Jump to content

Դոմինիկ Փարսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Փարսել
Ծնվել էփետրվարի 17, 1970(1970-02-17)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՈւոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունWestern Australian Academy of Performing Arts? և St Dominic's College, Penrith?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Դոմինիկ Հաքուն Միրթվեդ Փարսել[2] (անգլ.՝ Dominic Haakon Myrtvedt Purcell, փետրվարի 17, 1970(1970-02-17)[1], Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլո-ավստրալիացի դերասան։ Հայտնի է Լինքոլն Բարոուզի դերով Fox հեռուստաալիքի «Փախուստ բանտից» և Ջերմային Ալիքի դերով, The CW հեռուստաալիքի «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալներում։

Ծնվել է Իռլանդիայի Լաութ գյուղում։ Ֆիլ Միրտվելդի և Մերի «Մաուրեն» Փարսելի որդին է։ Նրա մայրը ունի իռլանդական ծագում, իսկ հայրը ֆրանսիական ծագում ունեցող նորվեգացի է։ 1972 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Նոր Հարավային Ուելս, իսկ հետո արևմտյան Սիդնեյ[3]։ Փարսելը աճախել է Բլեքսլենդի արևելյան հանրային դպրոցը, Բլեքսլենդի ավագ դպրոցը, Սուրբ Դոմինիկի դպրոցը և ՄաքՔարթիի կաթոլիկ դպրոցը[4]։ Հետագայում նա հաճախել է Ավստրալիայի երիտասարդների թատրոն, իսկ հետո ընդունվել է Ավստրալիայի դերասանական արվեստի ակադեմիա, որտեղ նա սովորել է Հյու Ջեքմանի հետ[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից նա հանդիպել է «90210» հեռուստասերիալի նախկին աստղ ԱննաԼին ՄաքՔորդի հետ։ 2014 թվականին զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին, սակայն մեկ տարի անց նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները։ ՄաքՔորդը People Magazine-ին տված հարցազրույցում ասել է, որ ետ է եկել նրա կյանք որպես ընկեր այն ժամանակ, երբ պարզվեց, որ նա ունի մաշկի քաղցկեղ, սակայն շուտով նրանց հարաբերությունները նորից ռոմանտիկ բնույթ ունեցան[6]։ 2016 թվականին Դոմինիկը և ԱննաԼինը կրկին բաժանվեցին։

2016 թվականի հունիսի 1-ին «Փախուստ բանտից» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ Մարոկոյում ստացել է վնսավածքներ։ Դերասանին Մարաքեշից արագ տեղափոխեցին Կասաբլանկա, որտեղ նա ստացավ բուժում քթի կոտրվածքի և այլ վնասվածքների համար[7][8][9]։

Ունի 4 երեխա իր առաջին ամուսնությունից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2000 Առաքելությունն անիրագործելի է 2 Mission: Impossible 2 Ոլրիխ
2001 Հանցանքի վայրեր Scenes of the Crime Մարկ
2002 Էքվիլիբրիում Equilibrium Սիմուս
2003 Այցելուներ Visitors Լյուք
2004 Երեք ճանապարհ Visitors Լուիս «Լյու» Բրուքբենք
2004 Բլեյդ։ Եռյակ Blade: Trinity Դրեյք
2006 - The Gravedancers Հարիս ՄքՔեյ
2007 Նախնադարյան Primeval Թիմ Մանֆրեյ
2009 Արյան առու Blood Creek Վիկտոր Ալան Մրաշալ
2011 Փախուստ Escapee Հարմոն Ջաքսոն
2011 Ծղոտե շներ Straw Dogs Ջերեմի Նայլս
2011 Պրոֆեսիոնալ Killer Elite Դևիս
2011 Ծագող արևի տուն House of the Rising Sun Թոնի
2012 Վատ կարմա Bad Karma Մաք
2012 Հափշտակված Hijacked Օթո Սաութուել
2013 Մահացած ոստիկան Officer Down Ռոյս Ուոքեր
2013 Հրաձակում Ուոլ սթրիթի վրա Assault on Wall Street Ջիմ Բաքսֆորթ
2013 Հանկարծակի Suddenly Բարոն
2013 Սառցե զինվորներ Ice Soldiers Մալրուքս
2014 Թագավորի անունից 3 In the Name of the King 3: The Last Mission Հեզեին Քեյն
2014 Մեծ մարդիկ The Bag Man Լարսոն
2014 Ես ընտրում եմ I Choose - Կարճամենտրաժ
2014 - Turkey Shoot Ռիք Թայլեր
2015 Լքված Abandoned Ջիմ
2015 - Gridlocked Դեյնիդ Հենդրիքս
2015 Մեկուսացում Isolation Մաքս

Որպես պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Նշումներ
2004 Երեք ճանապարհ Three Way Գործադիր պրոդյուսեր
2009 Բալիբո Balibo Պրոդյուսեր
2014 Ես ընտրում եմ I Choose Պրոդյուսեր
2015 Մեկուսացում Isolation Գործադիր պրոդյուսեր
2017 Անանուն Սանի Գարսիայի մասին վավերագրական ֆիլմ Untitled Sunny Garcia Documentary Պրոդյուսեր
2017 Փախուստ բանտից Prison Break Պրոդյուսեր

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1991 Տուն և հեռու Home and Away Քոնստաբլ Ռոջերս 3 էպիզոդ
1997-98 Raw FM Գրանջեր Հաթոն հիմնական դեր, 13 էպիզոդ
1998 Մոբի Դիք Moby Dick Բալկինգթոն 2 էպիզոդ
1998 Ջրային առնետներ Water Rats Ալեքս 2 էպիզոդ
1999 Վանդակի տեքստ Heartbreak High Թոդ Գիլեսպի Երկրորդական դեր․ 6 էպիզոդ
1999 Լուռ թալանողներ Silent Predators Բեռնատարի վարորդ Հեռուստաֆիլմ
1999 Առաջին դուստր First Daughter Թրոյ Նելսոն Հեռուստաֆիլմ
2001 Հրեշների առաջնորդ BeastMaster Քելբ Երկրորդական դեր․ 5 էպիզոդ
2001 Կորուսյալ աշխարհ The Lost World Քոնդիլաք Էպիզոդ․ «The Travelers»
2001 Անհաղթ Invincible Քեիթ Գրանդի Հեռուստաֆիլմ
2002-03 Ջոն Դոու John Doe Ջոն Դոու Հիմնական դեր․ 21 էպիզոդ
2004-05 Հյուսիսային ափ North Shore Թոմի Ռավեթո Երկրորդական դեր․ 5 էպիզոդ
2004 Հաուս House Էդ Սնոու Էպիզոդ․ «Fidelity»
2005-09, 2017 Փախուստ բանտից Prison Break Լինքոլն Բարոուզ Հիմնական դեր․ 90 էպիզոդ
2009 Վերջին փախուստ Prison Break: The Final Break Լինքոլն Բարոուզ Հեռուստաֆիլմ
2011 Կասլ Castle Ռասել Գանզ Էպիզոդ․ «To Love and Die in L.A.»
2012 Ընդհանուր օրենք Common Law Ջեյսոն Քրոուլ Էպիզոդ․ «Gun!»
2014-16 Ֆլեշ The Flash Միք Ռորի/ Ջերմային Ալիք Երկրորդական դեր․ 5 էպիզոդ
2015 Սուպերհերոսական կռվի ակումբ Superhero Fight Club Միք Ռորի/ Ջերմային Ալիք Հեռուստատեսային անոնս
2016-ից Վաղվա լեգենդները Legends of Tomorrow Միք Ռորի/ Ջերմային Ալիք Հիմնական դեր
Տարի Անվանում Դեր Նշումներ
2010 Prison Break: The Conspiracy Լինքոլն Բարոուզ Ձայն

Մրցանակներ և առաջադրումեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանկաբաշխություն Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2007 AACTA կինոմրցանակ Լավագույն դերասան Փախուստ բանտից Հաղթանակ
2009 Inside կինոմրցանակ Լավագույն խաղարկային ֆիլմ Բալիբո Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137961324 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. O'Connor, B, "Break Out Արխիվացված 9 Դեկտեմբեր 2006 Wayback Machine". Men's Fitness. December/January 2007 Issue; retrieved 18 December 2006.
  3. «Dominic Purcell profile at». Filmreference.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  4. [1]
  5. Western Australian Academy of Performing Arts website; accessed 10 April 2014.
  6. «AnnaLynne McCord Opens Up About Rekindling Romance with Dominic Purcell: 'I Have My Best Friend Back'». People Magazine. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  7. Փարսել, Դոմինիկ (2016 թ․ հունիսի 1). «Dominic Purcell: I'm good». Ինստագրամ. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  8. «Dominic Purcell Injured On Set Of Fox's Prison Break, Production Not Impacted». Deadline.com. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  9. «Prison Break star Dominic Purcell almost killed on set after iron bar falls on his head». News.com.au. 2016 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Փարսել» հոդվածին։