Մոսսում կա մեծ նավահանգիստ, ինչը հնարավորություն է տալիս Նորվեգիայի տարբեր մասերից և մայրցամաքից ամեն տարի ընդունել ավելի քան 2000 նավ։ Մոսսը վաղուց դարձել է արդյունաբերական կենտրոն, այն ներկայումս ունի մոտ 250 արդյունաբերական ձեռնարկություն՝ ներառյալ համազգային նշանակություն ունեցող մի քանի ընկերություն, ինպիսիք են՝ Պետերսոն Ա․ Ս․ (թուղթ և բջջանյութ), Helly Hansen (անջրաթափանց հագուստ) և Տրիո-Վինգ (Վինկարդ
կողպեք)։
1720 թվականին դառնալով առևտրական կենտրոն՝ Մոսսը պահպանել է այդ նշանակությունը մինչ օրս՝ սպասարկելով մոտ 50 հազար գնորդ՝ քաղաքից և շրջանից, մինչև անգամ Օսլոյից։
Մոսսը հայտնի է իր քանդակներով, որոնցից 60-70-ը ցրված է ամբողջ քաղաքում։ Այդ է պատճառը, որ ոմանք Մոսսն անվանում են «քանդակների քաղաք»։ Մոսսում կա 4 պատկերասրահ, որոնք արվեստի սիրահարներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալ նորվեգական և սկանդինավյան գեղանկարչությանը։