Jump to content

Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիա
հոլ.՝ Koninklijke Nederlandse Akademie van Wetenschappen
Ակադեմիայի շենքը, որը հայտնի է որպես Տրիպենհյուիս
ՀապավումKNAW
Տեսակգիտությունների ակադեմիա, quango?, ազգային ակադեմիա և ակադեմիական հրատարակիչ
Հիմնադրված է1808[1]
ՀիմնադրիրԼուի Բոնապարտ[2]
ԱնդամակցությունՏիեզերական հետազոտությունների հանձնաժողով[3], ORCID[4], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[6], InterAcademy Partnership[7] և Միջազգային գիտական խորհուրդ[8]
Երկիր Նիդերլանդներ[9]
ՏեղագրությունԱմստերդամ[1]
Պարգևներ
Կայքknaw.nl(նիդեր.) և knaw.nl/en/(անգլ.)
Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիա (Նիդեռլանդներ)##
Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիա (Նիդեռլանդներ)
Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիա, Նիդեռլանդներ
 Royal Netherlands Academy of Arts and Sciences Վիքիպահեստում

Նիդերլանդների գիտությունների և արվեստի թագավորական ակադեմիա (հոլ.՝ Koninklijke Nederlandse Akademie van Wetenschappen, KNAW), նիդերլանդական գիտական կազմակերպություն, որը նվիրված է գիտության և գրականության զարգացմանը։

Հիմնական գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կառավարությանը խորհրդատվություն է տրամադրում գիտության հարցերի վերաբերյալ, իրականացնում է փորձագիտական գործունեություն, համակարգում է գիտական հոդվածների վերանայումը, գիտաժողովների և ֆորումների անցկացումը, նրա հսկողության ներքո գործում են մասնագիտացված գիտական ինստիտուտներ։

Ակադեմիան շնորհում է մի շարք հեղինակավոր մրցանակներ, այդ թվում՝ ֆիզիկոսների համար Լորենցի մեդալը, մանրէաբանության համար Լևենհուկի մեդալը, մաթեմատիկայի համար Բրաուվերի մեդալը, վիրուսաբանության համար Բեյերինկի մրցանակը և գիտությունների և արվեստների լայն շրջանակի համար Հայնեկենի մրցանակը։

Հիմնադրվել է նապոլեոնյան ժամանակաշրջանի Հոլանդիայի թագավորությունում Լյուդովիկ Բոնապարտի հրամանագրով 1808 թվականի մայիսի 4-ին որպես Գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ինստիտուտ (հոլ.՝ Koninklijk Instituut van Wetenschappen, Letterkunde en Schoone Kunsten)։ Ակադեմիա կոչվել է 1851 թվականից։

Անդամներ և կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի անդամները (մինչև 65 տարեկան մոտ 200 անդամ) ընտրվում են ցմահ՝ կոոպտացիայի միջոցով, թեկնածություններն ընդունվում են Ակադեմիայից դուրս գտնվող անհատներից և կազմակերպություններից։ 65 տարեկանում ակադեմիկոսը պետք է թոշակի անցնի։ Ակադեմիայում կան նաև թղթակից անդամներ և օտարերկրյա անդամներ։ Գործում է երկու՝ ճշգրիտ գիտությունների ու հումանիտար և հասարակական գիտությունների բաժիններ։

2008 թվականի մայիսից Ակադեմիայի նախագահը մաթեմատիկական ֆիզիկոս Ռոբերտ Դեյկգրաֆն է։ Իր երդմնակալության խոսքում նա մտահոգություն հայտնեց Նիդերլանդներում գիտության ֆինանսավորման ցածր մակարդակի վերաբերյալ՝ համեմատած Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասի հետ։ Հետագայում նախագահներ են եղել Հանս Քլեվերսը (2012-2015), Խոսե վան Դեյկը (2015-2018), Վիմ վան Սաարլոսը (2018-2020), Ինեկե Սլայթերը (2020-2022) և Մարիլին Դոգթերոմը (2022)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիա» հոդվածին։