Jump to content

Հերման Բյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Բյոմ
գերմ.՝ Hermann Boehm
հունվարի 18, 1884(1884-01-18)[1] - ապրիլի 11, 1972(1972-04-11)[1] (88 տարեկան)
ԾննդավայրՌիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն[2]
Մահվան վայրՔիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
ԳերեզմանNordfriedhof[3]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿոչումQ3614448? և զինվոր[2]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Հոհենցոլերնների տան շքանշան German Cross Երկաթե խաչի ճարմանդ Գերմանական ոսկե խաչ Իսպանական խաչ Friedrich-August-Kreuz Վերմախտի երկար ծառայության մրցանակ Անշլյուսի մեդալ և Medalla de la Campaña (1936-1939)

Հերման Բյոմ (գերմ.՝ Hermann Boehm, հունվարի 18, 1884(1884-01-18)[1], Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն[2] - ապրիլի 11, 1972(1972-04-11)[1], Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ռազմածովային առաջնորդ, գեներալ-ծովակալ (1941, ապրիլի 1)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերման Բյոմը ծնվել է Լեհաստանի Ռիբնիկ քաղաքում։ 1903 թվականի ապրիլի 1-ին ընդգրկվել է Գերմանիայի ռազմածովային ուժերի կազմում։ 1905 թվականին ավարտել է ռազմածովային ակադեմիայի հատուկ դասընթացը։ 1905 թվականին ծառայել է վերջրյա նավատորմում։ 1906 թվականի սեպտեմբերի 28-ին դարձել է լեյտենանտ[4]։

1909 թվականի սեպտեմբերի 1-ին դարձել է ծովային հրետանու 4-րդ գումարտակի հրամանատար, 1910 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 2-րդ վաշտի ականակիրների դիվիզիայի հրամանատար, 1915-1918 թվականներին՝ ականակիրների 6-րդ նավատորմի ֆլագ-լեյտենանտ[4]։

Առաջին համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի սեպտեմբերի 19-ին ստացել է կապիտան-լեյտենանտի կոչում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Յուտլանդական ճակատամարտին (1916)։ 1918 թվականի հուլիսի 28-ին եղել է «Нордзее» ռազմածովային կայանի շտաբի ադյուտանտ[4]։

Միջպատերազմյան ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի մարտի 16-ին նավատորմի կրճատման պատճառով ազատվել, սակայն 1920 թվականի օգոստոսի 28-ին վերադարձել է ծառայության և նշանակվել Մյուրվիկի ռազմածովային ակադեմիայի նավարկության հրահանգիչ, 1923 թվականի մարտի 28-ին՝ «Нордзее» ռազմածովային կայանի շտաբի 1-ին ադմիրալ։

1926 թվականի մայիսի 18-ին ականակիրների 2-րդ նավատորմի հրամանատար, 1928 թվականի սեպտեմբերի 27-ից՝ խորհրդական, 1929 թվականի սեպտեմբերի 28-ից՝ Ծովային կառավարման ծովային վարչության պետ։

1930 թվականի հուլիսի 1-ին ստացել է 1-ին աստիճանի կապիտանի կոչում, 1932 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 1933 թվականի հոկտեմբերի 2-ը՝ նավատորմի շտաբի պետ, 1933 թվականի հոկտեմբեր 3-ին նշանակվել է «Հեսսեն» գծանավի հրամանատար։

1934-1938 թվականներին, այդ թվում` Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է հետախուզական ուժերի նավատորմի հրամանատար (սեպտեմբերի 25, 1934 - սեպտեմբերի 27, 1937) և Իսպանիայում գերմանական էսկադրիլիայի հրամանատար (1936 թվականի օգոստոսի 25 - հոկտեմբերի 5, նոյեմբեր 14 - դեկտեմբերի 15 և 1937 թվականի մարտի 20 - մայիսի 14, հունիսի 23 - օգոստոսի 3)։

1937 թվականի հոկտեմբերի 4-ին եղել է «Нордзее» ռազմածովային կայանի հրամանատար-ծովակալ, 1938 թվականի նոյեմբերի 1-ից՝ Գերմանիայի վերջրյա նավատորմի հրամանատար։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ընդունակ ռազմական առաջնորդ, սակայն չի վայելել գլխավոր ծովակալ Էրիխ Ռեդերի աջակցությունը, որը 1939 թվականի հոկտեմբերի 21-ին Բյոմին փոխարինել է փոխծովակալ Վ. Մարշալով։

1940 թվականի ապրիլի 10-ին Նորվեգիայում նշանակվել է հրամանատար-ծովակալ և պաշտոնավարել մինչև 1943 թվականի փետրվարի 1-ը, երբ կարգավիճակը բարձրացել է և պաշտոնը կոչվել է Նորվեգիայի նավատորմի Գերագույն հրամանատարության ղեկավար, սակայն 1943 թվականի մարտի 3-ին Կառլ Դյոնիցը կասեցրել է նրա պաշտոնավարումը Նորվեգիայի կայսերական հանձնակատար Ջոզեֆ Տերբովենին ընդդիմանալու և Ազգային սոցիալիզմի բացակայության» համար։

1943 թվականի մայիսի 1-ին անցել է թոշակի, սակայն 1944 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն աշխատանքի է նշանակվել ռազմածովային դպրոցների տեսչությունում։ 1945 թվականի մարտ 31-ին, արդեն երրորդ անգամ, ազատվել է պաշտոնից և անցել թոշակի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Залесский К. А. Кригсмарине. Военно-морской флот Третьего рейха. - М.: Эксмо, 2005. - 638 с. - 5000 экз. - ISBN 5-699-10354-6.
  • Митчем С., Мюллер Дж. Командиры Третьего рейха. - Смоленск: Русич, 1995. - 480 с. - (Тирания). - 10 000 экз. ISBN 5-88590-287-9.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Deutsche Nationalbibliothek Record #124301991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #124301991 // Общий нормативный контроль - 2012-2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Բյոմ» հոդվածին։