Ելնելով այն ենթադրությունից, որ հրեաները, անցնելով Սինայի թերակղզին Պետրայի ուղղությամբ, շարժվում էին շատ թե քիչ ուղիղ գծով, մի շարք հետազոտողներ վարկած առաջ քաշեցին այն մասին, որ Ջաբալ-Իդեյդը, հավանաբար Սինայ բիբլիական լեռն է։ Այս տեսակետի հետևորդներից մեկը` Էմմանուել Անատին, լեռան վրա պեղումներ է կատարել և այստեղ հայտնաբերել մեծ պաշտամունքային հուշարձան, որից օգտվել են վերին պալեոլիթի ժամանակներից մինչև բրոնզե դար` բազմաթիվ զոհասեղաններով, կրոմլեխներով, մենհիրներով և ավելի քան 40000 ժայռապատկերներով։
Թեև, հիմնվելով իր հայտնագործությունների վրա, Անատին պաշտպանեց այն տեսակետը, որ Հար Կարկոմը Աստվածաշնչում հիշատակված Սինայ լեռն է[1][2], ինչն էլ հակասում է հուշարձանի ժամանակագրությանը, Հար Կարկոմում կրոնական ակտիվության գագաթնակետը համապատասխանում է մ.թ.ա. 2350-2000 թվականներին, իսկ երկրպագության վայրը վերջնականապես լքվել է մ.թ.ա. 1950-1000 թվականների միջև, իսկ աստվածաշնչյան ելքը թվագրվում է մ.թ.ա. 1600—1200 թվականների միջև։ Այս հակասություններից խուսափելու համար Անատին առաջարկում է փոփոխել աստվածաշնչյան իրադարձությունների ժամանակագրությունը, բայց նրա տեսակետը ոչ բոլորն էին պաշտպանում։
Emmanuel Anati. "Introducing the World Archives of Rock Art (WARA): 50.000 years of visual arts". New discoveries, new interpretations, new research methods, XXI Valcamonica Symposium, Capo di Ponte, Edizioni del Centro, 2004: 51–69.
Hoffmeier, James K. (2005). Ancient Israel in Sinai: The Evidence for the Authenticity of the Wilderness Tradition. Oxford University Press. p. 126. ISBN 978-0-19-515546-4.