Կանադայի մարզեր ու տարածքներ
Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Երկրի աշխարհագրությունը բաժանվում է վարչական բաժանումների՝ տասը մարզեր և երեք տերիտորիաներ։ 1867 թվականին, երբ ձևավորվեց Կանադան, Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի երեք մարզեր ՝ Նյու Բրանսուիկը, Նոր Շոտլանդիան, Կանադայի մարզը միավորվեցին և ձևավորվեց ֆեդերատիվ գաղութ, որն ի վերջո, հաջորդ դարում դարձավ ինքնիշխան պետություն։ Իր ողջ պատմության ընթացքում Կանադայի միջազգային սահմանները մի քանի անգամ փոխվել են, և երկիրը չորս օրիգինալ մարզերից աճել և հասել է ներկայիս տասը մարզերի և երեք տերիտորիաների։
Մարզեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբերտա (անգլ.՝ Alberta), մայրաքաղաքը՝ Էդմոնտոն[1]։ Բնակչությունը՝ 3 873 745 մարդ (2012 թվականի դրությամբ)[2]։ Մակերեսը՝ 661 848 կմ²։
- Բրիտանական Կոլումբիա (անգլ.՝ British Columbia), տարածքը՝ 948, 7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Վիկտորիա[3]։
- Մանիտոբա (անգլ.՝ Manitoba), վարչական կենտրոնը՝ Վինիպեգ, տարածքը՝ 650․1 հազ․ կմ², բնակչությունը 1 200 000 մարդ[4]։
- Նյու Բրանսուիկ (անգլ.՝ New Brunswick), վարչական կենտրոնը՝ Ֆրեդերիկտոն, տարածքը՝ 72, 5 հազար կմ²[5]։
- Նյուֆաունդլենդ և Լաբրադոր (անգլ.՝ Newfoundland and Labrador), վարչական կենտրոնը՝ Սենթ Ջոնս քաղաք, բնակչությունը 533, 8 հազար մարդ (2001 թ-ի տվյալներով)։
- Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia), տարածքը՝ 54․6 հազար կմ քառակուսի, վարչական կենտրոնը՝ Հալիֆաքս։
- Օնտարիո (անգլ.՝ Ontario), կենտրոնը՝ Տորոնտո ։ Կանադայի մայրաքաղաք Օտտավան նույնպես գտնվում է Օնտարիոյում։ Նահանգի տարածքը կազմում է 1 076 395 կմ², իսկ բնակչությունը՝ 12 160 282 (2006 թ-ի մարդահամարի տվյալներով)։
- Էդուարդ արքայազնի կղզի, (անգլ.՝ Prince Edward Island), , վարչական կենտրոնը՝ Շարլոթթաուն, տարածությունը 5․6 հզ․ կմ² է, բնակչությունը՝ մոտ 138 000 մարդ (2004)։
- Քվեբեկ (անգլ.՝ Quebec), վարչական կենտրոնը՝ Քվեբեկ քաղաք, բնակչությունը՝ 735000 մարդ[6], տարածքը՝ 1667441 կմ²։
- Սասկաչևան (անգլ.՝ Saskatchewan), տարածքը՝ 651, 9 հազար կմ², վարչական կենտրոնը՝ Ռիջայնա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի մարզեր նախկին բրիտանական գաղութներ էին։ Քվեբեկը ի սկզբանե եղել է Ֆրանսիայի գաղութը, մինչդեռ մյուսներն ավելացվցին, որի արդյունքում Կանադան մեծացավ։ Իր մարզերով և տարածքներով Կանադան համարվում է աշխարհում երկրորդ մեծ երկիրը։
Տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսարևմտյան տարածքներ (անգլ.՝ Northwest Territories), 1967 թվականից տարածքի կենտրոնը Յելոունաուֆ քաղաքն է։ Տարածքի մակերեսը կազմում է 1 346 106 կմ² (երրորդը ամբողջ Կանադայում), որի 15, 2% զբաղեցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Բնակչությոնը կազմում է 42 940 մարդ (2009 թվականի մարդահամարի տվյալներով)։
- Նունավուտ (անգլ.՝ Nunavut), տարածքի կենտրոնը Իկալուիտ քաղաքն է, Նունավուտի մակերեսը կազմում է 2 093 190 կմ² (ամենամեծն է ամբողջ Կանադայում), իսկ բնակչությունը՝ 33 220 մարդ (13-րդը ամբողջ Կանադայում)։
- Յուկոն (անգլ.՝ Yukon), տարածք Կանադայի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 31 000 մարդ, մայրաքաղաքը Ուայթհորսն, տարածքը կազմում է 482 443 կմ²։
Կանադայի վարչական բաժանման քարտեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզային օրինսդիր կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բրիտանական Կոլումբիա Պառլամենտի շենք
-
Ալբերտա Մարզային օրենսդիր կառույց
-
Սասկաչևան Օրենսդիր կառույց
-
Մանիտոբա Օրենսդիր կառույց
-
Օնտարիո Օրենսդիր կառույց
-
Քվեբեկ Պառլամենտի շենք
-
Նյուֆաունդլենդ և Լաբրադոր Կոնֆեդերացիայի շենք
-
Նյու Բրանսուիկ Օրենսդիր ժողով
-
Նոր Շոտլանդիա Մարզային պալատ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.
- ↑ «Estimates of population, Canada, provinces and territories, quarterly (persons)». Статистическая служба Канады. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 92.
- ↑ «Geography of Manitoba»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-08-06
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 150.
- ↑ Les armoiries du Québec. — Government of Quebec. Ստուգված է հունվարի 8-ին 2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- բնակչության հարցերով պետդեպարտամենտ(չաշխատող հղում)