Jump to content

Լյուդվիգ Ֆերդինանդ Բավարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ ֆերդինանդ
գերմ.՝ Ludwig Ferdinand Maria Karl Heinrich Adalbert Franz Philipp Andreas Konstantin von Bayern
Իսպանիայի Ինֆանտ
 
Մասնագիտություն՝ վիրաբույժ, ռազմական գործիչ, սպա, երաժիշտ, ջութակահար և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 22, 1859(1859-10-22)[1][2]
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա[3]
Վախճանի օր նոյեմբերի 23, 1949(1949-11-23)[1][4][2] (90 տարեկան)
Վախճանի վայր Մյունխեն, Գերմանիա[3]
Թաղված St. Michael's Church, Munich
Դինաստիա Վիտտելսբախներ
Քաղաքացիություն  Իսպանիա և  Գերմանիա
Հայր Ադալբերտ Բավարացի
Մայր Ամելիա Ֆիլիպպինա
Ամուսին Մարիա դե լաս Պաս
Զավակներ Prince Ferdinand of Bavaria?, Prince Adalbert of Bavaria? և Princess Pilar of Bavaria?
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան և Ալֆոնսո XII շքանշանի Մեծ խաչ

Արքայազն Լյուդվիգ Ֆերդինանդ Բավարացի (գերմ.՝ Ludwig Ferdinand Maria Karl Heinrich Adalbert Franz Philipp Andreas Konstantin von Bayern), հոկտեմբերի 22, 1859(1859-10-22)[1][2], Մադրիդ, Իսպանիա[3] - նոյեմբերի 23, 1949(1949-11-23)[1][4][2], Մյունխեն, Գերմանիա[3]), Բավարական արքայազն Վիտտելսբախների արքայատոհմից, հեծելազորի գեներալ։ Իսպանական ինֆանտ Մարիա դե լա Պասի՝ թագուհի Իզաբելլա II-ի դստեր, հետ ամուսնությունից հետո ստացել է Իսպանիայի ինֆանտի տիտղոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Ֆերդինանդը արքայազն Ադալբերտ Բավարացու և իսպանական ինֆանտ Ամելիա Ֆիլիպպինայի որդին է[5]։ Հորական կողմից Բավարիայի արքա Լյուդվիգ I-ի և Թերեզա Սաքսեն-Գիլդբուրգաուզենացու, իսկ մայրական կողմից՝ ինֆանտ Ֆրանցիսկո Ի-սպանացու և արքայադուստր Լուիզա Կարլոտա Բուրբոն-Սիցիլիացու թոռն է։ Լյուդվիգի հորեղբայրներն են Բավարիայի արքա Մաքսիմիլյան II-ը, Հունաստանի թագավոր Օտտոնը, Բավարիայի արքայազն-ռեգենտ Լուիտպոլդը, մորեղբայրը՝ Իսպանիայի թագավոր-կոնսորտ Ֆրանցիսկոն՝ Իզաբելլա II թագուհու ամուսինը։

1880 թվականի գարնանը լուրեր տարածվեցին արքայազն Լյուդվիգ Ֆերդինանդ Բավարացու և Իսպանիայի ինֆանտ Մարիա դե լա Պասի, ով թագուհի Իզաբելլա II-ի դուստրն էր և Լյուդվիգի մորաքրոջ աղջիկը, հնարավոր ամուսնության մասին։

Ալֆոնսո XII թագավորը, ով սովորել է Լյուդվիգ ֆերդինանդի հետ, վերջինիս հրավիրել է Մադրիդ Մարիայի հետ հանդիպման համար։ 1880 թվականի հուլիսի 5-ին Մարիան իր օրագրում գրում է՝

Մորաքույր Ամենլիան իր որդիներ Լյուդվիգի, Ալֆոնսոյի և Իզաբելլա դստեր հետ Փարիզում է։ Լյուդվիգը ցանկանում է հանդիպել ինձ հետ, քանի որ նրան դուր է եկել իմ դիմանկարը։ Եղբայրս նրանց հյուր է կանչել Մադրիդ, եղբայրները կգան աշնանը։ Ես շատ եմ լսել Լյուդվիգի մասին, ասում են, որ նա հարգալից է և լուրջ:Նա, հավանաբար, մտածում է, որ ես կյանքում նույնքան լավն եմ, որքան նկարում։ Ես ամեն ինչ թողնում եմ Աստծուն…….

Երբ աշնանը նրանք վերջապես հանդիպում են, ինֆանտուհին կտրականապես հրաժարվում է նրա հետ ամուսնանալ՝ համարելով նրան անհրապույր։ Մարիան մերժում է նրա առաջարկը, բայց վերջինս համառում է։ Երկու տարի անց, ամուսնության այլ տարբերակներ չունենալով, Մարիան վերջապես համաձայնում է ամուսնանալ։ 1883 թվականի հունվարին Լյուդվիգը կրկին ժամանում է Մադրիդ՝ խնդրելու ինֆանտուհու ձեռքը։ Հարսանիքը տեղի է ունեցել Թագավորական պալատի մատուռում 1883 թվականի ապրիլի 2-ին։ Մարիան պահպանում է իսպանական ինֆանտի տիտղոսը՝ գահը ժառանգելու իրավունքով, ինչպես նաև 150 000 պեսետա է ստանում։

Մյունխեն գնալու ճանապարհին ամուսինները Փարիզում այցելում են Մարիայի հորը։ Բավարիայում երիտասարդները հաստատվում են Մյունխենից դուրս՝ Նիմֆենբուրգ պալատում։ Լյուդվիգը արքա Լյուդվիգ II-ի լավ ընկերն էր և զարմիկը։ Վերջինիս պալատում նա պատասխանատու էր թագավորության ֆինանսական գործերի համար։ բայց նրանց ընկերությունը երկարատև չեղավ։ Լյուդվիգ արքան առեղծվածային պայմաններում մահացավ 1886 թվականին։ Նրա մարմինը գտնվեց Շտարնբերգեր լճում։ Մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն։ Նրա մահից հետո թագավոր դարձավ Լյուդվիգի միակ եղբայրը՝ Օտտոն, ով անմեղսունակ էր հայտարարվել։ Օտտոյի հորեղբայրը՝ արքայազն Լեոպոլդ Բավարացին իր զարմիկի օրոք դարձավ արքայազն-ռեգենտ՝ մինչ իր մահը՝ 1912 թվականը։ Լյուդվիգ Ֆերդինանդը երաժշտության մեծ սիրահար էր, ջութակ էր նվագում Մյունխենյան թագավորական նվագախմբում։ Բացի դա, նա լավ ռազմական կարիերա է ունեցել, հրապուրված է եղել բժշկությամբ՝ այն սերտելով Մյունխենի համալսարանում։ Զույգը խուսափել է պալատական կյանքից և երեք երեխաների հետ ապրել է մեկուսի՝Նիմֆենբուրգ պալատում։

Ունեցել են երեք երեխաներ՝

Նրանք բոլորն էլ ժառանգել էին երաժշտության և կերպարվեստի հանդեպ ծնողների սերը։ Ավագ որդի ֆերդինանդը ամուսնացել է Ալֆոնսո XII-ի դստեր՝ Մարիա Թերեզայի հետ և ողջ կյանքն ապրել է Իսպանիայում։ Արքայազն Ադալբերտը գրող և պատմաբան է եղել, արքայադուստր Պիլարը՝ նկարչուհի։ Վերջինս նաև գիրք է գրել Ալֆոնսո XIII-ի կառավարման մասին։ Ավագ որդու՝ Իսպանիայում հաստատվելուց հետո, Մարիան հաճախ է այցելել որդուն և իր հայրենիք։

Արքայազն Լյուդվիգ Ֆերդինանդը վախճանվել է 90 տարեկանում՝ իր կնոջից ավել ապրելով երեք տարի։ Թաղված է Մյունխենի սուրբ Միքայել եկեղեցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #102642885 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  5. большая Школьная Энциклопедия «Руссика». История Нового времени. 16-18 вв. - М.: ОЛМА-ПРЕСС, 2002. - 688c․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Ֆերդինանդ Բավարացի» հոդվածին։