Հանս Հարթվիգ Բեզելեր
Հանս Հարթվիգ Բեզելեր | |
---|---|
ապրիլի 27, 1850[1][2] - դեկտեմբերի 20, 1921[1][2] (71 տարեկան) | |
Ծննդավայր | Գրայֆսվալդ[3] |
Մահվան վայր | Բաբելսբերգ, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն |
Գերեզման | Հաշմանդամների գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Զորատեսակ | Prussian Army? |
Կոչում | գեներալ-գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Պրուս-Ֆրանսիական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Friedrich-Wilhelms-Gymnasium? |
Պարգևներ |
Հանս Հարթվիգ Բեզելեր (գերմ.՝ Hans Hartwig Beseler, ապրիլի 27, 1850[1][2], Գրայֆսվալդ[3] - դեկտեմբերի 20, 1921[1][2], Բաբելսբերգ, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի ռազմական գործիչ, հետևազորի գեներալ, Լեհական թագավորության 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական և ավստրո-հունգարական զորքերի կողմից գրավված տարածքի ռազմական նահանգապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է իրավագիտության դոկտորի ընտանիքում։ 1868 թվականին ծառայության է անցել պրուսական բանակում, մասնակցել է 1870-1871 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմին։ 1888 թվականին ստացել է մայորի կոչում և պաշտոն գլխավոր շտաբում, 1898-1899 թվականներին եղել է գնդի հրամանատար, 1899 թվականին դարձել է օբերկվարտիրմեյստեր, 1903 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և դարձել դիվիզիայի հրամանատար, 1904 թվականին նշանակվել է ինժեներական զորքերի և ամրոցների գլխավոր տեսուչ, 1907 թվականին ստացել է գեներալի կոչում, 1911 թվականին զորացրվել է։
Եղել է պահեստազորի այն գեներալներից մեկը, ով նորից զորակոչվել է ծառայության 1914 թվականին կապված Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ և բանակում ստացել է կարևոր պաշտոններ, սկզբում ղեկավարելով 3-րդ ռեզերվային կորպուսը։ Ղեկավարել է բելգիական Անտվերպեն քաղաքի պաշարումը, որը գրավել է 1914 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այնուհետև եղել է գերմանական բանակի 4-րդ կորպուսի հրամանատարը, որը պարտվել է Իզերի ճակատամարտում։
1915 թվականի գարնանը փոխադրվել է Արևելյան ռազմաճակատ, որտեղ ղեկավարել է 10-րդ բանակի կազմում գտնվող կորպուսը, նույն թվականի օգոստոսի 20-ին նրա գլխավորությամբ զորքերը գրավում են Նովոգեորգիևսկը։ 1915 թվականի օգոստոսի 27-ից մինչև 1918 թվականի նոյեմբերը եղել է Լեհական թագավորության գերմանական ռազմական գեներալ-նահանգապետը` Վարշավա նստավայրով, գերմանական հովանավորության ներքո ցանկացել է ձևավորել լեհական կառավարություն և խորհրդարան, ինչպես նաև գերմանական հսկողության տակ գործող լեհական բանակ։ 1916 թվականի հոկտեմբերի 4-ին դեկրետ է ընդունում 18-ից 45 տարեկան արական սեռի բոլոր լեհերին պարտադիր աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ։
Կոմպիենի զինադադարը և Նոյեմբերյան հեղափոխությունը Գերմանիայում վերջ դրեցին Բեզելերի կառավարմանը և Լեհաստանի անկախության հռչակումից հետո գերմանացի գեներալ-նահանգապետը գերմանական զավթիչ զորքերի հետ միասին լքեցին երկիրը։ Հայրենիքում կոշտ քննադատության ենթարկվեց ազգայնականների կողմից, զավթված տարածքներում «լիբերալ» կառավարում իրականացնելու համար, մահացել է երեք տարի անց։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bogdan Graf von Hutten-Czapski, Sechzig Jahre Politik und Gesellschaft, Volunme 1 - 2, Berlin: Mittler 1936
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #133571262 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Безелер, Ганс Гартвиг // Nordisk Familjebok(շվեդ.)
- Безелер, Ганс Гартвиг // Neue Deutsche Biographie(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Հարթվիգ Բեզելեր» հոդվածին։ |
|