Jump to content

Կանադայի մարզեր ու տարածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Երկրի աշխարհագրությունը բաժանվում է վարչական բաժանումների՝ տասը մարզեր և երեք տերիտորիաներ։ 1867 թվականին, երբ ձևավորվեց Կանադան, Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի երեք մարզեր ՝ Նյու Բրանսուիկը, Նոր Շոտլանդիան, Կանադայի մարզը միավորվեցին և ձևավորվեց ֆեդերատիվ գաղութ, որն ի վերջո, հաջորդ դարում դարձավ ինքնիշխան պետություն։ Իր ողջ պատմության ընթացքում Կանադայի միջազգային սահմանները մի քանի անգամ փոխվել են, և երկիրը չորս օրիգինալ մարզերից աճել և հասել է ներկայիս տասը մարզերի և երեք տերիտորիաների։

Մարզեր

  • Ալբերտա (անգլ.՝ Alberta), մայրաքաղաքը՝ Էդմոնտոն[1]։ Բնակչությունը՝ 3 873 745 մարդ (2012 թվականի դրությամբ)[2]։ Մակերեսը՝ 661 848 կմ²։
  • Բրիտանական Կոլումբիա (անգլ.՝ British Columbia), տարածքը՝ 948, 7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Վիկտորիա[3]։
  • Մանիտոբա (անգլ.՝ Manitoba), վարչական կենտրոնը՝ Վինիպեգ, տարածքը՝ 650․1 հազ․ կմ², բնակչությունը 1 200 000 մարդ[4]։
  • Նյու Բրանսուիկ (անգլ.՝ New Brunswick), վարչական կենտրոնը՝ Ֆրեդերիկտոն, տարածքը՝ 72, 5 հազար կմ²[5]։
  • Նյուֆաունդլենդ և Լաբրադոր (անգլ.՝ Newfoundland and Labrador), վարչական կենտրոնը՝ Սենթ Ջոնս քաղաք, բնակչությունը 533, 8 հազար մարդ (2001 թ-ի տվյալներով)։
  • Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia), տարածքը՝ 54․6 հազար կմ քառակուսի, վարչական կենտրոնը՝ Հալիֆաքս։
  • Օնտարիո (անգլ.՝ Ontario), կենտրոնը՝ Տորոնտո ։ Կանադայի մայրաքաղաք Օտտավան նույնպես գտնվում է Օնտարիոյում։ Նահանգի տարածքը կազմում է 1 076 395 կմ², իսկ բնակչությունը՝ 12 160 282 (2006 թ-ի մարդահամարի տվյալներով)։
  • Էդուարդ արքայազնի կղզի, (անգլ.՝ Prince Edward Island), , վարչական կենտրոնը՝ Շարլոթթաուն, տարածությունը 5․6 հզ․ կմ² է, բնակչությունը՝ մոտ 138 000 մարդ (2004)։
  • Քվեբեկ (անգլ.՝ Quebec), վարչական կենտրոնը՝ Քվեբեկ քաղաք, բնակչությունը՝ 735000 մարդ[6], տարածքը՝ 1667441 կմ²։
  • Սասկաչևան (անգլ.՝ Saskatchewan), տարածքը՝ 651, 9 հազար կմ², վարչական կենտրոնը՝ Ռիջայնա։

Պատմություն

Մի քանի մարզեր նախկին բրիտանական գաղութներ էին։ Քվեբեկը ի սկզբանե եղել է Ֆրանսիայի գաղութը, մինչդեռ մյուսներն ավելացվցին, որի արդյունքում Կանադան մեծացավ։ Իր մարզերով և տարածքներով Կանադան համարվում է աշխարհում երկրորդ մեծ երկիրը։

Տարածքներ

  • Հյուսիսարևմտյան տարածքներ (անգլ.՝ Northwest Territories), 1967 թվականից տարածքի կենտրոնը Յելոունաուֆ քաղաքն է։ Տարածքի մակերեսը կազմում է 1 346 106 կմ² (երրորդը ամբողջ Կանադայում), որի 15, 2% զբաղեցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Բնակչությոնը կազմում է 42 940 մարդ (2009 թվականի մարդահամարի տվյալներով)։
  • Նունավուտ (անգլ.՝ Nunavut), տարածքի կենտրոնը Իկալուիտ քաղաքն է, Նունավուտի մակերեսը կազմում է 2 093 190 կմ² (ամենամեծն է ամբողջ Կանադայում), իսկ բնակչությունը՝ 33 220 մարդ (13-րդը ամբողջ Կանադայում)։
  • Յուկոն (անգլ.՝ Yukon), տարածք Կանադայի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 31 000 մարդ, մայրաքաղաքը Ուայթհորսն, տարածքը կազմում է 482 443 կմ²։

Կանադայի վարչական բաժանման քարտեզ

Կանադայի՝ հղումներով քարտեզ, որտեղ պատկերված են 10 գավառները, 3 տարածքները և դրանց կենտրոնները:ՎիկտորիաՈւայթհորսԷդմոնտոնՅելլոունայֆՌեջայնաՎիննիպեգԻքալուիտՏորոնտոՕտտավաՔվեբեկՖրեդերիքթոնՇարլոթթաունՀալիֆաքսՍենթ ՋոնսՀյուսիսարևմտյան տարածքներՍասկաչևանՆյուֆաունդլենդ և ԼաբրադորՆյու ԲրանսուիկՎիկտորիաՅուկոնԲրիտանական ԿոլումբիաՈւայթհորսԱլբերտաԷդմոնտոնՌեջայնաՅելլոունայֆՆունավուտՎիննիպեգՄանիտոբաՕնտարիոԻկալուիտՕտտավաՔվեբեկՏորոնտոՔվեբեկՖրեդերիքթոնՇարլոթթաունՆոր ՇոտլանդիաՀալիֆաքսԱրքայազն Էդվարդի կղզիՍենթ Ջոնս
Կանադայի՝ հղումներով քարտեզ, որտեղ պատկերված են 10 գավառները, 3 տարածքները և դրանց կենտրոնները:


Մարզային օրինսդիր կառույցներ

Ծանոթագրություններ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.
  2. «Estimates of population, Canada, provinces and territories, quarterly (persons)». Статистическая служба Канады. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 92.
  4. «Geography of Manitoba»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-08-06
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 150.
  6. Les armoiries du Québec. — Government of Quebec. Ստուգված է հունվարի 8-ին 2016

Արտաքին հղումներ