Ժան Վիգո
Արտաքին տեսք
Ժան Վիգո ֆր.՝ Jean Vigo | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1934[1][2][3][…] (29 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ և ռեժիսոր |
IMDb | ID ID 0897118 |
Ժան Վիգո (ֆր.՝ Jean Vigo, ապրիլի 26, 1905[1][2][3][…], Փարիզ - հոկտեմբերի 5, 1934[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի կինոռեժիսոր։
Առաջին ռեժիսորական աշխատանքը սիրողական, վավերագրական «Նիցցայի պատճառով» (1929) ֆիլմ-պամֆլետն էր։ «Զրո` վարքի համար» (1932) կինոնկարում արտահայտված է բողոք ֆրանսիական գիշերօթիկ դպրոցներում դաստիարակման դաժան սիստեմի դեմ։ Ամենանշանակալից՝ «Ատալանտա» (1934) ֆիլմում առանձին ուժով է երևան եկել ռեժիսորի բանաստեղծական ձիրքը, ամենօրյա կենցաղի պատկերներում բարդ փիլիսոփայական ընդհանրացումներ կատարելու կարողությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Վիգո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 423)։ |