Հունաստանի ազգային գրադարան
Երկիր | Հունաստան[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և գրադարան |
Հիմնվել է | 1829 |
Տեղադրություն | Աթենք[1] |
Հասցե | Λεωφόρος Ανδρέα Συγγρού 364 և Πανεπιστημίου 32 |
Այլ տվյալներ | |
Կայք | nlg.gr |
Հունաստանի ազգային գրադարան (հուն․՝ Εθνική Βιβλιοθήκη της Ελλάδος, անգլ.՝ National Library of Greece), Հունաստանի Հանրապետության ազգային գրադարան, տպագիր գրականության կենտրոնական պահոց, ազգային մատենագիտության կենտրոն, ISBN, ISSN և ISMN կենտրոն։ Գրադարանի գլխավոր մասնաշենքը Աթենքի Կապոդիստրիայի անվան համալսարանի և Ազգային ակադեմիաի հետ միասին հանդիսանում է Աթենքի նեոդասական եռյակի մասը, որը կառուցել է Տեոֆիլիա Ֆոն Հանսենը։ Ստեղծված է դորիական ոճով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային գրադարանի հիմնադրման գաղափարը պատկանում է շվեյցարացի հայտնի ֆիլելին Յակոբ Մեյերին։ Այդ մասին նա գրել է Մեսոլոնգիոն քաղաքի «Հունական ժամանակագրություն» թերթում 1824 թվականի օգոստոսին տպագրված իր հոդվածում։ Այդ գաղափարի իրականացումը հանձն առավ Հունաստանի նոր կառավարությունը՝ Յոհան Կապոդիստրիայի գլխավորությամբ։ Վերջինս դրա կողքին ավելացրեց նաև այնպիսի ինտելեկտուալ ինստիտուտներ, ինչպիսիք են կրթական հաստատությունները, ազգային թանգարաններն ու տպագրատները։ Անմիջական ղեկավար դարձավ Անդրեաս Մուստոկսիդիսը ով այդպիսով դարձավ նաև Ազգային հնագիտական թանգարանի և Ազգային դպրոցի տնօրեն։
1830 թվականի վերջին գրադարանը, որին մուստոկսիդիսը անվանեց Ազգային գրադարան արդեն ուներ 1018 տպագիր գիրք՝ հույների կամ ֆիլելինների կողմից։ 1834 թվականին գրադարանը տեղափոխվել է նոր մայրաքաղաք Աթենք։ այստեղ այն ժամանակավորապես տեղավորվեց նախ հռոմեական շուկայի քաղաքային բաղնիքում այնուհետև Սուրբ Ելեֆտերիոսի վանքում եկեղեցու կողքին։ Գրադարանի հավաքածուն շատ արագ աճեց։ Դմիտրիս Պոստոլակասի կողմից գնվեց 1995 հատոր։ Գրադարանը նվեր ստացավ նաև Քրիստափոր և Կոնստանտինոս Սակելարիոսների հավաքածուն՝ 5400 հատոր, և Մարկոս Ռեներիոսի հավաքածուն՝ 3401 հատոր։
1842 թվականին հասարակական գրադարանը միավորվեց Աթենքի համալսարանի գրադարանի հետ. արդյունքում գրադարանն ունեցավ շուրջ 15000 հատոր և տեղավորվեց համալսարանի նոր մասնաշենքում, որը կառուցվել է Օտտոն թագավորի նախաձեռնությամբ։ Համալսարանի նոր տնօրեն նշանակվեց Գևորգ Կոզաքիս-Տիպալդոսը, ով այդ պաշտոնում մնաց մինչև 1863 թվականը։ 1866 թվականին երկու գրադարանները միավորվեցին և ստացան Հունաստանի ազգային գրադարան անվանումը։
1888 թվականի մարտի 16-ին սկսվեց գրադարանի նոր մարմարե շենքի շինարարությունը, որը կատարվեց հունական սփյուռքի ներկայացուցիչներ Պանագիս եղբայրների և կեֆալոնիացի Մարիանոս և Անդրեաս Վալեանոսների ֆինանսավորամբ։ Գրադարանը համալսարանի շենքում մնաց մինչև 1903 թվականը, որովհետև այն արդեն տեղափոխվել էր նոր մասնաշենք, որը կառուցվել էր Ֆեոֆել Գանսենի նախաձեռնությամբ և ճարտարապետ Էռնստ Զիլլերի գլխավորությամբ[3]։
Ներկայումս գրադարանը գտնվում է Վալիանոս եղբայրների մասնաշենքում։ Նրա տնօրենն է Եկատերինա Կորդուլան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Treasures — National Library of Greece». The European Library.
- ↑ Γιάννης Ε. Στάμος (25 April 2014). «Λυρική και Βιβλιοθήκη παραδίδονται το 2016».(հուն.) Ελευθεροτυπία. Retrieved 17 June 2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրադարանի պաշտոնական կայք Արխիվացված 2009-04-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ազգային գրադարան» հոդվածին։ |
|