Jump to content

Դոկտոր Ով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոկտոր Ով
Изображение логотипа
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, էքշն սերիալ, արկածային հեռուստասերիալ, time-travel television program?, հեռուստադրամա և time-travel fiction?
ՍտեղծողDonald Wilson?, C. E. Webber? և Sydney Newman?
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուբրիտանական անգլերեն
Գլխավոր
դերերում
Սիլվեսթր ՄակՔոյ, Samuel Anderson?, Pearl Mackie?, Պենելոպա Ուիլթոն, Ջենա Քոուլման, Ալեքս Քինգսթոն, Արթուր Դարվիլ, Քարեն Գիլան, Ջոն Բարրոումեն, Քեթրին Թեյթ, Ֆրիմա Աջիման, Նոել Քլարք, Բիլի Փայփեր, Elisabeth Sladen?, Kate O'Mara?, Jon Pertwee?, Թոմ Բեյքեր, William Hartnell?, Դևիդ Թենանթ, Պատրիկ Թրոութոն, Փիթեր Քափալդի, Jacqueline Hill?, Colin Baker?, Peter Davison?, Փոլ ՄաքԳան, William Russell?, Քրիստոֆեր Էքլստոն, Մեթ Սմիթ, Carole Ann Ford?, Sarah Sutton?, Roy Skelton?, Ջեֆրի Բիվերս, Katy Manning?, Քերոլայն Ջոն, Bonnie Langford?, Nicholas Courtney?, Deborah Watling?, Frazer Hines?, Լալա Ուորդ, Roger Delgado?, Richard Hurndall?, Nicola Bryant?, Peter Purves?, John Leeson?, John Scott Martin?, Anthony Ainley?, David Banks?, Մայքլ Շիրդ, Louise Jameson?, Sophie Aldred?, Աննեկե Ուիլս, Peter Pratt?, Mark Strickson?, Janet Fielding?, Ջոն Հըրթ, Ջոդի Ուիտաքեր, Սաշա Դհավան, Alisha Bailey?, Շուտի Գաթվա, Bradley Walsh?, Թոսին Քոլ, Mandip Gill?, John Bishop?, Millie Gibson? և Մեթ Լուկաս
Գործադիր պրոդյուսերՍտիվեն Մոֆաթ, Chris Chibnall? և Russell T Davies?
ԵրաժշտությունՄյուրեյ Գոլդ
Գեղարվեստական աշխարհWhoniverse?
Եթերաշրջանների քանակ36
Սերիաների քանակ862[1]
Էկրաններին էնոյեմբերի 23, 1963[2][3]-ից
ՀեռուստաալիքBBC One
ԸնկերությունBBC
ԴիստրիբյուտորBBC, Նեթֆլիքս և HBO Max
Պարգևներ

Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար

Saturn Award for Best Television Presentation?

Փիբոդի պարգև

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար

Փիբոդի պարգև

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

և

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Առաջադրում«Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար, «Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ, Արբանյակ մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար, Բրիտանական հեռուստատեսային ակադեմիայի պարգև լավագույն դերասանին, Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար և Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար
ԿապակցվածTorchwood?, K-9 and Company?, Eighth Doctor Adventures?, The Sarah Jane Adventures? և Class?
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Դոկտոր Ով (անգլ.՝ Doctor Who), բրիտանական գիտաֆանտաստիկ սերիալ, որը ստեղծվել է BBC-ի կողմից 1963 թվականին։ Այն պատմում է Դոկտորի՝ տիեզերքի և ժամանակի մեջ ճանապարհորդող մարդանման Ժամանակի Լորդի արկածների մասին։ Նա ուսումնասիրում է տիեզերքը իր ԹԱՐԴԻՍ-ի՝ ժամանակի մեքենայի մեջ, որը ավելի մեծ է ներսից քան թվում է։ Այն ունի կապույտ բրիտանական ոստիկանական հեռախոսախցիկի տեսք։ Նա ճանապարհորդում է ընկերների հետ, փրկում մարդկանց և ամբողջ աշխարհը։

Այս սերիալը բրիտանական փոփ-մշակույթի կարևոր մաս է[4][5]։ Սկզբնապես այն ցուցադրվել էր 1963-1989 թվականներին։ 1996 թվականին ֆիլմի միջոցով այն վերսկսելու տեղի ունեցավ անհաջող փորձ։ 2005 թվականին Ռասել Թ․ Դեյվիսը այն վերսկսեց և դարձավ սերիալի գլխավոր սցենարիստը մինչև 2010։ 21-րդ դարի առաջին եթերաշրջանում Դոկտորի դերը խաղաց Քրիստոֆեր Էքլսթոնը[6]։ «Դոկտոր Ով»-ից բացի կան նաև ուրիշ սերիալներ որոնք տեղի են ունենում նույն աշխարհում և ստեղծվել են «Դոկտոր Ով»-ի մեծ հաջողության պատճառով։ Դրանք են՝ Torchwood (2006-2011), The Sarah Jane Adventures (2007-2011), K-9 (2009-2010) և K-9 And Company (1981) սերիալի միակ սերիան։ Դոկտորը Ժամանակի Լորդ է, և, այդ պատճառով, մահանալու փոխարեն նա կարող է կատարել վերածնունդ կամ ռեգեներացիա։ Այդ պատճառով մենք մինչև օրս ունեցել ենք 15 դերասան ովքեր խաղացել են Դոկտորին։

«Դոկտոր Ով» սերիալը պատմում է Գալիֆրեյ մոլորակից գողացած ԹԱՐԴԻՍի շնորհիվ փախչած Ժամանակի Լորդի մասին։ ԹԱՐԴԻՍը ժամանակի մեքենա է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր իրի տեսք։ Սակայն Դոկտորի ԹԱՐԴԻՍը մնացել է հին բրիտանական ոստիկանական հեռախոսախցիկի տեսքում։ Դոկտորը սովորաբար ճանապարհորդում է ուղեկիցների հետ և հազվադեպ է մենակ։ Նա չի օգտագործում զենքեր, այլ հակառակը՝ օգտագործում է անվնաս գործիքներ։ Դոկտորը իր կյանքի ընթացքում հավաքել է շատ թշնամիներ, որոնցից ամենահաճախ հայտնվածներից են Դալեկները, Սայբրմենները և Մաստեր/Միսսին, որը նույնպես Ժամանակի Լորդ/Լեդի է։ Մաստերը նույնպես տարբեր անգամներ ռեգեներացիա է կատարել և իր վերջին ռեգեներացիայի ժամանակ նա դարձավ կին։

«Դոկտոր Ով»-ն առաջին անգամ ցույց տվեցին 1963 թվականի նոյեմբերի 23-ին 17։16։20 Գրինվիչյան ժամանակով[7][8]։ Այն 80 վայրկյան ուշացրեցին ամերիկյան նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հայտարարման պատճառով։ Սիդնի Նյումանն էր հիմնականում պատասխանատու սերիալի զարգացման համար։ Սերիալի սկզբնական ֆորմատը գրել էին Նյումանը, Դոնալդ Ուիլսոնը, Ս․Է․ Ուեբբերը, Էնթոնի Քոբըրնը, Դեյվիդ Ուիթիքըրը և պրոդյուսեր Վերիթի Լամբերտը, որը մեծ ներդրում է ունեցել «Դոկտոր Ով»-ի ստեղծման մեջ[9]։ Այն սկզբնապես ընտանեկան, ուսումնական սերիալ էր[10], որն օգտագործում էր ժամանակի մեջ ճանապարհորդումը, որպես միջոց տիեզերքը ուսումնասիրելու և պատմական իրադարձություններ սովորեցնելու համար։ 1963 թվականի հուլիսի 31-ին Ուիթիքըրը առաջադրանք տվեց Թերի Նեյշնին «The Mutants» վերնագրով սերիայի սցենար գրել։ Սկզբնապես գրված էր, որ Դալեկները և Թալերը այլմոլորակայինների նեյտրոնային բոմբի զոհերն էին, բայց Նեյշնը հետագայում փոխեց սցենարը և դալեկներին դարձրեց չարագործներ։ Երբ սցենարը ներկայացրին Նյումանին և Ուիլսոնին, այն միանգամից մերժվեց, որովհետև «Դոկտոր Ով»-ին թույլատրված չէր օգտագործել սարսափելի հրեշներ։ Առաջին թողարկումը ցուցադրված էր և BBC-ն ուզում էր, որպեսզի հաջորդը լիներ մեծ հաջողություն, բայց «The Mutants»-ը միակ պատրաստ սցենարն էր և նրանք այն չօգտագործելու ընտրություն չունեին։ Նեյշոնի սցենարը դարձավ «Դոկտոր Ով»-ի երկրորդ պատմվածքը և վերանվանվեց «The Mutants»-ից «The Daleks»։ Դալեկները մինչև օրս «Դոկտոր Ով»-ի ամենահանրաճանաչ այլմոլորակայիններն են[11]։

«Դոկտոր Ով»-ն ընթացավ 26 եթերաշրջան, մինչև 1989 թվականը, երբ վատ դիտումների քանակի պատճառով այն վերացրին։ 1996 թվականին դուրս եկավ «Դոկտոր Ով» - հեռուստաֆիլմ, որը հեռարձակվեց Fox ալիքով։ Այն շատ հաջողակ էր Բրիտանիայում (9.1 միլլիոն դիտում), բայց ոչ ԱՄՆ-ում։ Այդ պատճառով այն չհաջորդվեց սերիալով[12]։ Բացի սերիալից կան նաև լիցենզավորված նովելներ և աուդիո-սերիաներ, որոնք շարունակվեցին «Դոկտոր Ով»-ի վերացումից հետո։ 2003 թվականի սեպտեմբերին հայտարարվեց «Դոկտոր Ով»-ի վերադարձը։ Ղեկավար պրոդյուսերներն էին Ռասել Թ. Դեյվիսը և Ջուլի Գարդները։

«Դոկտոր Ով»-ը վերջապես վերադարձավ 2005 թվականի մարտի 23ին «Rose» սերիայով և շարունակվում է մինչ օրս[13]։ 2010 թվականին Սթիվեն Մոֆֆատը փոխարինեց Դեյվիսին։ 2016 թվականին նա հայտարարեց, որ 2018 թվականին նրան կփոխարինի Քրիս Չիբնոլը։

Առաջին 26 եթերաշրջանների ընթացքում պատմվածքները բաժանվում էին 4-6 սերիաների, որոնք ցուցադրվում էին մի քանի շաբաթների ընթացքում։ Կային բացառություններ, օրինակ՝ «The Daleks' master plan» պատմվածքը, որը բաղկացած է 12 սերիայից, «Mission to the Unknown», «The War Games», «The Trial of a Time Lord»:

Ֆորմատը փոխվեց 2005-ին։ Ամեն եթերաշրջանը ընդգրկում է 13 45-րոպեանոց սերիա, որոնք իրար հետ կապված են և կազմում են մեկ ընդհանուր պատմություն և խնդիր, որը սովորաբար լուծվում է եթերաշրջանի ֆինալում։

1993, 2005 և 2007 թվականներին ստեղծվել էին 48-րոպեանոց սերիաներ Children In Need բարեգործության համար։ 2008 թվականին ուրիշ մինի-սերիա էր ստեղծվել The Proms-ի համար։ 1993 թվականին ստեղծվեց Dimensions in Time երկու-մասանոց սերիան։ 2011 թվականին ստեղծվեց երկու-մասանոց մինի-սերիա Comic Relief բարեգործության համար։

2013 թվականին «Դոկտոր Ով»-ի 50 տարեդարձի սերիան ցուցադրվեց կինոթատրոններում ամբողջ աշխարհով մեկ։

Կորած սերիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964-1973 թվականների միջև BBC-ի արխիվներից մեծ քանակությամբ կասետներ կա՛մ ջնջվել էին, կա՛մ կործանվել։ Դրանցից շատ էին «Դոկտոր Ով»-ի սերիաները, մեծամասնությամբ՝ առաջին և երկրորդ Դոկտորներին ընդգրկող սերիաները։ Առաջին վեց տարվա 253 սերիաներից 97-ը չեն գտնվում BBC-ի արխիվներում։

Որոշ սերիաներ վերադարձվել են BBC-ին այլ երկրներից, որոնք գնել էին պատճեններ հեռարձակման համար կամ մարդկանցից, որոնք ձեռք էին բերել պատճեններ տարբեր կերպերով։ Բոլոր կորած սերիաների աուդիոները գոյություն ունեն։

Գոյություն ունեն նաև կադրից դուրս նկարներ՝ նկարված նկարիչ Ջոն Քյուրայի կողմից։ Սերիալը երկրպագուները օգտագործել են սրանք սերիաների վերակառուցումներում։ BBC-ն այդ թույլատրել է այն պայմանով, որ չվաճառվեն անձնական շահույթի համար։

Ամենապահանջված կորած սերիաներից մեկն է Վիլիամ Հարտնելի վերջին սերիայի վերջին մասը, որի վերջում առաջին Դոկտորը փոխակերպվում է երկրորդին։

Սկզբում Դոկտորը գաղտնիք էր հանդիսատեսի համար։ Մենք միայն գիտեինք, որ նա տարօրինակ, շատ խելացի այլմոլորակային ճանապարհորդող է։ Մի քիչ զայրացկոտ և աղետաբեր Դոկտորը արագորեն փափկացավ և ավելի կարեկցող դարձավ ժամանակի ընթացքում։ Նաև նրա մասին իմացանք, որ նա Ժամանակի պատերազմից հետո փախել է Գալիֆրեյից (նրա հայրենի մոլորակից), գողանալով Թարդիսը (ժամանակի մեքենան)։

Տեսքի փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերները ներկայացրեցին ռեգեներացիայի հասկացությունը դերասանի փոփոխության հնարավորության համար։ Նրանք առաջին անգամ սա արեցին Վիլիամ Հարտնելի վատառողջության պատճառով, բայց «ռեգեներացիա» տերմինը ներկայացրեց 3րդ Դոկտորը։ Առաջին Դոկտորը այն անվանեց «Նորոգում», իսկ երկրորդը՝ «Տեսքի Փոփոխություն»։

The Deadly Assassin և Mawdryn Undead սերիաների մեջ ասվել էր որ Ժամանակի Լորդը կարող է կատարել ռեգեներացիա միայն 12 անգամ։ The Time of the Doctor սերիայի մեջ Դոկտորը ստացավ ռեգեներացիաների նոր շրջան։

Չնայած որ Դոկտորի դերը կնոջը տալու միտքը մի քանի անգամ առաջարկվել էր, ընդ որում 1986 թվականին Նյումանի կողմից և 2008 թվականին Դեյվիսի կողմից, մինչեւ 2017 թվականը Դոկտորի բոլոր դերասանները տղամարդիկ էին[14][15]։ 2017 թվականի Ամանորյա հատուկ թողարկման վերջում Փիթեր Քափալդին դերը փոխանցեց Ջոուդի Ուիթիքըրին, որը դարձավ առաջին կին Դոկտորը։

Դոկտորի դերասան Մարմնավորում Ժամանակ
Վիլիամ Հարտնել Առաջին Դոկտոր 1963-1966
Պատրիկ Տրաուտոն Երկրորդ Դոկտոր 1966-1969
Ջոն Փերթուի Երրորդ Դոկտոր 1970-1974
Թոմ Բեյքեր Չորրորդ Դոկտոր 1974-1981
Փիթեր Դեյվիսոն Հինգերորդ Դոկտոր 1982-1984
Քոլին Բեյքեր Վեցերորդ Դոկտոր 1984-1986
Սիլվեստեր Մաքքոյ Յոթերորդ Դոկտոր 1987-1989
Փոլ Մաքգան Ութերորդ Դոկտոր 1996
Քրիստոֆեր Էքլստոն Իններորդ Դոկտոր 2005
Դեյվիդ Թենանտ Տասներորդ Դոկտոր 2005-2010
Մեթ Սմիթ Տասնմեկերորդ Դոկտոր 2010-2013
Փիթեր Քափալդի Տասներկուերորդ Դոկտոր 2014-2017
Ջոդի Ուիտաքեր Տասներեքերորդ Դոկտոր 2018 - 2021

Ընկերակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի ամենսկզբից Դոկտորը միշտ ընկերակից է ունեցել, որն իր հետ ճանապարհորդում է։ Դոկտորի ամենաառաջին ընկերակիցները՝ ում մենք տեսել ենք էկրանի վրա, եղել են իր թոռնիկ Սյուզան Ֆորմանը (Քերոլ Էն Ֆորդ) և նրա ուսուցիչներ Բարբարա Ռայթը (Ջեքլին Հիլ) և Իան Չեսթերթոնը(Վիլիամ Ռասել)։ Հանդիսատեսը սովորում է Դոկտորի մասին ընկերակիցների միջոցով։ Կլասիկ ժամանակաշրջանի ամենահայտնի ընկերակիցներից են Ռոմանան (Մերի Թեմ և Լալա Ուորդ), Սառա Ջեյն Սմիթը (Էլիզաբեթ Սլեիդն) և Ջո Գրանթը (Քեիթի Մենինգ)։ Դոկտորը հաճախ է նոր ընկերակիցներ գտնում և կորցնում։ Երբեմն նրանք վերադառնում են տուն, երբեմն՝ մահանում։ Ընկերակիցները սովորաբար մարդիկ են կամ մարդանման այլմոլորակայիններ։

Հակառակորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալեկների ռասան առաջին անգամ հայտնվել է «Դոկտոր Ով»-ի երկրորդ սերիայում։ Դալեկը Դոկտորի ամենահին հակառակորդներից մեկն է։ Դալեկները Սկարո մոլորակից գիտնական Դավրոսի կողմից մուտացիայի բերված և մեխանիկական զրահի մեջ փակված Քալեդներն են։ Նրանց հիմնական թուլությունը իրենց աչքն է։ Դալեկին հնարավոր է կուրացնել, որի պատճառով այն կսկսի խելագարվել։ Նրանց կյանքի հիմնական իմաստը Դալեկներից բացի բոլոր արարածներին ոչնչացնելն է։ Դալեկների ստեղծողը սցենարիստ Թերի Նեյշնն է և BBC-ի դիզայներ Ռեյմոնդ Քյուսիքը։

Սայբրմենները սկզբնապես Մոնդաս մոլորակից օրգանական և մարդանման ռասա էին, բայց նրանք սկսեցին մարմնի մասերը հերթով արհեստական մասերով փոխարինել։ Դրա հետևանքով նրանք դարձան սառնասիրտ կիբօրգներ։ 2006 թվականի եթերաշրջանը ներկայացրեց Սայբրմենների լրիվ նոր վարիացիա։ Այս Սայբրմենները ստեղծվել էին զուգահեռ իրականությունում խելագար գյուտարար Ջոն Լյումիքի կողմից։

Մաստերը Դոկտորի ոխերիմ թշնամին է։ Նա ռենեգատ ժամանակի լորդ է, որն ուզում է ամբողջ տիեզերքին իրեն ենթարկել։ Հերոսը առաջին անգամ հայտնվել է 1971 թվականին։ Քանի որ Մաստերը ժամանակի լորդ է, և Դոկտորի նման նույնպես կարող է վերածնվել, նրան նույնպես մի քանի դերասան են խաղացել։ Նրանցից են Ռոջեր Դելգադոն, Ջոֆրի Բիվերզը, Էնթոնի Էինլին, Էրիկ Ռոբերթսը, Դերեկ Ջեքոբին, Ջոն Սիմը, Միշել Գոմեզը։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոկտոր Ով»-ի սաունդթրեքը ամենաառաջին էլեկտրոնային երաժշտություններից էր հեռուստատեսությունում և 5 դար անց այն դեռ ամենաճանաչելի երաժշտություններից մեկն է։ Օրիգինալի հեղինակը Ռոն Գրեիներն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://en.wikipedia.org/wiki/List_of_Doctor_Who_episodes_(2005%E2%80%93present)
  2. 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)
  3. 3,0 3,1 Doctor Who Day | Holiday Smart
  4. «The end of Olde Englande: A lament for Blighty». The Economist. 2006 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 18-ին.
    «ICONS. A Portrait of England». Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Moran, Caitlin (2007 թ․ հունիսի 30). «Doctor Who is simply masterful». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2008-10-13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին. «[Doctor Who] is as thrilling and as loved as Jolene, or bread and cheese, or honeysuckle, or Friday. It's quintessential to being British.»
  6. Gurudata, Andrew. «Rage Against the Machine». Enlightenment (147).
  7. Howe, Stammers, Walker (1994), p. 54
  8. «An Unearthly Child». BBC. 2012 թ․ օգոստոսի 16.
  9. Howe, Stammers, Walker (1994), pp. 157–230 ("Production Diary")
  10. Howe, Stammers, Walker (1992), p. 3.
  11. Steve Tribe, James Goss Dr Who: The Dalek Handbook In episode 35 of Season 2 the mysterman known as Micah Anderson came out many say he's a myth, but in this episode he comes out. BBC Books Random House 2011 ISBN 978-1-84990-232-8 Pg9
  12. Doctor Who Magazine Eighth Doctor Special, Panini Comics 2003
  13. «Doctor Who is Saturday night hit». BBC. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  14. Horn, Marc (2010 թ․ հոկտեմբերի 10). «How Doctor Who nearly became the Time Lady». Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  15. Nichols, Sam (2008 թ․ դեկտեմբերի 18). «Could Catherine Zeta-Jones be the next Doctor Who». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Ով» հոդվածին։