Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն
Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9 (20), 1778 |
Ծննդավայր | Սաարեմաա, Ösel County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 13 (25), 1852[3][1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4][1] |
Գերեզման | Կրոնշտադտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց (1797)[3] և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր, ռազմական գործիչ և ծովային ճանապարհորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Fabian Gottlieb von Bellingshausen Վիքիպահեստում |
Ֆադեյ Ֆադեևիչ Բելինսհաուզեն (ծննդյան անուն՝ Ֆաբիան Գոթլիբ Թադեուս ֆոն Բելինգսհաուզեն (գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen), սեպտեմբերի 9 (20), 1778, Սաարեմաա, Ösel County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 13 (25), 1852[3][1], Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4][1]), Անտարկտիդա մայրցամաքի առաջին հայտնաբերող։
Սերում է գերմանա-բալթյան Բելինգսհաուզեն ազնվական տոհմից[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆադեյ Բելինսհաուզենը ծնվել է 1778 թվականի սեպտեմբերի 9-ին Էզել կղզում։ Տաս տարեկանում ընդունվել է Կրոնշտադտի Ծովային կադետային կորպուս։ 1795 թ. Բելինգսհաուզենը ստացավ իր առաջին ծովային աստիճանը՝ գարդեմարին (նախահեղափոխական Ռուսաստանում՝ ծովային դպրոցի բարձր դասարանի աշակերտ)։
1796 թվականին նա ավարտին է հասցրել Անգլիայի ափերով իրականացվող ճանապարհրդությունը։ 1803 թվականին ընդունվել է Իվան Կրուզենշտեյնի նավ՝ պատրաստվելով կատարել առաջին ռուսական շուրջերկրյա ճանապարհորդությունը[6]։
1803—1806 թվականներին Բելինգսհաուզենը մասնակցել է առաջին ռուսական շուրջերկրյա ճանապարհորդությանը «Հույս» նավի վրա՝ Կրուզեյնշտեյնի էքսպեդիցիայով։ Ճանապարհորդության ավարտից հետո ստացել է կապիտան-լեյտենանտի կոչում։
1812-ից 1816 թվականներին ղեկավարել է «Միներվա» հածանավը[7][8]։
Անտարկտիդայի հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1819—1821 թվականներին եղել է Անտարկտիդայի հայտնաբերման ռուսական առաջին էքսպեդիցիայի ղեկավար՝ ճանապարհորդելով Հարավային օվկիանոսով։ 1819 թվականի հունիսի 4-ին Կրոնշտադից դուրս գալով՝ էքսպեդիցիան նոյեմբերի 2-ին հասնում է Ռիո դե Ժանեյրո։ Այդտեղից Բելիսհաուզենը առաջին հերթին ուղղություն է վերցնում դեպի հարավ և մոտենալով Հարավային Ջորջիա կղզու հարավարևելյան ափերին, որը հայտնաբերել է Ջեյմ Կուկը, մոտավորապես 56° հարավային լայնության վրա Բելինգսհաուզենը հայտնաբերում է մարքիզ դե Տրավերսեի 3 կղզիները, ուսումնասիրում է Հարավային Սանդվիչյան կղզիները, ուղղվել է դեպի արևելյան լայնության հարավային լայնության 59° և 2 անգամ ուղևորվել է դեպի հարավ։ Հասնելով հարավային լայնության 69°, 1820 թվականի հունվարի 16 (28) էքսպեդիցիան հայտնաբերում է Անտարկտիդան․ մոտենալով նրան հարավային լայնության 69° 21' 28" և արևմտյան երկայնության 2° 14' 50" կոորդինատում, հունվարի 21-ին (փետրվարի 2) ճանապարհորդները երկրորդը տեսան ափը, փետրվարի 5-ին և 6-ին (փետրվարի 17 և 18) գրեթե մոտեցավ ափին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելինգսհաուզենի ծով Խաղաղ օվկիանոսում
- Ֆադդեյի կղզի և Ֆադդեյի նեղուց Լապտևների ծովում
- (3659) Բելինգսհաուզեն աստերոիդ
- 1870 թ. կանգնեցվեց հուշարձան Կրոնշտադտում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кублицкий Г. И. По материкам и океанам. Рассказы о путешествиях и открытиях. — М.: Детгиз, 1957. — 326 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Беллингсгаузен, Фаддей Фаддеевич (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. III. — С. 371.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.cpbr.gov.au/biography/bellingshausen-fabius.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Коргуев Н. Беллингсгаузен, Фаддей Фаддеевич (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 682—683.
- ↑ 4,0 4,1 4,2 Беллинсгаузен Фаддей Фаддеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Генеалогическая справка: Genealogisches Handbuch der Oeselschen Ritterschaft, 1935, — S.463». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ ВТ-ВЭС|Беллинсгаузен, Фаддей Фаддеевич
- ↑ Российский парусный флот|1|страницы=240}}
- ↑ Книга:Российский парусный флот|1|страницы=241
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (3659) Բելինգսհաուզեն աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները)։ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 365)։ |