Jump to content

Բոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնո
Բնօրինակ անունանգլ.՝ Paul David Hewson
Ի ծնե անունանգլ.՝ Paul David Hewson
Նաև հայտնի է որպեսBono
Ծնվել էմայիսի 10, 1960(1960-05-10)[1][1][2][…] (64 տարեկան)
Դուբլին, Իռլանդիա[3]
Երկիր Իռլանդիա
Ժանրերալտերնատիվ ռոք և Պոստ փանկ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, ձեռնարկատեր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, կիթառահար և ակտիվիստ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, վոկալ և Շրթնահարմոն
ԼեյբլIsland Records
ԿրթությունMount Temple Comprehensive School?
ԱնդամակցությունU2 և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինAli Hewson?
Պարգևներ
Կայքu2.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Bono (vocalist) Վիքիպահեստում

Բոնո (լատին․՝ Bono, իսկական անունը` Փոլ Դևիդ Հյուսոն, անգլ.՝ Paul David Hewson, մայիսի 10, 1960(1960-05-10)[1][1][2][…], Դուբլին, Իռլանդիա[3]), իռլանդացի ռոք երաժիշտ, U2 խմբի վոկալիստը, որում նա երբեմն նաև ռիթմ-կիթառի և շրթհարմոնի մասեր է կատարում։ Բացի երաժշտական գործունեությունից` Բոնոն հայտնի է իր հումանիտար ակտիվությամբ Աֆրիկայում և իր ջանքերով` ուղղված երրորդ աշխարհի աղքատ երկրների հարկ մուծելու չեղարկմանը։ Ասպետի կոչում է ստացել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից 2007 թվականին[16]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Դևիդ Հյուսոնը ծնվել է 1960 թվականի մայիսի 10-ին դուբլինյան Rotunda Hospital հիվանդանոցում[17]։ Նա մեծացել է Գլասնեվինայի Նորդսայդ արվարձանում իր ավագ եղբայր Նորման Ռոբերտ Հյուսոնի, կաթոլիկ հոր` Բրենդան Ռոբերտ Հյուսոնի և մոր` Այրիս Հյուսոնի հետ, ով անգլիական եկեղեցու հետևորդ էր[18][19]։ Ծնողները նախապես որոշել էին, որ նրանց առաջնեկը կլինի անգլիական եկեղեցու հետևորդ, իսկ երկրորդ երեխան` կաթոլիկ[20]։ Չնայած Փոլը երկրորդ երեխան էր` նա նույնպես նվիրվեց Իռլանդիայի եկեղեցուն իր մոր և եղբոր հետ միասին[20]։

Նա ընդունվեց Գլասնևինի տեղական դպրոցը[21]։ 1974 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ Փոլը 14 տարեկան էր, նրա մայրը մահացավ ուղեղի անևրիզմայից իր հոր թաղման ժամանակ[19]։ Այս իրադարձությունը Բոնոյի վրա մեծ ազդեցություն թողեց, և U2 խմբի բազմաթիվ երգեր` այդ թվում «I Will Follow», «Mofo», «Out of Control», «Lemon» և «Tomorrow» երգերը նվիրված են իր մոր հիշատակին[19][22][23]։

Ավելի ուշ Փոլը ընդունվեց Կլոնտարֆի միակ միջին դպրոց` Mount Temple Comprehensive School: Պատանության տարիքում Փոլը «Lypton Village» խմբի կազմում էր։ Այնտեղ նա ծանոթացավ իր ապագա ամենամոտ ընկերոջ` Դերեկ Ռոունի հետ, իսկ ավելի ուշ խմբի մյուս անդամների հետ հիմնադրեց արտ-գոթիկ-ռոք խումբ Virgin Prunes-ը։ Փոլն ուներ մի քանի մականուն. սկզբում նրան անվանում էին «Steinvic von Huyseman», այնուհետև այն կրճատվեց մինչև «Huyseman», հետո` «Houseman», «Bon Murray», «Bono Vox of O’Connell Street» և վերջապես պարզապես «Bono»[19]:

«Bono Vox»-ը լատիներեն Bonavox արտահայտության այլընտրանքային տարբերակն է և թարգմանվում է որպես «լավ ձայն»։ Bono vox մականունը տվել է Գևին Ֆրայդին։ Սկզբում Փոլին դուր չէր գալիս այդ մականունը։ Սակայն երբ նա պարզեց, թե դա ինչ է նշանակում, ընդունեց այն։ Փոլ Հյուսոնը հայտնի դարձավ որպես Բոնո 1970-ականների վերջից։

1977 թվականին Դուբլինում Բոնոն (վոկալ), Դևիդ Էջ Էվանսը (կիթառ), Ադամ Քլեյթոնը (բաս), Լորենս Մալենը (հարվածային գործիքներ), ովքեր բոլորը նույն դպրոցի աշակերտներ էին, հիմնեցին U2 խումբը։ Նրանց առաջին ալբոմները` Boy, October և War` «Sunday Bloody Sunday» սինգլով, մեծ հաջողություն ունեցան, և հետագայում այն ավելի մեծացավ։

2007 թվականի ապրիլի 7-ին Բոնոն ասպետի կոչում ստացավ։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնոն և Բրազիլիայի նախագահ Լուիս դա Սիլվան
Բոնոն և Դմիտրի Մեդվեդևը

Բոնոն ակտիվորեն զբաղվում է հասարակական և բարեգործական գործունեությամբ։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին և Աֆրիկայի աղքատ երկրների աջակցությանը` մասնավորապես այդ երկրների ներքին պարտքի մարմանը և ազատ առևտրի զարգացմանը[24]։ 2002 թվականին նա հիմնադրեց DATA ընկերությունը, որի հապավումը բացվում է որպես «Debt AIDS Trade Africa» (անգլ.՝ Հարկ, ՁԻԱՀ, առևտուր, Աֆրիկա)[25]: 2005 թվականին Բոնոն դարձավ տարվա մարդկանցից մեկը` ըստ Time Report ամսագրի։ 2006 թվականին Բոնոն ներառվել է Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում[26]։

Բոնոն բազմիցս հանդիպել է տարբեր պետությունների առաջնորդների հետ` այդ թվում Բրազիլիայի նախագահ Լուիս դա Սիլվայի, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի[27] և այլոց հետ։

Երբեմն կարող ենք հանդիպել նաև Բոնոյի հեգնական կերպարին։ Դրանք ներառված են Հարավային այգի և Սիմփսոններ մուլտսերիալներում։

Բոնոն նաև մասնակցում է TED համաժողովների ստացել է TED մրցանակ, իսկ 2007 թվականի հունիսին Տանզանիայում կազմակերպել TED համաժողով` ուղղված Աֆրիկայի երկրների օգնությանը[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Alterman E., Alterman E. R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118906321 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.hollywoodreporter.com/news/bono-awarded-frances-highest-cultural-587619
  5. ono decorated commandeur de lordre des arts et lettres at french ministry of culture
  6. https://www.rte.ie/entertainment/2006/1223/408745-bono/
  7. https://constitutioncenter.org/libertymedal/recipient_2007.html
  8. https://www.ted.com/about/programs-initiatives/ted-prize
  9. http://awardsandwinners.com/category/naacp-image-award/2007/
  10. Conferring the Honorary Degree of Doctor upon Bono, U2 lead singerBono gave a lecture to Keio students urging Japan to contribute African developmentKeio University, 2008.
  11. Ordens Honoríficas Portuguesas
  12. http://content.time.com/time/subscriber/article/0,33009,1142278,00.html
  13. https://www.smh.com.au/world/nobel-laureates-crown-u2s-bono-man-of-peace-20081213-6xp5.html
  14. https://web.archive.org/web/20061123120147/http://www.rockhall.com/hof/inductee.asp?id=2348
  15. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  16. «deepsavana.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  17. Wall, Mick (2006). Bono: In the Name of Love. Andre Deutsch Ltd. էջ 17. ISBN 978-0233001777. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  18. «U2 Biography—Bono». Macphisto.net. 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 3-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Assayas, Michka (2005). Bono on Bono: Conversations with Michka Assayas. London: Hodder & Stoughton. ISBN 0-340-83276-2.
  20. 20,0 20,1 Dunphy, Eamon (1987). Unforgettable Fire: The Definitive Biography of U2. New York: Warner Books.
  21. Matthews (2008), էջ 8
  22. McCormick, Neil (1997 թ․ հունվարի 1). «Growing Up With U2». The Daily Telegraph.
  23. Schruers, Fred (1983 թ․ մայիս). «U2: Small Victories in a Rock and Roll Struggle of Sound and Emotion Report». Musician Magazine.
  24. CNN.com — Gates, Bono, unveil 'DATA Agenda' for Africa — February 3, 2002
  25. «International Development — Bono's DATA, Rocking the Development World». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  26. «Bono, Geldof Among Nobel Peace Prize Nominees». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  27. Медведев и Боно обсудили хот-доги — СОЧИ-24
  28. TED համաժողովի կայքը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնո» հոդվածին։