Պոլ դյու Վեու
Պոլ դյու Վեու | |
---|---|
Մահացել է | 1963 |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | պատմաբան |
Պոլ դյու Վեու (ֆրանս.` Paul Du Véou, ՞ - 1963), ֆրանսիացի պատմաբան։
Գրել է «Կիլիկիայի տառապանքը. 1919-1922» (1954) աշխատությունը՝ նվիրված կիլիկիացի հայերի ճակատագրին՝ 1919-1921 թվականներին ֆրանսիան գրավման շրջանում։ Գրքում, որը գրված է հարուստ փաստական նյութի և հեղինակի անձնական դիտարկումների հիման վրա, տրված է հայկական ցեղասպանության տարիներին Կիլիկիայում փրկված հայերի նկատմամբ ինչպես ֆրանսիական, այնպես էլ թուրքական քաղաքականության անկողմնակալ գնահատականը։ Հեղինակը նշում է, որ ֆրանսիական ռազմական և քաղաքացիական վարչության թողտվության պատճառով Կիլիկիայի հայերը տասնյակ հազարավոր նոր զոհեր տվեցին, այս անգամ արդեն քեմալական զորքերի կողմից (Մարաշում, Հաճընում, Սիսում, Զեյթունում և այլ վայրերում)։ Ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ նրանք ստիպված տարագրվեցին։ Աշխատության մեջ նշանակալի տեղ է հատկացված Կիլիկիայի տարբեր շրջաններում հայերի կազմակերպած ինքնապաշտպանության լուսաբանմանը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Chiens en peril au Mousse» Dagh, P., 1939
- «La passion de la Cilicie, 1919-1922», P., 1954
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |