Jump to content

Պաուլ Վոլֆ Մատերնիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Վոլֆ Մատերնիխ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1853(1853-12-02)[1]
ԾննդավայրԲոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[1]
Մահացել էնոյեմբերի 29, 1934(1934-11-29)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՀեպինգեն, Bad Neuenahr-Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններդեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ
 Paul Metternich (diplomat) Վիքիպահեստում

Կոմս Պաուլ Վոլֆ Մատերնիխ զուր Գրախտ (դեկտեմբերի 2, 1853(1853-12-02)[1], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[1] - նոյեմբերի 29, 1934(1934-11-29)[1], Հեպինգեն, Bad Neuenahr-Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց), գերմանացի դիվանագետ, Պրուսիայի և Գերմանիայի դեսպանը Լոնդոնում (1901-1912) և Կոստանդնուպոլսում (1915-1916)։ Նա եղել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության դեմ պայքարող գերմանական պաշտոնյա։

Դիվանագիտակա կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Մատերնիխը իր դիվանագիտական գործունեությունը սկսել է աշխատելով Լոնդոնում, Բրյուսելում և Հարավային Ամերիայում։

Նա նշանակվել է Գերմանական Կայսրության Արտակարգ դեսպանորդ Սուրբ Ջեյմսի արքունիքում 1901 թվականի սեպտեմբերին, փոխարինելով հիվանդության պատճառով բացակայող Դեսպան Փոլ ֆոն Հատցֆիլդտին[2]։ Պաշտոնապես նշանակվել է որպես Գերմանիայի դեսպան Սուրբ Ջեյմսի արքունիքում նույն թվականի նոյեմբերին։

1915 - 1916 թվականներին նշանակվել է Գերմանիայի Կայսրության դեսպան Կոստանդնուպոլսում։ Վկա է եղել Հայոց Ցեղասպանության դեպքերին։

Հատված նրա հաշվետվությունից ուղղված Կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգին, 1916 թվականի հուլիսի 10-ին՝ «Թուրքական կառավարությունը իրականացրեց Հայկական Հարցը լուծելու իրենց նախագիծը ոչնչացնելով հայկական ռասան, նրանց չկանգնեցրեցին ոչ մեր ներկայացուցիչների ջանքերը և ոչ էլ արևմտյան հասարակության կարծիքը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Վոլֆ Մատերնիխ» հոդվածին։