Հերման Բյոմ
Հերման Բյոմ | |
---|---|
գերմ.՝ Hermann Boehm | |
հունվարի 18, 1884[1] - ապրիլի 11, 1972[1] (88 տարեկան) | |
Ծննդավայր | Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն[2] |
Մահվան վայր | Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
Գերեզման | Nordfriedhof[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կոչում | Q3614448? և զինվոր[2] |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Հերման Բյոմ (գերմ.՝ Hermann Boehm, հունվարի 18, 1884[1], Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն[2] - ապրիլի 11, 1972[1], Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ռազմածովային առաջնորդ, գեներալ-ծովակալ (1941, ապրիլի 1)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերման Բյոմը ծնվել է Լեհաստանի Ռիբնիկ քաղաքում։ 1903 թվականի ապրիլի 1-ին ընդգրկվել է Գերմանիայի ռազմածովային ուժերի կազմում։ 1905 թվականին ավարտել է ռազմածովային ակադեմիայի հատուկ դասընթացը։ 1905 թվականին ծառայել է վերջրյա նավատորմում։ 1906 թվականի սեպտեմբերի 28-ին դարձել է լեյտենանտ[4]։
1909 թվականի սեպտեմբերի 1-ին դարձել է ծովային հրետանու 4-րդ գումարտակի հրամանատար, 1910 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 2-րդ վաշտի ականակիրների դիվիզիայի հրամանատար, 1915-1918 թվականներին՝ ականակիրների 6-րդ նավատորմի ֆլագ-լեյտենանտ[4]։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականի սեպտեմբերի 19-ին ստացել է կապիտան-լեյտենանտի կոչում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Յուտլանդական ճակատամարտին (1916)։ 1918 թվականի հուլիսի 28-ին եղել է «Нордзее» ռազմածովային կայանի շտաբի ադյուտանտ[4]։
Միջպատերազմյան ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի մարտի 16-ին նավատորմի կրճատման պատճառով ազատվել, սակայն 1920 թվականի օգոստոսի 28-ին վերադարձել է ծառայության և նշանակվել Մյուրվիկի ռազմածովային ակադեմիայի նավարկության հրահանգիչ, 1923 թվականի մարտի 28-ին՝ «Нордзее» ռազմածովային կայանի շտաբի 1-ին ադմիրալ։
1926 թվականի մայիսի 18-ին ականակիրների 2-րդ նավատորմի հրամանատար, 1928 թվականի սեպտեմբերի 27-ից՝ խորհրդական, 1929 թվականի սեպտեմբերի 28-ից՝ Ծովային կառավարման ծովային վարչության պետ։
1930 թվականի հուլիսի 1-ին ստացել է 1-ին աստիճանի կապիտանի կոչում, 1932 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 1933 թվականի հոկտեմբերի 2-ը՝ նավատորմի շտաբի պետ, 1933 թվականի հոկտեմբեր 3-ին նշանակվել է «Հեսսեն» գծանավի հրամանատար։
1934-1938 թվականներին, այդ թվում` Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է հետախուզական ուժերի նավատորմի հրամանատար (սեպտեմբերի 25, 1934 - սեպտեմբերի 27, 1937) և Իսպանիայում գերմանական էսկադրիլիայի հրամանատար (1936 թվականի օգոստոսի 25 - հոկտեմբերի 5, նոյեմբեր 14 - դեկտեմբերի 15 և 1937 թվականի մարտի 20 - մայիսի 14, հունիսի 23 - օգոստոսի 3)։
1937 թվականի հոկտեմբերի 4-ին եղել է «Нордзее» ռազմածովային կայանի հրամանատար-ծովակալ, 1938 թվականի նոյեմբերի 1-ից՝ Գերմանիայի վերջրյա նավատորմի հրամանատար։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է ընդունակ ռազմական առաջնորդ, սակայն չի վայելել գլխավոր ծովակալ Էրիխ Ռեդերի աջակցությունը, որը 1939 թվականի հոկտեմբերի 21-ին Բյոմին փոխարինել է փոխծովակալ Վ. Մարշալով։
1940 թվականի ապրիլի 10-ին Նորվեգիայում նշանակվել է հրամանատար-ծովակալ և պաշտոնավարել մինչև 1943 թվականի փետրվարի 1-ը, երբ կարգավիճակը բարձրացել է և պաշտոնը կոչվել է Նորվեգիայի նավատորմի Գերագույն հրամանատարության ղեկավար, սակայն 1943 թվականի մարտի 3-ին Կառլ Դյոնիցը կասեցրել է նրա պաշտոնավարումը Նորվեգիայի կայսերական հանձնակատար Ջոզեֆ Տերբովենին ընդդիմանալու և Ազգային սոցիալիզմի բացակայության» համար։
1943 թվականի մայիսի 1-ին անցել է թոշակի, սակայն 1944 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն աշխատանքի է նշանակվել ռազմածովային դպրոցների տեսչությունում։ 1945 թվականի մարտ 31-ին, արդեն երրորդ անգամ, ազատվել է պաշտոնից և անցել թոշակի։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Залесский К. А. Кригсмарине. Военно-морской флот Третьего рейха. - М.: Эксмо, 2005. - 638 с. - 5000 экз. - ISBN 5-699-10354-6.
- Митчем С., Мюллер Дж. Командиры Третьего рейха. - Смоленск: Русич, 1995. - 480 с. - (Тирания). - 10 000 экз. ISBN 5-88590-287-9.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Deutsche Nationalbibliothek Record #124301991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #124301991 // Общий нормативный контроль - 2012-2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Բյոմ» հոդվածին։ |
|