Ալբեր Էլբազ
Ալբեր Էլբազ եբրայերեն՝ אלבר אלבז | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1961[1][2] |
Ծննդավայր | Կասաբլանկա, Մարոկկո[1] |
Մահացել է | ապրիլի 24, 2021[3][1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[1] կամ Փարիզ[4] |
Գերեզման | Հոլոն |
Քաղաքացիություն | Իսրայել, ԱՄՆ և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | եբրայերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Shenkar College of Engineering and Design? |
Մասնագիտություն | ոճաբան, ձեռնարկատեր և նորաձևության դիզայներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Alber Elbaz Վիքիպահեստում |
Ալբեր Էլբազ (ֆր.՝ Alber Elbaz, հունիսի 12, 1961[1][2], Կասաբլանկա, Մարոկկո[1] - ապրիլի 24, 2021[3][1][2], Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[1] և Փարիզ[4]), իսրայելցի նորաձևության դիզայներ։
2001-2015 թվականներին եղել է Փարիզի Lanvin ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն[5][6][7][8], մի շարք նորաձևության տներում աշխատելուց հետո, որոնց թվում էին Ջեֆրի Բինան, Գի Լարոշը, Yves Saint Laurent-ը[9]։ 2019 թվականին նա ստեղծել է AZ Factory ապրանքանիշը։
Պատանեկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Էլբազը ծնվել է Կասաբլանկայում՝ Մարոկկոյում՝ սեֆարդական հրեաների ընտանիքում։ Հայրը վարսավիր էր, մայրը՝ նկարչուհի[10]։ Նա ընտանիքի հետ արտագաղթել է Իսրայել 10 տարեկան հասակում և մեծացել է Հոլոնում[11]։ Մայրը սկսել է աշխատել որպես գանձապահ՝ ամուսնու մահից հետո 4 երեխաներին պահելու համար։ Ավելի ուշ Էլբազը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում, ապա սովորել է Ռամատ Գանի Շանկարի ճարտարագիտության և դիզայնի քոլեջում[12]։ Մայրը խրախուսել է Էլբազին, որը 7 տարեկան հասակում սկսել է նկարել զգեստների էսքիզներ։ Մայրը տվել է նրան 800 դոլար, երբ նա մեկնել է Նյու Յորք 1985 թվականին, որ դառնա նորաձևության դիզայներ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալով Նյու Յորք՝ Էլբազը սկզբում աշխատել է հարսանեկան զգեստների նորաձևության տանը[13], ապա յոթ տարիների ընթացքում սովորել է որպես դիզայներ Ջեֆրի Բինի օգնական[14]։
1996-1998 թվականներին Էլբազը աշխատել է Լի Լարոշի ֆրանսիական նորաձևության տանը։ Ապա՝ 1998 թվականից եղել է Yves Saint Laurent-ի ստեղծագործական տնօրենը, մինչ այն պահը, երբ նրան երեք սեզոնից հետո, երբ Gucci-ն գնել է ընկերությունը, հեռացրել են[15]։
2001 թվականին Էլբազը սկսել է կարել Lanvin-ի համար[16]։ Պաշտոնում գտնվելու իր 14 տարիների ընթացքում նրան են վերագրել նորաձևության տան ծաղկումը՝ նրա ժամանակակից մետաքսե կոկտեյլային զգեստների և կանացի ոճերի հավաքածուների շնորհիվ[17]։ Նա նաև ստեղծել է ոսկերչական իրեր բարձրակարգ ապրանքանիշերի համար՝ թողարկելով կտորով ծածկված մարգարիտ։ Նրա հումորային էսքիզները, փայտիկի վրա սառնաշաքարերից մինչև սեփական դեմքը, դարձել են բրենդի ֆիրմային նշանը[18]։ Էլբազի պարզ, կանացի հագուստը բարձր է գնահատվել գերժամանակակից մամուլի կողմից։ 2005 թվականին Սյուզի Մենկեսը գրել է, որ Էլբազը յուրաքանչյուր կնոջ սիրելին է։ Նրա հագուստները կրում են Նիկոլ Քիդմանը, Քեյթ Մոսը, Քլոե Սևինին, Սոֆյա Կոպպոլան և այլ աստղեր[19]։
Lanvin-ում գտնվելու ընթացքում Էլբազը նաև համագործակցել է Acne Studios-ի հետ Blue Collection անվամբ ջինսերի հավաքածուի վրա[20]։ 2010 թվականին նա գլխավորել է Lanvin-ի աշխատանքները H&M հավաքածուի վրա, որն իր մեջ ներառում է զգեստներ շղարշից և վզնոց՝ թանկարժեք քարերից[21]։ Հատկանշական է, որ իր գովազդային արշավի համար 2012 թվականի աշնանը (որը համընկել է տան 10-ամյակի հետ) Էլբազն ընտրել է սովորական մարդկանց։ Մոդելների թվում էին 18-ամյա երաժիշտը ու 82-ամյա թոշակառուն։ 2015 թվականին նա համակարգել է Alber Elbaz/Lanvin: Manifeste լուսանկարչական ցուցահանդեսը՝ Փարիզի լուսանկարչության Եվրոպական տանը, որը ներառում է ավելի քան 350 լուսանկար, որոնք արվել են նրա պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև էսքիզներ և դիզայներական մանրակերտներ[22]։
2015 թվականի հոկտեմբերին նա հայտարարել է, որ նրան հեռացրել են նորաձևության տնից[23] ընկերության հիմնական բաժնետեր Շոու Լան Վոնի հետ տարաձայնությունից հետո[24]։ Նրան հեռացնելուց ոչ շատ առաջ Էլբազը վարձել է Chloé ընկերությունից Չեմեն Կամալին որպես կանացի հագուստի դիզայնի գծով տնօրեն։ Lanvin-ի վաճառքները կտրուկ անկում են ապրել 2015 թվականին նրա հեռանալուց հետո, և վերջին հաշվով ապրանքանիշը գնել է չինական Fosun International ընկերությունը։
Lanvin-ից հեռանալուց հետո Էլբազը զբաղվել է «Հեքիաթ սիրո և խավարի» ֆիլմում Նատալի Փորտմանի կերպարների մշակմամբ[25]։ Դրանից հետո նա աշխատել է բարձրակարգ այլ ապրանքանիշների հետ, այդ թվում՝ Converse և LeSportsac[26]։ 2016 թվականին նա թողարկել է Superstitious օծանելիքը՝ աշխատելով պարֆյումեր Դոմինիկ Ռոպիոնի հետ՝ Editions de Parfums օծանելիքի տան համար[27]։ Ավելի ուշ՝ 2019 թվականին, համագործակցել է իտալական Tod's ապրանքանիշի հետ մոկասինների և պայուսակների որոշ դիզայնների վրա։
Նաև 2019 թվականին նա միավորել է ջանքերը Richemont -ի հետ՝ սեփական AZfashion ապրանքանիշը ստեղծելու համար[28]։ Այն թողարկվել է 2021 թվականին[29]։
Գրաֆիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին ներկայացրել է Lanvin-ի նոր դիզայնը անմոռուկի գույնի մեջ, որի սիրելի նրբերանգները Լանվինը տեսել է Ֆրա Անջելիկոյի ֆրեսկոյի։ Թողարկվել են պայուսակներ Լանվինի և նրա աղջկա՝ Մարգարիտի պատկերով նաև կոշիկների նոր տուփեր[30]։
Էլբազը իլյուստրացրել է երգչուհի Միկայի «Lady Jane» սինգլի շապիկը[31]։
2012 թվականին Ռիցոլի ընկերությունը հրատարակել է 3000 լուսանկարից բաղկացած գիրք, որը վավերագրում է Էլբազի աշխատանքը Lanvin-ի համար[32]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլբազի կյանքի ընկերն է եղել Ալեքս Կու՝ Lanvin-ի մերչենդայզինգի գծով տնօրենը[15][33]։
Էլբազը մահացել է 2021 թվականին ապրիլի 24-ին COVID-19 Փարիզում 59 տարեկան հասակում[34][35]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 – International Award, Council of Fashion Designers of America (CFDA)[34]
- 2007 – Chevalier of the Légion d'Honneur[36]
- 2007 – One of Time Magazine's 100 Most Influential People in the World[37]
- 2014 – Honorary doctorate awarded by the Royal College of Art[38]
- 2015 – Superstar Award, Fashion Group International (FGI)[15]
- 2016 – Officer of the Légion d'Honneur[27][39]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 3,0 3,1 3,2 Israeli fashion designer Alber Elbaz passes away at 59
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Alber Elbaz». Prestige Magazine (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 4. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «The Tatler List». Tatler. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ "Couture for Everyday" // LUX Magazine. September 2013 Արխիվացված Հունվար 8, 2014 Wayback Machine
- ↑ «Alber Elbaz Pushed Out at Lanvin». WWD (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Alber Elbaz is part of the BoF 500». The Business of Fashion (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Levy, Ariel (2009 թ․ մայիսի 17). «I wish I knew how to enjoy it more». The Guardian. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Vogue's Alber Elbaz Biography
- ↑ «Alber Elbaz». Wear base (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Socha, Miles (2021 թ․ ապրիլի 25). «Alber Elbaz Dies at 59». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Menkes, Suzy (1998 թ․ հունիսի 9). «Alber Elbaz Gets Aboard at YSL : A New Generation In Ready-to-Wear». International Herald Tribune. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 Friedman, Vanessa (2015 թ․ դեկտեմբերի 17). «Lanvin and Alber Elbaz: The Story of a Breakup». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Wendlandt, Astrid (2015 թ․ հոկտեմբերի 28). «Elbaz leaves fashion label Lanvin, Wang rejected offers». Reuters. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
- ↑ White, Sarah (2019 թ․ հոկտեմբերի 25). «Richemont teams up with designer Alber Elbaz for fashion venture]». Reuters.
- ↑ Binkley, Christina; Schechner, Sam (2015 թ․ հոկտեմբերի 28). «Longtime Creative Director Alber Elbaz Is Leaving Lanvin». Wall Street Journal. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ "At Lanvin, a master of improvisation", Suzy Menkes, International Herald Tribune, May 24, 2005
- ↑ Barnett, Leisa. «An Outbreak Of Acne». British Vogue (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Wilkinson, Isabel; Moss, Hilary (2015 թ․ հոկտեմբերի 28). «Ten Things to Know About Alber Elbaz's Lanvin». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Dana Thomas (September 8, 2015), In a New Show, Lanvin’s Process Comes Into Focus T: The New York Times Style Magazine.
- ↑ CONLON, SCARLETT. «Confirmed: Alber Elbaz Departing Lanvin». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Confirmed: Alber Elbaz Departing Lanvin». www.vogue.co.uk. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Minow, Nell. «Interview: Natalie Portman on "A Tale of Love and Darkness"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Vanessa Friedman (July 9, 2019), Alber Elbaz Makes a Happy Return The New York Times.
- ↑ 27,0 27,1 Astrid Wendlandt (October 3, 2016), Ex-Lanvin designer Elbaz turned nose for Frederic Malle Reuters.
- ↑ Vanessa Friedman (October 25, 2019), Alber Elbaz Is Back in Fashion The New York Times.
- ↑ Allaire, Christian. «Alber Elbaz's New Brand, AZ Factory, Is Here». Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Rawsthorn, Alice (2006 թ․ օգոստոսի 27). «When the packaging makes it perfect». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Mika and Lanvin book launch». www.vogue.co.uk. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Menkes, Suzy (2012 թ․ հունվարի 9). «The Inside Story of a Couture Dream in the Making». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Levy, Ariel. «Ladies' Man». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 34,0 34,1 Peltier, Ellan (2021 թ․ ապրիլի 25). «Alber Elbaz, Fashion Designer, Dies of Covid at 59». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Alber Elbaz: Fashion designer dies in Paris aged 59». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ ապրիլի 25. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Celebrating Alber Elbaz». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 4. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ The Time 100 Արխիվացված 2009-04-28 Wayback Machine, Natalie Portman May 3, 2007
- ↑ «Honorary Doctors». RCA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Joelle Diderich (March 28, 2016), Alber Elbaz Named Officer in Legion of Honor Women's Wear Daily.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Человек исключительной теплоты и таланта»: модельер Альбер Эльбаз скончался в возрасте 59 лет // Газета.ru, 25.04.2021
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Էլբազ» հոդվածին։ |
|
- Հունիսի 12 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրիլի 24 մահեր
- 2021 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- COVID-19 համավարակից մահացածներ Ֆրանսիայում
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Նորաձևության դիզայներներ
- Իսրայելցի դիզայներներ
- Նամականիշերի դիզայներներ
- Ֆրանսիացի նորաձևության դիզայներներ
- Իսրայելցի արվեստագետներ