Անդրեա Առնոլդը ծնվել է Դարթֆորդում, 1961 թվականին։ Եղել է ընտանիքի չորս երեխաներից ավագը։ Առնոլդը ծնվել է երբ մայրը 16 տարեկան էր, իսկ հայրը՝ 17, և նրանք ամուսնալուծվել են երբ Առնոլդը տակավին երիտասարդ էր։ Մայրը միայնակ է հոգացել ու խնամել չորս երեխաներին, ինչի մասին Առնոլդը հիշատակել է իր «Իշամեղու» կարճամետրաժ ֆիլմում։ Երբ նրան հարցնում են՝ արդյոք դա կենսագրական ֆիլմ է, նա պատասխանում է. «Մեծացել եմ ծառայողի ընտանիքում, կարծում եմ, կհասկանք՝ ինչ թեմաներից եմ գրում»[3]։ Դեռ փոքր հասակից նա գրել է մարդկային կյանքի դառը փորձությունների մասին։ Հարցազրույցներից մեկում նա պատմում է՝ ինչպես է տասը տարեկանում գրել պիես, որտեղ արտահայտել է իր «սարսափը» ստրկավաճառության մասին[4]։ Ավագ դպրոցից նա հեռացավ 16 տարեկանում, երբ որոշեց դառնալ դերասանուհի։ 18 տարեկանում մեկնում է Լոնդոն և աշխատում որպես "No. 73" մանկական հեռուստաներկայացման հաղորդավար և դերասանուհի։ Հետագա 10 տարիները նա աշխատում է հեռուստատեսությունում և շարունակում պատմություններ գրել։ Առնոլդը սովորում է Լոս Անջելեսի ամերիկյան կինո ինստիտուտում և փարձառություն ձեռք բերում կինոարտադրության ասպարեզում։ Կրթությունն ավարտելուց և Բրիտանիա մեկնելուց հետո դուստր է ունենում՝ Կարոլը և հեռուստատեսության համար սկսում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր[5]։