Jump to content

Զագրեբի ազգային և համալսարանական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զագրեբի ազգային և համալսարանական գրադարան
Երկիր Խորվաթիա
Տեսակազգային գրադարան, գիտական գրադարան և համալսարանի գրադարան
Հիմնվել է1607[1] և 1995
ՏեղադրությունTrnje?
ՀասցեUl. Hrvatske bratske zajednice 4 p.p. 550, 10000 Zagreb
Այլ տվյալներ
Կայքnsk.hr(խորվ.) և nsk.hr/en/(անգլ.)

Զագրեբի ազգային և համալսարանական գրադարան (խորվ.՝ Nacionalna i sveučilišna knjižnica u Zagrebu), գիտական գրադարան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Համարվում է Խորվաթիայի ազգային և Զագրեբի համալսարանի կենտրոնական գրադարանը։ Գրադարանի ֆոնդը կազմում է երկու միլիոն գիրք։ Գրադարանի հավաքածուն ունի հին սլավոնական լեզվով հրատարակված բազմաթիվ արժեքավոր գրքեր, ինչպես նաև խորվաթերեն առաջին գիրքը, գերմաներենով արժեքավոր հին հրատարակություններ և հազվագյուտ քարտեզներ։

Խորվաթիայի ազգային և համալսարանական գրադարանը հիմնադրվել է 1607 թվականին՝ որպես Neoacademia Zagrabiensis-ի ճիզվիտական դպրոցի մաս։ 1669 թվականին դպրոցը ճանաչվել է Հաբսբուրգի Լեոպոլդ թագավորի կողմից[2]։

Պատմությունը գրադարանի սերտորեն կապված է ավելի ուշ հիմնադրված Զագրեբի համալսարանի պատմության հետ։ 1776 թվականին գրադարանը դարձել է Գիտությունների ակադեմիայի թագավորական գրադարան (Regia Scientiarum Academia), 1874 թվականին՝ Զագրեբի համալսարանական գրադարան, 1818 թվականին գրադարանը դարձել է հասարակական։

Գրադարանի առաջին հարկը

1837 թվականից գրադարանը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ. գրադարանը պետք է պարտադիր ստանա Խորվաթիայում հրատարակված յուրաքանչյուր գրքի պատճենը։ 1995 թվականի մայիսի 28-ին գրադարանը տեղափոխվել է իր ներկայիս տարածք։ Ազգային գրադարանն ունի վեց մասնաճյուղեր (ֆակուլտետային գրադարաններ), ինչպես նաև կառավարում է Խորվաթիայի 32 գրադարաններ։

Հնարավորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրադարանն ունի շուրջ 3 միլիոն գրականություն
  • Փակ ֆոնդեր՝ 11000 մետր գրադարակի երկարությամբ
  • Ազատ մուտքով ընթերցասրահներ՝ 12900 մետր գրադարակի երկարությամբ
  • Ձեռքբերում՝ 18194 մենագրական հրատարակություններ, 3625 պարբերական հրատարակություններ
  • Օտարերկրյա պարբերականների հրատարակություններ՝ 1030 անուն, օտարալեզու գրքեր՝ 4865, հատուկ հավաքածուներ՝ 11430, ոչ-գրքային նյութերի նմուշներ՝ 7281, էլեկտրոնային նմուշներ՝ 986
  • Տարածք՝ 36478 մ2
  • Ընդհանուր մակերես՝ 44432 մ2
  • Հնարավորություններ. 1100 նստատեղ, լրացուցիչ 64 տեղ ընթերցասրահում
  • Հատուկ հավաքածուներ՝ 8 աուդիո խցիկներ, 7 անհատական և 2 խմբակային ուսուցման սրահներ
  • 10 ընթերցարաններ
  • 100 տեղ համաժողովի սենյակում
  • 150 տեղ երեկոյան ժամերին աշխատելու համար (21.00 – 24.00)
  • Գրադարանի այցելուներ՝ 357291 (2011)
  • Երեկոյան ժամերին օգտվողներ՝ 22445 (2011)
  • Առցանց այցելուներ` 718850 (2011)

Գրադարանային ֆոնդի 50 % խորվաթերեն գրականություն է, 20 %՝ անգլերեն, 12 %՝ գերմաներեն, 5 %՝ ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն։

  • 2 015 720 մենագրություններ
  • 24 180 գրաշարեր, պարբերականներ
  • 314 427 միկրոֆայլեր
  • 142 113 ձեռագրեր
  • 28 101 աշխարհագրական քարտեզներ
  • 17 580 պարտիտուրներ
  • 11 735 աուդիո փաստաթղթեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. COURAGE Registry
  2. Rüegg, Walter: «European Universities and Similar Institutions in Existence between 1812 and the End of 1944: A Chronological List», in: Rüegg, Walter (Hrsg.): A History of the University in Europe. Bd. 3: Universities in the Nineteenth and Early Twentieth Centuries (1800—1945), Cambridge University Press, 2004, ISBN 978-0-521-36107-1, S. 685

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի ազգային և համալսարանական գրադարան» հոդվածին։