Ֆոնտենբլո անտառ
Տեսակ | անտառ, national forest?, Natura 2000 և protected area of France? |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածք | Սեն-է-Մարն |
Մակերես | 280,92 կմ²[1] |
Ֆոնտենբլո անտառ (ֆր.՝ Forêt de Fontainebleau), անտառային տարածք Ֆրանսիայում, որը տեղակայված է Փարիզից մոտավորապես վաթսուն կիլոմետր հարավ-արևմուտք[2]։ Գտնվում է Ֆոնտենբլո շրջանում, Սեն-է-Մարն դեպարտամենտի հարավարևմտյան հատվածում (Իլ դը Ֆրանս երկրամաս)։ Անտառի մեջ են մտնում մի քանի կոմունաներ, որոնցից են Ֆոնտենբլոն և Ավոնը։ Անտառն ընդգրկում է 280 քառ. կմ տարածք։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]35 միլիոն տարի առաջ անտառի տեղում ծով է եղել։ Նահանջելով, մնացել է 50մ հաստությամբ ավազի շերտ[3]։ Այդ ավազը աշխարհում ամենամաքուրներից մեկ է, այսինքն այն օգտագործվում է մուրանո ապակու արտադրության մեջ[3]։
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառում ամենատարածված ծառերն են կաղնին (44%), շոտլանդական սոճին (40 %), և եվրոպական հաճարենին (10%)։ Հայտնաբերվել է երեք հազար տեսակի սունկ։ Անտառում բնակվում են նաև մոտավորապես յոթ հազար կենդանատեսակ, որոնցից հինգ հազարը միջատներ են։
Էկոհամակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառն ընդգրկում է 25000 հա տարածք։ Ունի տարբեր գեղեցիկ լանդշաֆտներ՝ ներառում է ժայռեր, քարանձավներ, բլուրներ և հովիտներ, որտեղ աճում են հավամրգեր և օրոճներ։ Ըստ «Ֆոնտենբլո անտառի բարեկամներ» ասոցացիայի (ֆր.՝ Les Amis de la Forêt de Fontainebleau), որը զբաղվում է անտառի պահպանությամբ, անտառի ֆլորան և ֆաունան ընդգրկում է՝
- 5685 տեսակի բուսական օրգանիզմներ, այդ թվում՝ 1350 տեսակ ծաղկող բույսեր, 460 մամուռներ, 2700 սնկեր, 675 քարաքոսեր և 500 ջրիմուռներ։ Անտառում գերակշռում է հաճարենի, բոխի, կաղնի, ուռենի և սոճի[2]։
- 6000 տեսակի կենդանիներ, այդ թվում՝ 5600 տեսակի միջատ, 60 կաթնասուն, 260 թռչուն, 75 փափկամարմիններ, 15 սողուններ, 18 երկկենցաղներ և շատ տեսակի հոդվածոտանիներ[4]։ Խոշոր կաթնասուններից են եղնիկը, այծյամը և վայրի խոզը։ Բացի այդ անտառում ապրում են գորշուկներ, անտառային կատուներ, կզաքիսներ, մշկակատուներ, աղվեսներ, աքիսներ, նապաստակներ և վայրի ճագարներ[5]։
Ֆոնտենբլո անտառը հանրաճանաչ որսատեղի է։ Որսը կազմակերպվում է, որպեսզի վերահսկվեն խոշոր կենդանիները, ինչպիսիք են եղջերուներն ու վայրի խոզերը, և պահպանվի անտառի էկոհամակարգի կեսաբանական հավասարակշռությունը[6]։ Որսը թույլատրվում է նոյեմբերի 1-ից մինչև փետրվարի 28-ը[4]։ Ֆոնտենբլո անտառն այն քիչ տեղերից մեկն է, որտեղ գործածվում է որսկան շներով ավանդական որսը[7]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի անտառ է այցելում շուրջ 17 միլիոն զբոսաշրջիկ[3]։ Իր բազմազան ռելիեֆի շնորհիվ այս տարածքը հատկապես մեծ մասսայականություն է վայելում ժայռամագլցողների և բոուլդերինգի սիրահարների[8] շրջանում։ Վերջինիս համար նախատեսված են տարբեր բարդության երթուղիներ՝ «սպիտակ», որ հասանելի է նույնիսկ երեխային և «սև»՝ միայն պրոֆեսիոնալների համար[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.protectedplanet.net/555539218
- ↑ 2,0 2,1 Франция. Лингвострановедческий словарь под ред. Л. Г. Ведениной. — М., Интердиалект+АМТ, 1997. — С.452.
- ↑ 3,0 3,1 3,2 Лес Фонтенбло на сайте энциклопедии Ларусс
- ↑ 4,0 4,1 La forêt en bref
- ↑ Les mammifères de la forêt de Fontainebleau
- ↑ La chasse en forêt de Fontainebleau et des trois pignons
- ↑ La vénerie en Fontainebleau
- ↑ La folie de l’escalade envahit la forêt de Fontainebleau
- ↑ Brochure escalade
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fontainebleau, forêt d'émotions Official webpage from Office National des Forêts (ֆր.)
- «Лес Фонтенбло на сайте энциклопедии Ларусс» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- «Les Amis de la Forêt de Fontainebleau» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- «Site officiel de l'Office de Tourisme du Pays de Fontainebleau» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- «François Beaux. Archéologie en Forêt de Fontainebleau» (PDF) (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- «François Beaux. Flore et végétation de la forêt de Fontainebleau» (PDF) (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- «Présentation des différents milieux de la forêt de Fontainebleau et des espèces inféodées à ces milieux» (PDF) (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- «Лес Фонтенбло на сайте Ecosystema.ru». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտենբլո անտառ» հոդվածին։ |
|