Դավադրության տեսություն
Դավադրության տեսություն (անգլ.՝ Conspiracy theory) կամ կոնսպիրացիոնիզմ[3], վիճարկվող եզրույթ, որը վերաբերում է որևէ փորձնական տեսության, որ մի պատմական կամ ներկա իրադարձությունը բացատրում է իբրև որոշակի գաղտնի պլանի արդյունք՝ սովորաբար հզոր մաքիավելական դավադիրների կողմից[4] ինչպես մի «գաղտնի թիմ» կամ «ստվերային կառավարություն»[5]։
Դավադրության տեսությունները հաճախ թերահավատությամբ են դիտվում, քանի որ դրանք հակադրվում են պատմական կամ ներկա իրադարձությունների ակադեմիական վերլուծման հետ և վճռորոշ վկայություններով չեն ուղեկցվում[5]։ Այս պատճառով եզրույթը հաճախ վանելիորեն է օգտագործվում, փորձելով բնութագրել մի հավատ իբրև այլաշխարհիկորեն կեղծ, և ներկայացված քմահաճ անձի կամ խելագար երիզում գտնվող խմբի կողմից։ Այսպիսի բնութագրումն իր հնարավոր անարդարության և անփութության պատճառով հաճախ գիտավեճի թեմա է լինում[6]։
20-րդ դարի վերջին և վաղ 21-րդ դարում դավադրության տեսությունները կենցաղային են դարձել հասարակական լրատվամիջոցներում, որոնք դրանց առաջացումը լայնորեն ներկայացնում են որպես մշակութային երևույթ։ Հետևաբար, դավադրության տեսություններն իբրև ճշմարտություն ընդունելը հասարակագետների, հոգեբանների և բանահյուսության փորձագետների համար դարձել է հետաքրքրական թեմա[7]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավադրության տեսությունները լայն քննադատության թեմա են ակադեմիկոսների, քաղաքագետների, և հասարակական լրատվամիջոցների կողմից։
Վավերականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավանորեն, որևէ դավադրության տեսության ամենավիճելի մասը առանձին տեսության ճշմարտության մասին համաձայնության հասնելն է՝ թե՛ դրա հետևորդների և թե՛ ընդդիմախոսների կողմից բավարարվածությամբ։ Դավադրության առանձին մեղադրանքներն իրենց ճշմարտանմանության մեջ լայնորեն տարբերվում են, սակայն որոշ ընդհանուր համանմուշներ կարելի է օգտագործել իրենց հավանական ճշմարտական արժեքն ստուգելու համար՝
- Օկկամի ածելին - Արդյո՞ք այլընտրանքային պատմությունը հիմնական հոսքի պատմությունից փաստերի ավելի մեծ մասն է բացատրում, թե ավելի բարդ և ուրեմն ավելի քիչ օգտակար բացատրություն է նույն փաստերի։
- Տրամաբանություն - Արդյո՞ք առաջարկված ապացույցները հետևում են տրամաբանության կանոններին, թե օգտագործում են տրամաբանական կեղծիքներ։
- Մեթոդոբանություն - Արդյո՞ք առաջարկված ապացույցները լավ են կառուցված, այսինքն, հիմնավորված մեթոդաբանություն են օգտագործում։ Արդյո՞ք որևէ պարզ ստանդարտներ կան վճռելու, թե որ փաստերը կապացուցեն կամ կհերքեն տեսությունը։
- Զրպարտողներ - Քանի՞ հոգի և ինչպիսի՞ մարդիկ են պետք, որ հավատարիմ դավադիրներ լինեն։
- Հերքելիություն - Արդյո՞ք կարելի է ցուցադրել, թե տեսության առանձնահատուկ հայցերը կեղծ են կամ «անհերքելի»։
Ամերիկացի ակադեմիկոս Նոամ Չոմսկին, ով Ամերիկայի հիմնադրման վառ քննադատներից է, դավադրության տեսությունը հակադրում է իբրև փոքրիշատե բուհական վերլուծության հակառակը, որն ավելի շատ կենտրոնանում է հասարակապես ճանաչված հիմնարկությունների հասարակական, երկարատև վարքի վրա, քան անհատների գաղտնական կոալիցիաների վրա[8][9]։
Դավադրության տեսությունները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանցի հասարակությունն առավել հակված է յուրաքանչյուր իրադարձության ակունքներում տեսնել դավադրության տեսություն։ Այդ մասին Երևանի Պետական Համալսարանի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը բացատրել է[10].
Ինչո՞ւ են մարդիկ սկսում քննարկել դավադրության տեսությունները, որովհետև մանրամասները շատ քիչ են հայտնի և ինֆորմացիայի պակաս կա։ Եվ եթե խոսքը հայտնի քաղաքական, տնտեսական գործչի մասին է, որի լինել-չլինելը, որի գործունեությունն ինչ-որ մարդկանց խանգարում է, ոմանց՝ օգնում, հասկանալի է, որ շահերի բախման դեպքում մարդիկ փորձում են վերլուծել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Եվ երբ կա նշածս ինֆորմացիայի պակասը, ապա մարդիկ փորձում են, հիմնվելով տրամաբանության վրա, որոշակի եզրակացություններ անել։ Սակայն միշտ չէ, որ պետք է հավատալ տրամաբանությանը, իսկ ես հիմնվում եմ գիտական լուրջ վերլուծությունների վրա, որովհետև դավադրությունների տեսությունները, սովորաբար, մի քանի խիստ հատկանշական գծեր ունեն։ Նախ՝ դավադրությունների տեսությունները չափազանց բարդ մեխանիզմ են, հետևաբար՝ առողջ բանականությունը միանգամից մերժում է դրանց իրականացումը։ Այսինքն՝ դժվար թե բարդ կառույցը հնարավոր լինի իրականացնել քիչ թվով մարդկանցով և փոքր միջոցների ներգրավվածությամբ։ Իսկ եթե մարդկանց քանակը մեծ է, ապա դավադրությունը գաղտնի պահել հնարավոր չէ։ Փաստ է, որ դավադրությունները շատ են, սակայն դրանցից քչերն են իրենց նպատակին հասնում։ |
Ըստ Դավիթ Հովհաննիսյանի, մարդիկ հաճույքով են ընդունում նման տեսությունները, որովհետև դրանց մեջ որոշակի միստիկա կա, մարդիկ ավելի հակված են բարդ դեպքերում չվստահել պարզ բացատրություններին և փորձում են գտնել իրենց ներքին վախերն արդարացնող հիմնավորումներ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Barkun, Michael (2003). A Culture of Conspiracy: Apocalyptic Visions in Contemporary America. Berkeley: University of California Press.
- ↑ Micah Issitt and Carlyn Main. Hidden Religion: The Greatest Mysteries and Symbols of the World's Religious Beliefs. ABC-CLIO, 2014. ISBN 978-1-61069-478-0
- ↑ https://www.universalis.fr/encyclopedie/conspirationnisme/
- ↑ «Դավադրության տեսություն Merriam Webster բառարանից (անգլերեն)».
- ↑ 5,0 5,1 «Ոչ մի դավադրություն չկա (անգլերեն)»։
- ↑ Fenster, M. 1999. Դավադրության տեսություններ՝ Գաղնիություն և ուժը ամերիկական մշակույթում (անգլերեն)։ Minneapolis: Univ. of Minnesota Press.
- ↑ Barkun, Michael. 2003. Դավադրության մշակույթ՝ Ապոկալիպտիկական Տեսիլքներ Ժամանակակից Ամերիկայում (անգլերեն)։ Berkeley: Univ. of California.
- ↑ Չոմսկի, Նոամ (2006 թ․ հոկտեմբերի 6). «9-11՝ Բուհական Վերլուծություն ընդդեմ Դավադրության Տեսություն (անգլերեն)». Z Communications. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Մայքլ Ալբերտ, Zmagazine-ի քաղվածք. «Դավադրության Տեսություն (անգլերեն)».
- ↑ 10,0 10,1 Լիլիթ Ավագյան (2007 թ․ ապրիլի 1). «Դավադրության հավերժ թարմ տեսությունը». Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավադրության տեսություն» հոդվածին։ |
|