Jump to content

«Microsoft Edge»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Տես նաև: անհիմն
չ վեբ-դիտարկիչներ ունենք արդեն հեռացվել է Կատեգորիա:Դիտարկիչներ ՀոթՔաթ գործիքով
Տող 21. Տող 21.
== Արտաքին հղումներր ==
== Արտաքին հղումներր ==


[[Կատեգորիա:Դիտարկիչներ]]
[[Կատեգորիա:Վեբ-դիտարկիչներ]]
[[Կատեգորիա:Վեբ-դիտարկիչներ]]
[[Կատեգորիա:Մայքրոսոֆթ]]
[[Կատեգորիա:Մայքրոսոֆթ]]

15:34, 18 Հուլիսի 2017-ի տարբերակ

Microsoft Edge
Изображение логотипа
Տեսակդիտարկիչ
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Գրված է՝C++
ՕՀWindows 10, Windows 8.1, Վինդոուզ 7, Վինդոուզ 11, Անդրոիդ, Xbox system software? և Xbox One
ՇարժիչՔրոմիում[1]
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝մարտի 6, 2007
ՊլատֆորմԱնդրոիդ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Մասն էՎինդոուզ 11, Xbox One և Windows 10
ՆախորդԻնտերնետ Էքսպլորեր
Սխալնելի հայտման էջfeedbackportal.microsoft.com/feedback/forum/b8da43d5-ef1b-ec11-b6e7-0022481f8472
Կայքmicrosoft.com/en-us/edge(անգլ.)
 Microsoft Edge Վիքիպահեստում

Microsoft Edge (կոդային անունը՝ Սպարտան), ինտերնետ դիտարկիչ նախագծված Մայքրոսոֆթ-ի կողմից։ Ներառված է Վինդոուզ 10-ում, Windows 10 Mobile-ում և Xbox one-ում՝ որպես Ինտերնետ Էքսպլորերի փոխարինող։ Ըստ Մայքրոսոֆթի՝ այն նախագծվել է որպես թեթև ինտերնետ դիտարկիչ, որն ունի նախագծային շարժիչ (layout engine) և համապատասխանում է վեբ ստանդարտներին։[2] Ունի նոր ֆունկցիաներ, որոնց թվուն են՝ Cortana-ի հետ ինտեգրումը, վեբ անոտացիան և ընթերցելու ռեժիմը։[3]

Edge-ի չի աջակցում Ինտերնետ Էքսպլորերի ActiveX-ին կամ Browser Helper Objects-ին։ Դիտարկչի հավելվածների աջակցությունը ստեղծվել է 2016 թվականի մարտին, և թողարվել է Վինդոուս 10-ի տարեկան թարմացումների հետ 2016 թվականի օգոստոսի 2-ին։ Microsoft Edge-ի հավելվածները տարածվում են Windows Store-ի միջոցով։

Հատկություններ

Desktop view for Microsoft Edge on mobile

Microsoft Edge-ը փոխարինելով Ինտերնետ Էքսպլորեր 11-ին և Ինտերնետ Էքսպլորեր Մոբայլ-ին՝ Վինդոուս 10-ի, Windows 10 Mobile-ի և Xbox one-ի լռելյայն ինտերնետ դիտարկիչն է։[4] Մայքրոսոֆթը սկզբում հայտարարել էր, որ հետադարձ համատեղելության համար Edge-ը կօգտագործի «Trident» (MSHTML) շարժիչը, բայց հետագայում հայտարարել է, որ Edge-ը կունենա նոր շարժիչ, մինչդեռ Ինտերնետ Էքսպլորերը կշարունակի օգտագործել նախկին շարժիչը։[5]

Դիտարկչում ներառվում է ինտեգրված Adobe Flash Player, PDF ընթերցող և asm.js աջակցություն։[6]

Edge-ը ActiveX և Browser Helper Objects տեխնոլոգիաների փոխարեն օգտագործում է հավելվածների համակարգ։[7][8][9] Ինտերնետ Էքսպլորեր 11-ը Edge-ի հետ մեկտեղ հասանելի է Վինդոուս 10-ում. այն գրեթե չի տարբերվի Վինդոուս 8.1-ի տարբերակից և կշարունակի օգտագործել նախկին շարժիչը, չնայած նախկինում հայտարարվել է, որ այն պետք է օգտագործի Edge-ի նոր շարժիչը։[7][4][8]

Edge-ը ինտեգրված է Մայքրոսոֆթի օնլայն պլատֆորմներին. այն միացված է Cortana թվային օգնականի հետ (հասանելի է որոշ երկրներում)՝ ձայնային կառավարման, որոնման և որոնման հետ կապված դինամիկ, անհատական տեղեկությունների համար։ Օգտատերերը կարող են փոփոխություններ անել կայքերում և պահպանել այս կարգավորումները Microsoft OneDrive-ում[10], բայց չեն կարող HTML էջերը պահպանել իրենց համակարգիչներում։ Այն նաև տրամադրում է «Reading Mode» (ընթերցելու ռեժիմ) ֆունկցաին, որը էջերից հեռացնում է ավելորդ ձևավորումները՝ նրանց հստակության բարելավման համար։[10]

Դիտարկի հավելումների համար նախնական աջակցություն ավելացվել է 2016 թվականի մարտին՝ երեք սկզբնական հավելվածներով։ Մայքրոսոֆթը նշել է, որ հավելումների թույլատրելու հետաձգումները և նրանց փոքր քանակը կապված են անվտանգության խնդիրների հետ։[11]

Ծանոթագրություններ

  1. Upgrade zu Microsoft Edge: Jetzt downloaden (գերմ.) — 2020.
  2. «Developer Resources : Microsoft Edge Dev». modern.ie. Վերցված է September 11, 2015-ին.
  3. «Dynamic duo: Cortana and Microsoft Edge». Մայքրոսոֆթ. Վերցված է 27 January 2017-ին.
  4. 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «verge-relegatesie11» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Sams, Brad (March 24, 2015). «Microsoft says IE 11 will remain unchanged from Windows 8.1, Spartan is the future». Neowin.
  6. «Windows 10's New Browser Microsoft Edge: Improved, But Also New Risks». trendmicro.com. Վերցված է September 14, 2015-ին.
  7. 7,0 7,1 Weber, Jason (January 21, 2015). «Spartan and the Windows 10 January Preview Build». IEBlog. Մայքրոսոֆթ.
  8. 8,0 8,1 Rossi, Jacob (November 11, 2014). «Living on the Edge – our next step in helping the web just work». IEBlog. Մայքրոսոֆթ.
  9. Warren, Tom (January 27, 2015). «Microsoft reveals its Internet Explorer successor will support extensions». The Verge. Vox Media.
  10. 10,0 10,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «verge-spartanannounce» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. Tina Sieber. «Everything You Need to Know About Microsoft Edge Browser Extensions». MakeUseOf. Վերցված է March 22, 2016-ին.

Արտաքին հղումներր