Jump to content

Պաուլ Բլոբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Բլոբել
գերմ.՝ Paul Blobel
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1894(1894-08-13)[1][2]
ԾննդավայրՊոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2]
Մահացել էհունիսի 7, 1951(1951-06-07) (56 տարեկան)
Մահվան վայրԼանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունճարտարապետ
ԱշխատավայրReich Main Security Office?[2]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[1][2]
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե խաչ
ԱնդամությունՍՍ[1][2]
 Paul Blobel Վիքիպահեստում

Պաուլ Բլոբել (գերմ.՝ Paul Blobel, 13 օգոստոսի, 1894, Պոտսդամ – 7 հունիսի, 1951, Լանդսբերգ բանտ), գերմանական հատուկ ծառայությունների գործիչ, ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր, ռազմական հանցագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Բլոբելը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 13-ին Պոտսդամում, բողոքականի ընտանիքում։ Մեծացել է Ռեմշայդում, որտեղ հաճախել է դպրոց և սովորել որմնադրություն ու ատաղձագործություն։ 1912 թվականից մինչև 1913 թվականը սովորել է ճարտարապետություն և մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբն աշխատել որպես հյուսն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ինժեներական զորքերում։ 1917 թվականի նոյեմբերի 26-ին ստացել է փոխ-ֆելդֆեբելի կոչում։ 1918 թվականի նոյեմբերին զորացրվել է։ Մինչև 1919 թվականը եղել է գործազուրկ և ապրել Ռեմշայդում։ Այնուհետև Բլոբելը շարունակել է սովորել ճարտարապետություն։ 1920 թվականի օգոստոսին ստացել է դիպլոմ։

1921-1924 թվականներին Պաուլ Բլոբելն աշխատել է տարբեր ձեռնարկություններում։ 1924-1929 թվականներին ունեցել է սեփական ճարտարապետական բյուրո Զոլինգենում։ 1929 թվականին, երբ սկսվել է տնտեսական ճգնաժամ, զրկվել է պատվերներից։ 1930 թվականից մինչև 1933 թվականը Զոլինգենում հաշվառված է եղել որպես գործազուրկ։ 1931 թվականի դեկտեմբերի 1-ին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը (տոմս 844662), իսկ 1932 թվականի հունվարին՝ ՍՍ-ին (տոմս 29100)։

1933 թվականից մինչև 1935 թվականի գարուն Պաուլ Բլոբելը ծառայել է Զոլինգենի քաղաքային կառավարչությունում։ 1935 թվականի հունիսին նա ծառայության է անցել անվտանգության ծառայությունում և շուտով դարձել է Դյուսելդորֆի սոկտորի պետ։ 1938 թվականին նա վերահսկել է Զիլինգենի, Վուպերտալի ու Ռեմշայդի ավերված սինագոգների ունեցվածքի բռնագրավումը։

1941 թվականի հունիսին, երբ սկսել է պատերազմը Խորհրդային Միության դեմ, ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր Պաուլ Բլոբելը նշանակվել է «Հարավ» զորախմբերի «С» նպատակային խմբի 4а հատուկ ջոկատի պետ։ Մինչև 1942 թվականի հունվարը Պաուլ Բլոբելի ղեկավարած խումբն Ուկրաինայում գնդակահարել է շուրջ 60 000 մարդ, մեծ մասամբ հրեաներ։ Նրանցից 33771-ը[3] սպանվել են Կիևի մոտ գտնվող Բաբի Յարում 1941 թվականի սեպտեմբերի 29-30-ը։

1942 թվականի հունվարին հարբեցողության ու կարգապահության խախտման համար Պաուլ Բլոբելը զրկվել է պաշտոնից և կանչվել Բեռլին։ Այնտեղ նա եղել է գեստապոյի պետի ենթակայության տակ, սակայն փաստացիորեն եղել է գործազուրկ[4]։

1942 թվականի հունիսին Պաուլ Բլոբելը հրաման է ստացել կազմակերպել հրեաների դիակները շիրիմներից հանելու և այրելու գործը Լեհաստանում և ԽՍՀՄ գրավված տարածքներում (Sonderaktion 1005):

1944 թվականի հոկտեմբերին գլխավորել է «Իլտիս» նպատակային խումբը, որ հակապարտիզանական գործողություններ է վարել Կարինտիայում։

1948 թվականին Պաուլ Բլոբելը մահապատժի է դատապարտվել ամերիկյան ռազմական դատարանի կողմից Նյուրնբերգում և կախաղան բարձրացվել 1951 թվականի հունիսի 7-ին նույնպես ռազմական հանցագործներ Օտտո Օլենդորֆի, Էրիխ Նաումանի, Օսվալդ Պոլի ու Վերներ Բրաունեի հետ[5]։

  • Երկաթե խաչ 1-ին և 2-րդ դասի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Dienstaltersliste der Schutzstaffel der NSDAP, Stand vom 1. Dezember 1936 — 1936.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nuremberg Trials Project — 2016.
  3. 1941: Mass Murder The Holocaust Chronicle. p. 270
  4. NS-Archiv : Dokumente zum Nationalsozialismus : Paul Blobel, Eidesstattliche Erklärung (1)
  5. "Five death sentences were confirmed: the sentence against Oswald Pohl, as well as those passed against the leaders of the Mobile Killing Units, Paul Blobel, Werner Braune, Erich Neumann and Otto Ohrlendorf. . . . In the early morning hours of 7 June, the [] Nazi criminals were hanged in the Landesburg prison courtyard." Norbert Frei, Adenauer's Germany and the Nazi Past: The Politics of Amnesty and Integration. Columbia University Press, 2002. p. 165 and p. 173

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Анна Голдберг. Пепел Клааса стучит в мое сердце… // Русский базар. — 2002. — № 27 (323). — С. 20, 59.
  • Анна Голдберг. Пепел Клааса стучит в мое сердце… // Русский базар. — 2002. — № 28 (324). — С. 52.
  • А. И. Круглов. Трагедия Бабьего Яра в немецких документах. — Днепропетровск: Центр «Ткума»; ЧП «Лира ЛТД», 2011. — С. 118.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Բլոբել» հոդվածին։