլ.)
 Tumblr Վիքիպահեստում

Tumblr (արտասանվում է Թամբլր), միկրոբլոգային ծառայություն, որն ներառում է բազմաթիվ լուսանկարներ, հոդվածներ, վիդեոներ, և gif պատկերներ՝ տարբեր թեմաներով և թույլատրում է օգտատերերին հրապարակել գրառումներ իրենց Թամբլելոգում (անգլ․ tumblelog)։ Օգտատերը կարող է բաժանորդագրվել (անգլ.՝ follow) այլ օգտատերերի բլոգերին, որից հետո նրանց նոր գրառումենրը կհայտվեն նրա ծանուցումների ժապավենում (անգլ.՝ dashboard)։ Ծառայությունը նկարագրում է իրեն որպես «Բլոգ վարելու ամենահեշտ եղանակ»[1][2]։ Գլխավոր տնօրենը համարվում է Դեյվիդ Քարփը։

Դեյվիդ Քարփը (անգլ.՝ David Karp) ստեղծել է Tumblr-ը 2007 թվականին։ Գործնկերոջ դերում հանդես է եկել Մարկո Արմենտը (անգլ.՝ Marco Arment), ով հանդիսանում է գլխավոր մշակողը[3][4]։ Կարճ ժամանակահատվածում 75 000 բլոգերներ սկսեցին օգտագործել Թամբլըրը, այդ ժամանակից նրանց քանակը կտրուկ աճեց։ 2009 թվականին Ջեֆֆ Ռոքի կողմից (անգլ.՝ Jeff Rock) ստեղծվեց Թամբլըրի ծրագիրը iPhone-ի համար։

Մշակողների բլոգը 2010 թվականի մարտի 17-ին հայտնեցին, որ Tumblr-ը արդեն դարձել է հասանելի BlackBerry սմարտֆոնների համար։ Իսկ 2010 թվականի ապրիլի 17-ին տվյալ ծրագիր արդեն հասանելի է բոլոր BlackBerry սմարտֆոնների սեփականատերերի համար։

Համաձայն Դեյվիդ Քարփի հաղորդագրության՝ ծառայությունում օրական հայտնվում են մոտ 2 միլիոն գրառումներ ու գրանցվում են 15 հազար նոր օգտվողներ[5]։ Tumblr-ը 2009 թվականին ուներ 85% պահպանման փոխարժեք՝ ի տարբերություն Twitter-ի (40%)։

Մարկո Արմենտը 2010 թվականի սեպտեմբերին լքեց Tumblr-ը, որպեսզի կենտրոնանա Instapaper[6] աշխատանքի վրա։ Tumblr-ը 2010 թվականի դեկտեմբերին 24 ժամով անհասանելի էր խնդիրների պատճառով սպասարկման աշխատանքների ընթացքում[7][8]։ Yahoo! ընկերությունը 2013 թվականի մայիսի 18-ին հայտարարել է Tumblr-ի ձեռքբերումը 1, 1 միլլիարդ դոլլարով, առանց ընկերության հիմքի փոփոխության։ Բացի այդ Yahoo!-ն խոստացել է չարգելել NSFW-պարունակություն, որով Թումբլըրի օգտատերերը կարող են տեղադրել առանց արգելափակվելու ռիսկի[9]։ 2015-ի նոյեմբերին գրանցվել են ավելի քան 260 մլն բլոգեր[1]։

Tumblr-ը շեշտադրում է օգտագործման պարզության վրա, զուգորդված ինտուիտիվ պարզ դիմերեսով։ Տպագրվող պարունակությունը բաժանվում է 7 կատեգորիանների՝ տեքստ, լուսանկերներ, մեջբերումներ, հղումներ, զրուցարան, աուդիո և վիդեո։ Օգտատերերը կարող են «բաժանորդագրվել» որից հետո նրանց նոր գրառումները կհայտվեն նրա ծանուցումների ժապավենում՝ ծառայության գլխավոր էջում։

Tumblr-ը հանդիսանում է այն սոցիալական ցանցերից մեկը, որտեղ թույլատրվում է հրապարակել պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող նյութեր․օգտատերերը կորող են հրապարակել լուսանկերներ և տեղադրել վիդեոներ այլ ծառայություններից։

Նշենք, որ այն օգտատերին, ով ներբեռնել է անկեղծ տեսանյութ Tumblr-ում, ծառայության ղեկավարությունը ուղարկում է զգուշացում, իսկ եթե խախտումները կրկնվում են, այդ դեպքում ղեկավարությունը արգելափակում է օգտատերին։ Համայնքի կանոնները պարզաբանում են (անգլ.՝ Community Guidelines), որ «Այդպիսի վիդեոների պահպանումը շատ թանկ է» (անգլ.՝ fucking expensive)[10]։

Yahoo!-ի՝ ծառայության ձեռքբերումից հետո սկսեցին հարցերը նրա վերաբերյալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք նոր սեփականատերը փոխել քաղաքականությունը դեպի բացահայտ բովանդակությանը։ Yahoo!-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարիսսա Մայերը հայտարարել է, որ «Ընկերությունը չի հետաքրքրվում Թամբլըրում հրապարակված բովանդակության սահմանափակմանբ»[11]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Tumblr-ը 2009 թվականի հունվարին ներառվել է Օբամայի տեխնիկական միջոցների թոփ հնգյակի մեջ (անգլ.՝ Obama's Top 5 Tech Tools)՝ ըստ PC World[12] ամսագրի։

Դեյվիդ Քարփը 2009 թվականի օգոստոսին նշանակվել է լավագույն երիտասարդ գործարարը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ըստ Businessweek[13] ամսագրի՝ 2010 թվականին Tumblr-ը դարձել է ֆինալիստ New York City Hot 125-ում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 About Tumblr
  2. Boutin, Paul (2009 թ․ մարտի 13). «Tumblr Makes Blogging Blissfully Easy». The New York Times. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
  3. Kushner, David. «David Karp is the Barely Legal Blogfather». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  4. Shafrir, Doree. «Would You Take a Tumblr With This Man?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  5. Karp, David (2010 թ․ մարտի 8). «Has It Been Three Years Already?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  6. «Marco Arment Leaves Tumblr To Work On Instapaper». TechCrunch. 2010 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. Where Does the Tumblr Outage Stand: Ranking the Great Social-Media Crashes of 2010 — Daily Intel
  8. Tumblr Downtime
  9. «Yahoo! купила сервис блогов Tumblr за $1.1 млрд» (ռուսերեն). OSZone. 2013 թ․ մայիսի 20. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  10. The Hidden Gems Inside Tumblr’s Terms of Service Agreement
  11. Tumblr о порно (англ.)
  12. «Obama's Top 5 Tech Tools». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  13. «Best Young Tech Entrepreneurs 2009». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  14. «New York City Hot 125»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • tumblr.com — Tumblr-ի պաշտոնական կայքը։