Ուդինե
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ուդինե | |||||
Udine | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա | ||||
Գավառ | Ուդինե | ||||
Համայնք | regional decentralization entity of Udine? | ||||
Մակերես | 57,17 կմ² | ||||
ԲԾՄ | 113±1 մետր | ||||
Բնակչություն | ▼97 808 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0432 | ||||
Փոստային դասիչ | 33100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | UD | ||||
Պաշտոնական կայք | comune.udine.it(իտալ.) | ||||
| |||||
Ուդինե (Ֆրիուլիերեն՝ Udin, գերմ.՝ Weiden, լատին․՝ Utinum, սլովեն.՝ Videm), քաղաք, Իտալիայի հյուսիսարևելյան մասում, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի կենտրոնական մասում՝ Ադրիատիկ ծովի և Ալպերի միջև, Սլովենիայի սահմանից 40 կմ հեռավորության վրա, Ուդինե գավառում[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուդինե անվանումն առաջին անգամ հանդիպել է միջնադարյան լատինական արձանագրություններում որպես «Udene» 983 թվականին և որպես «Utinum» 1000 թվականին։ Անվան ծագումը հստակեցված չէ, սակայն կա կարծիք, որ այն նախահռոմեական ծագում ունի՝ կապված հնդեվրոպական նախալեզվական ou̯dh- 'udder' արմատի հետ, որը փոխաբերական իմաստով նշանակում է «բարձունք»[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուդինեն եղել է Ֆրիուլիի պատմական մայրաքաղաքը։ Այն բնակեցված է եղել դեռևս նոր քարի դարի ժամանակաշրջանում, որտեղ հետագայում բնակվել են իլլիրիացիները։
Ըստ հին հունգարական ավադության՝ հոների առաջնորդ Աթիլլան (? -453) Ակվիլեյայի գրավման ժամանակ այստեղ կառուցել է մի բլուր. նա զինվորներին հրամայել է իրենց սաղավարտներով ու վահաններով հող բերել, քանի որ լանդշաֆտը շատ հարթ էր և բլուր չկար։ Նա հիմնել է քաղաքը և այստեղ կառուցել քառանկյուն աշտարակ[5]։
Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո, տարածքի կարևորությունն էլ ավելի է մեծացել։ 983 թվականին առաջին անգամ Ուդինեն հիշատակվում է Օտտոն II կայսեր կողմից Ակվիլեյայի պատրիարքությանը Utinum ամրոցի նվիրաբերման ժամանակ։ 1223 թվականին այստեղ շուկայի հիմնադրումը[6] քաղաքը դարձնում է տնտեսության և առևտրի համար կարևոր տարածք և այն դառնում է պատրիարքի նստավայրը։
1420 թվականին Ուդինեն նվաճվել է Վենետիկի Հանրապետության կողմից[6]։ 1511 թվականին այստեղ տեղի է ունեցել կարճ քաղաքացիական պատերազմ, որին հաջորդել են երկրաշարժն ու ժանտախտը։ Ուդինեն մնացել է վենետիկյան տիրապետության ներքո մինչև 1797[6]՝ լինելով պետության մեծությամբ երկրորդ քաղաքը։ Կարճ ժամանակահատված եղել է Ֆրանսիայի տիրապետության ներքո։ 1866 թվականին ներառվել է նոր ձևավորված Իտալիայի թագավորության կազմում[6]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նախքան Կապոռետոյի ճակատամարտում պարտություն կրելը, Ուդինեն եղել է իտալական գերագույն հրամանատարության նստավայրը և կոչվել է "Capitale della Guerra" («Պատերազմող մայրաքաղաք»)։
2003 թվականին նռան տեսքով հուշակոթողը՝ նվիրված է Մեծ Եղեռնին և հայ-իտալական բարեկամությանը, տեղադրվել է Ուդինեի «Արմենիա» այգում[7][8]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Ուդինեում բնակվել է 97,880 մարդ, 46.9% տղամարդ, 53.1% կանայք, անչափահասները (մինչև 18 տարեկան) 14.36 %, թոշակառուները՝ 24.27 %: Ուդինեի բնակիչների միջին տարիքը կազմում է 47։ 2002-2007 թվականներին բնակչությունն աճել է 1.48 %[1] Արխիվացված 2006-07-09 Wayback Machine[2] Արխիվացված 2009-04-26 Wayback Machine: 1000 բնակչի հաշվարկով ծնելիությունը կազմում է 9.13:
Քաղաքում և նրա շրջակայքում բնակվում են շուրջ 2000 սլովենացիներ[6]։ 1475 թվականի փաստաթղթում սլովեներենը հիշատակվում է որպես քաղաքում «ցածր դասի» լեզու և 1458 թվականի ուդինական ձեռագրում առկա է սլովեներեն բառարան[6]։ Alasia da Sommaripa's իտալական-սլովենական բառարանը տպագրվել է Ուդինեում 1607 թվականին[6]։ 1970 թվականին Ուդինեի համալսարանում հիմանդրվել է սլովեներենի ամբիոն[6]
2006 թվականին իտալական ծագմամբ բնակչությունը կազմում է 90.90%:
Բնակչության թվաքանակի փոփոխությունները
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուդինեի քույր քաղաքներն են.
- Ալբասետե, Իսպանիա (2002)[9]
- Բելգրադ, Սերբիա
- Բիկաներ, Հնդկաստան
- Բուդապեշտի III շրջան, Հունգարիա (1992)
- Կլագենֆուրտ, Ավստրիա
- Մարիբոր, Սլովենիա (1985)[9]
- Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[10]
- Յաունդե, Կամերուն (2008)[9]
- Նեքարի Էսլինգեն, Գերմանիա (1958)[9][11]
- Նիթ Պորտ Թոլբոթ, Միացյալ Թագավորություն (1996)[9]
- Նյիրեդխազա, Հունգարիա
- Նորչյոպինգ, Շվեդիա (1964)[9]
- Շխիդամ, Նիդերլանդներ (1970)[9]
- Ուինսոր, Կանադա (1977)[9][12]
- Պիոտրկուվ Տրիբունալսկի, Լեհաստան
- Ռեսիստենսիա, Արգենտինա
- Սետուբալ, Պորտուգալիա
- Վելենիե, Սլովենիա[13]
- Վիեն, Ֆրանսիա (1959)[9]
- Տիրանա, Ալբանիա
- Ֆիլլախ, Ավստրիա (սեպտեմբերի 15, 1979)[9][14]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վենետիկյան տուն
-
Facade of the Duomo
-
The Duomo
-
Chiesa di San Francesco
-
Piazza San Giacomo
-
Մանին դարպաս
-
Ակվիլեյայի դաչխաս
-
Via Mercatovecchio
-
Ուդինեի Սանտա Մարիա դի Կաստելո զանգակատան հրեշտակ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Udine homepage
- Italia.it Արխիվացված 2020-06-20 Wayback Machine
- Sunday Telegraph reportage
- Udine portal Արխիվացված 2012-12-01 Wayback Machine
- University of Udine
- Udine in 3D Արխիվացված 2018-09-23 Wayback Machine
- The soccer song Fuarce Udin Արխիվացված 2008-02-03 Wayback Machine
- Udine International School Արխիվացված 2019-01-24 Wayback Machine
- Udine20 (Udine Events)
- Friuli Innovazione Centre of research and technology transfer
- Giovanni Maria Cassini (1791). «Lo Stato Veneto da terra diviso nelle sue provincie, seconda parte che comprede porzioni del Dogado del Trevisano del Friuli e dell' Istria». Rome: Calcografia camerale. (Map of Udine region).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Udine)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 20-ին.
- ↑ Pellegrini, Giovan Battista. 1990. Toponomastica italiana: 10000 nomi di città, paesi, frazioni, regioni, contrade, fiumi, monti spiegati nella loro origine e storia. Milan: Hoepli, p. 130.
- ↑ Snoj, Marko. 2009. Etimološki slovar slovenskih zemljepisnih imen. Ljubljana: Modrijan and Založba ZRC, p. 454.
- ↑ Lengyel, Dénes (1972). Régi Magyar mondák. Budapest: Móra Ferenc. ISBN 963-11-2928-4.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Marušič, Branko. 2000. Videm. Enciklopedija Slovenije, vol. 14. Ljubljana: Mladinska knjiga, pp. 224–225.
- ↑ Հայկական նուռը՝ հայ-իտալական բարեկամությանը
- ↑ Հայ քանդակագործը մեջբերեց Միքելանջելոյին
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 https://www.udine20.it/a-udine-tutte-le-citta-gemellate-2225-ott/2009/10/20/
- ↑ https://www.monterrey.gob.mx/pdf/portaln/PPOA/Programa_Operativo_Anual_2018_de_la_Secretaria_de_Desarrollo_Economico.pdf
- ↑ https://www.esslingen.de/start/es_themen/Udine.html
- ↑ https://www.citywindsor.ca/cityhall/committeesofcouncil/Advisory-Committees/International-Relations-Committee-(IRC)/Pages/Udine,-Italy-.aspx
- ↑ http://www.rcie.piotrkow.pl/nasze-miasto-t70/z-zycia-miasta-t87/miasta-partnerskie-t119/-udine-wlochy-t130
- ↑ https://villach.at/stadt-erleben/ueber-villach/staedtepartnerschaften
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուդինե» հոդվածին։ |
|