Jump to content

Էդուարդ IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ IV
անգլ.՝ Edward IV
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1442
ԾննդավայրՌուան
Մահացել էապրիլի 9, 1483 (40 տարեկան)
Մահվան վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
ԳերեզմանՍուրբ Գեորգի մատուռ
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինԷլիզաբեթ Վուդվիլ[1]
Ծնողներհայր՝ Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս[1], մայր՝ Սեսիլի Նեվիլ[1]
Զբաղեցրած պաշտոններՅորքի դուքս, Անգլիայի միապետ, Անգլիայի միապետ, Lord of Ireland? և Lord of Ireland?
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ
ԵրեխաներԷլիզաբեթ Յորքեցի[1], Մարիա Յորք, Սեսիլիա Յորք, Էդուարդ V[1], Margaret of York?, Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս[1], Աննա Յորք[1], Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս, Քեթրին Յորք, Բրիջիտ Յորք, Arthur Plantagenet, 1st Viscount Lisle?[1], Elizabeth Plantagenet?[2], Edward de Wigmore?[2] և Grace Plantagenet?[2]
Ստորագրություն
Изображение автографа
 Edward IV of England Վիքիպահեստում
Յորքի 4-րդ դուքս Էդուարդի զինանշանը, մինչև Անգլիայի արքա դառնալը

Էդուարդ Չորրորդ Անգլիացի (ապրիլի 28, 1442, Ռուան - ապրիլի 9, 1483, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), եղել է Անգլիայի թագավորը[3]։ Նա ծնվել է 1442 թվականի ապրիլի 28-ին։ Նա դարձել է Անգլիայի թագավոր 1461 թվականի մարտի չորսից մինչև 1483 թվականի ապրիլի 9-ը[4]։ Էդուարդը Յորքի դուքս Ռիչարդ Պլանտագենետի չորս որդիներից ավագն էր[5]։ Յորքի դուքսը շատ հզոր մարդ էր և պահանջում էր Անգլիայի գահը։ Նա դարձել է ավելի հայտնի, քան այդ ժամանակվա թագավոր Հենրի Վեցերորդ Անգլիացին, ով թույլ էր համարվում։ Երբ դուքսը փորձում է վերցնել գահը Հենրի Վեցերորդից, բռնկվում է Վարդերի պատերազմը։ Այդ ժամանակ Էդուարդը 18 տարեկան էր, իսկ նրա եղբայրը` Ռութլանդիայի դուքս Էդմունդը` տասնյոթ։ Նրանք բավականաչափ հասուն էին մարտին մասնակցելու համար։ Եվ Էդուարդը դառնում է շատ լավ զինվոր։ Նա օգնել է Ուորիքի 106-րդ դուքս Ռիչարդ Նևիլին, խելացի ազնվականին, ով կռվել է Յորքի դուքսի դեմ։ Վեյքֆիլդի ճակատամարտը տեղի է ունեցել 1460 թվականին, որի ժամանակ Էդուարդի հայրիկը և եղբայր Էդմունդը սպանվում են։ Իր հոր մահից հետո Էդուարդը որպես ժառանգորդ հավակնում է գահին։ 1461 թվականի մարտին նա իր բանակով մուտք է գործել Լոնդոն և օծվել է թագավոր, թեև ընդամենը 19 տարեկան էր։ Արքա Հենրի վեցերորդը բանտարկվում է։ Միառժամանակ, Ուորիքի դքսի օգնությամբ Էդուարդը երկիրը կառավարում էր լավ։ Էդուարդը ծանոթանում է Էլիզաբեթ Վուդվիլի հետ, ում հետ նա ուզում էր ամուսնանալ։ Ուորիքի դուքսը չգիտեր նրանց սիրավեպի մասին, և նա ցանկանում էր, որ արքա Էդուարդը ամուսնանա օտարերկրյա արքայադստեր հետ, որպեսզի դաշինք կնքվի այլ երկրի հետ, որով կամրապնդեր իր դիրքերը։ Էլիզաբեթը և Էդուարդը ամուսնանում են գաղտնի 1464 թվականին, նրանք ունեցել են 10 երեխա, և համատեղ ապրել են 19 տարի։ Երբ Ուորիքի կոմսը իմանում է Էդուարդի ամուսնության մասին, բարկանում է։ Նրա զայրույթը ժամանակի ընթացքում ավելի է աճում, որովհետև Էլիզաբեթի ընտանիքը ավելի է հզորանում, իսկ արքան այլևս առաջվա պես չէր հարգում Ուորիքի կոմսին։ 1459 թվականին նա ապստամբում է արքայի դեմ, Էդուարդի կրտսեր եղբայրներից մյուսի` Կլարենսի կոմսի Ջորջի օգնությամբ։ Ջորջը ամուսնացած էր Ուորիքի կոմսի ավագ դուստր Իզաբելայի հետ։ Ապստամբները փորձում էին օգնություն խնդրել Մարգարիտ Անժուացուց, ով Հենրի վեցերորդի կինն էր։ Ուորիքի կոմսը հաջողացնում է 1471 թվականին հաղթել Էդուարդ արքային և ազատել Հենրի վեցերորդին բանտից։ Նա Հենրիին վերականգնում է որպես թագավոր, իսկ Էդուարդը ստիպված է լինում փախուստի դիմել դեպի Բուրգունդիա, այն դեպքում, երբ իր կինը և զավակները տեղափոխվել էին թաքստոց։

Բարգունդիայի կոմսը ամուսնացած էր Էդուարդի քրոջ` Մարգարիտի հետ, այսպիսով նա պատրաստ էր օգնել Էդուարդին մեծ զորքով։ Երբ Էդուարդը վերադառնում է Անգլիա, նա հաղթում և սպանում է Վարվիքի կոմսին։ Կարև ժամանակ անց թագուհի Մարգարիտան և իր որդին ժամանում են Անգլիա։ Նրանք նույնպես պարտվում են Էդուարդի դեմ ճակատամարտում, և դրանից հետո գահն անվտանգ էր։ Վստահ լինելու համար Էդուարդը կազմակերպում է Հենրի VI-ի սպանությունը։

Քանի դեռ Էդուարդը հեռու էր Բուրգունդիայից, իր կինը որդի է ունենում` Էդուարդը, ում տալիս են Ուելսի արքայազնի տիտղոս։ Նա պետք է դառնար հաջորդ արքան։ Էդուարդը կառավարում է իր երկու եղբայրների օգնությամբ։ Գեորգը, ով նախկինում մի անգամ ապստամբել էր իր դեմ, հիմա հավատարիմ էր, և կրտսեր եղբայրը, Ռիչարդը` Գլոուցեստերի կոմսը, միշտ հավատարիմ է մնացել։ Նրանց և Վուդվիլի հզոր ընտանիքի միջև դեռևս վիճաբանություններ կային։ Գեորգը և Ռիչարդը նաև վիճաբանում էին միմյանց դեմ, և վերջում արքա Էդուարդը Գեորգին բանտ է գցում, որտեղ էլ նա մահանում է։ Էդուարդ Չորրորդը մահանում է շատ հանկարծակի, քառասուն տարեկան հասակում։ Նրա որդին դառնում է Էդուարդ Հինգերորդ Անգլիայի արքան, բայց նրա գահակալումը երկար չի տևում։ Էդուարդի եղբայրը` Ռիչարդը կարծում էր, որ իր եղբոր գահակալությունն այնքան էլ լավ միտք չէր, և ինքն է բարձրանում գահ։ Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է պատահել Էդուարդի երկու որդիներին` աշտարակում գտնվող արքայազններին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. «Edward IV». Archontology.org. 2010 թ․ մարտի 14. «Set sail on 2 October 1470 from England and took refuge in Burgundy; deposed as King of England on 3 October 1470»
  4. Ross, Charles (1974). Edward IV. University of California Press. ISBN 978-0-520-02781-7.
  5. «Edward IV (1442 - 1483)». History: Historic Figures. BBC. 2014.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Конский П. А. (1890–1907). «Эдуард IV». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ashley, Mike (2002). British Kings & Queens. Carroll & Graf. ISBN 0-7867-1104-3. pgs 211—217
  • Cokayne, G.E. (2000). The Complete Peerage of England, Scotland, Ireland, Great Britain and the United Kingdom, Extant, Extinct or Dormant. Alan Sutton. page 909
  • Хелемский А. Я. Рассказ о войне Алой и Белой Розы, — М.: МАКС Пресс, 2015. — 307 с.; М.: Системы, 2016. — 376 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ IV» հոդվածին։