Ելենա Մալիշևա
Ելենա Մալիշևա ռուս.՝ Елена Васильевна Малышева | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Елена Васильевна Шабунина[1] |
Ծնվել է | մարտի 13, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Kemerovo State Medical University? (1983) |
Մասնագիտություն | բժիշկ, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար և համալսարանի դասախոս |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2007) |
Աշխատավայր | Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան և Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան |
Պարգևներ |
Ելենա Մալիշևայի ձայնագրությունը | |
«Մոսկվայի արձագանքը» ռադիոյի հետ հարցազրույցից 18 օգոստոսի, 2009 թ. | |
Ելենա Վասիլևնա Մալիշևա (ռուս.՝ Еле́на Васи́льевна Ма́лышева, ծննդյամբ՝ Շաբունինա, մարտի 13, 1961, Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, բժիշկ-թերապևտ, սրտաբան, մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ։
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Առողջություն» և «Ապրել առողջ» հեռուստահաղորդումների ղեկավար և հաղորդավարուհի, Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի մարտի 13-ին Կեմերովոյում, բժիշկների ընտանիքում։ Մայրը՝ Գալինա Ալեքսանդրովնան, իսկ հայրը՝ Վասիլի Իոսիֆովիչը եղել են բժիշկներ մեծ հիվանդանոցներից մեկում[2]։ Ավագ քույրը՝ Մարինա Վասիլիևնա Կոստենկոն բժիշկ-նյարդաբան է, ապրում է Տուապսեում, մասնագիտությամբ բժիշկ է[3]։ Երկվորյակ եղբայրը՝ Ալեքսեյը վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Բոտկինի անվան կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկը[4]։
Ելենան ոսկե մեդալով ավարտել է Կեմերովոյի թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Կեմերովոյի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է կարմիր դիպլոմով՝ 1983 թվականին։
1984 թվականին ավարտել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան[5]։ 1987 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար՝ թեման «Սրտային առիթմիաների կանխարգելում և վերացում սթրեսային ազդեցություններին հարմարվելու և գամմա-ամինոբուտիրաթթվի ակտիվացման միջոցով»[5]։ Որոշ ժամանակ աշխատել է բժիշկ-թերապևտ, եղել է Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի ասիստենտ։
Ներկայումս Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի պրոֆեսոր է։ 1992 թվականին վարել է «Բաղադրատոմս» հաղորդումը, որը եթեր է հեռարձակվել Կեմերովո քաղաքի «Կուզբաս» հեռուստաալիքով[6]։
1994 թվականին վարել է «Բժիշկ կանչե՞լ եք» ամենօրյա հաղորդումը[7]։
1997 թվականին «Առողջություն» ծրագրի վերաթողարկումից հետո Ելենան դարձել է ծրագրի հաղորդավար, ղեկավար և հեղինակ[6]։ Առաջին եթերը հեռարձակվել է 1997 թվականի հոկտեմբերի 3-ին։ Մինչև 2014 թվականը հաղորդումը հեռարձակվել է նաև «Ռուսաստանի ռադիոյով»։
2000 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Ռոզենբաումի հետ կազմակերպել է «Կոչում» ամենամյա ազգային բժշկական մրցանակաբախշությունը[8][9]։
2003 թվականին Դանա Բորիսովայի և Լարիսա Կրիվցովայի հետ կարճ ժամանակով վարել է Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Կանանց քաղաք» հաղորդաշարը։
2007 թվականից «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի» անդամ է։
Բժշկության ոլորտում մոտ 50 գիտական հրապարակումների հեղինակ է։ 2012 թվականից ակտիվորեն զբաղվում է կոմերցիոն նախագծով՝ «Ելենա Մալիշևայի սննդակարգ»[10]։
«Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» կենտրոնական շտաբի անդամ է[11]։ 2018 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է Սերգեյ Սոբյանինի վստահելի անձը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսին՝ Իգոր Յուրևիչ Մալիշև (1959, Հունվարի 17, Նովոկուզնեցկ)՝ Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարանի պրոֆեսոր, բժշկության դոկտոր, մոլեկուլային կենսաբանության մասնագետ, լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակակիր[12][13][14]։
Ավագ որդին՝ Յուրի Իգորևիչ Մալիշևը (1988, մարտի 16) մասնագիտությամբ բժիշկ է, որոշ ժամանակ զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով[15]։ 2020 թվականից ԱՄՆ-ում ուսումնասիրում է սրտաբանություն[16][17]։ Ամուսնացել է 2014 թվականին[18], կինը հայուհի է[19], ունեն երկու որդի[20]։
Կրտսեր որդին՝ Վասիլի Իգորևիչ Մալիշևը (1990, դեկտեմբերի 21) փաստաբան է, ավարտել Ռուսաստանի իրավաբանական ակադեմիան, որից հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ի փաստաբանական դպրոցներից մեկում։
Ելենա Մալիշևա բժշկական կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Մալիշևա բժշկական կենտրոններ են գործում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Կրասնոդարում։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում բացվել են նիհարելու կլինիկաներ, որոնց ցանցն անընդհատ ընդլայնվում է։
2018 թվականի նոյեմբերին Մոսկվայի Մալիշևայի բժշկական կենտրոնում ստուգման արդյունքում լուրջ խախտումներ են արձանագրվել, ինչի արդյունքում կլինիկան վարչական տուգանքի է ենթարկվել[21]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սոյուզֆարմա» դեղագործական ընկերությունը մեղադրել է Ելենա Մալիշևային՝ դեղագործների մասնագիտական պատիվը վիրավորելու և ինքնաբուժություն քարոզելու համար[22]։
- Կենցաղային տեխնիկա և ամանեղեն արտադրող «Tefal» ընկերությունը մեղադրել է Ելենայի հաղորդումը, երբ Մալիշևան գովազդել է այլ ապրանքանիշի արտադրանք՝ համեմատելով այն «Tefal»-ի արտադրանքի հետ[23][24]։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի ապրիլի վերջին Ալեքսեյ Նավալնին հետաքննություն է սկսել Ելենա Մալիշևայի և նրա ընտանիքի Նյու Յորքի արվարձաններում գտնվող շքեղ առանձնատան, ինչպես նաև մի քանի բնակարանների վերաբերյալ, որտեղ ապրում են նրա որդիները։ Նյու Յորքի արվարձաններում գտնվող տունը եղել է 2016 թվականին Բերգեն շրջանի ամենաթանկ վաճառված տունը։ Ըստ Նավալնիի ԱՄՆ-ում Ելենա Մալիշևայի և նրա ընտանիքի անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն դոլար, ինչը Մալիշևների ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ նման ծախսեր։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը համոզված է, որ Ելենա Մալիշևան այդ գումարները ստացել է իր քարոզչական գործունեության համար, Առաջին ալիքում աշխատելու ժամանակ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Սերգեյ Սոբյանինին և Վլադիմիր Պուտինին աջակցելու համար։ Բացի դրանից հիմնադրամը նշել է, որ Ելենան համաճարակի ժամանակ կեղծ տեղեկություններ է տարածել կորոնավիրուսի վարակի վտանգի մասին[25]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության մեդալ(2006)[26]
- «Հայրենիքին մատուցած առողջապահական ծառայությունների համար մեդալ»
- «Առողջապահության ոլորտում գերազանցության մեդալ»
- Լև Նիկոլաևի անվան ոսկե մեդալ (2012)՝ գիտությունն ու մշակույթը հանրայնացնելու համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տրուդ (ռուս.) — 1921. — 220000 экз. — ISSN 1025-1189; 1607-5471
- ↑ Умклайдет Алла (2019 թ․ ապրիլի 26). ««Одно лицо»: Елена Малышева показала архивные фото 86-летней мамы». Домашний очаг (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Елена Малышева рассказала о семейной трагедии | StarHit.ru
- ↑ «Руководство». www.botkinmoscow.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 Елена Малышева Արխիվացված 2020-08-08 Wayback Machine на сайте «Радио России»
- ↑ 6,0 6,1 Первый канал. Официальный сайт. Лица. Елена Малышева
- ↑ «Цензура опасна для «Здоровья»». Новые Известия. 2004 թ․ հուլիսի 23.
- ↑ «Найди свое призвание, возьми свое "Призвание"». Новая газета. 2000 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Есть такое «Призвание»». Կոմսոմոլսկայա պրավդա. 2017 թ․ հունիսի 14.
- ↑ «Диета Елены Малышевой - официальный сайт». Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Малышева Елена Васильевна / ОНФ. Центральный штаб». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Российская газета. Что в портфеле у врача
- ↑ Московский государственный медико-стоматологический институт им. А. И. Евдокимова. Лаборатория клеточных биотехнологий
- ↑ http://www.msmsu.ru/person/single/253
- ↑ «Кто превратил Елену Малышеву в клоунессу от медицины?». Собеседник. 2013 թ․ ապրիլի 10.
- ↑ Maimonides Medical Center(չաշխատող հղում)
- ↑ Малышева рассказала о борьбе сына с коронавирусом в США / lenta.ru
- ↑ «Старший сын Елены Малышевой женился | Woman.ru». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Center, Armenian Information. ««Չգցե՛ք հայ ժողովրդի անունը․․․»․ հաղորդավարուհի Ելենա Մալիշևայի անդրադարձը հայերին․(Տեսանյութ)». yn.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Елена Малышева показала внука в программе «Здоровье»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Суд оштрафовал на 100 000 рублей клинику Елены Малышевой». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Работники аптек просят Малышеву извиниться за провокационные высказывания
- ↑ «Компания Tefal против Елены Малышевой: дело рассмотрит антимонопольная служба». NEWSru.co.il (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Продавцы Tefal обвинили Елену Малышеву в нанесении ущерба своему имиджу». lenta.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «ФБК выпустил расследование о квартирах и доме Елены Малышевой в США стоимостью $11 млн, Znak, 29.04.2020». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Указ Президента РФ от 27.11.2006 N 1316 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2011-11-01 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Программа «Здоровье»
- Елена Малышева — доктор, телезвезда, мама
- Елена Малышева на сайте 1 канала
- Елена Малышева: Жалею, что не переспала с друзьями
- «Мятежная и сексуальная красавица»: Елена Малышева показала свой портрет без очков
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Մալիշևա» հոդվածին։ |
|
- Մարտի 13 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային մանկավարժներ
- Խորհրդային պրոֆեսորներ
- Համացանցային մեմեր
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Ռուս բժիշկներ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս մանկավարժներ