Jump to content

Մաքս Բարֆելդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Բարֆելդտ
գերմ.՝ Max von Bahrfeldt
փետրվարի 6, 1856(1856-02-06)[1] - ապրիլի 11, 1936(1936-04-11)[1] (80 տարեկան)
ԾննդավայրԳերսվալդե, Ուկերմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա
Մահվան վայրՀալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[1]
Քաղաքացիություն Գերմանիա
ԶորատեսակԳերմանական կայսրական բանակ
ԿոչումՀետևազորի գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Շարլեռուա ճակատամարտ
Պարգևներ
Կարմիր արծվի 2-րդ կարգի շքանշան

Մաքս Բարֆելդտ (գերմ.՝ Max Ferdinand von Bahrfeldt, փետրվարի 6, 1856(1856-02-06)[1], Գերսվալդե, Ուկերմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա - ապրիլի 11, 1936(1936-04-11)[1], Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[1]), գերմանացի դրամագետ և ռազմական գործիչ, հետևակի գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Անտիկ դրամագիտության բնագավառի խոշոր մասնագետ, հատկապես Հռոմի հանրապետության դրամների գծով։

Գերմանացի դրամագետ Էմիլ Բարֆելդտի կրտսեր եղբայրը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վալշտատի և Բեռլինի կադետական կորպուսում։ Պատանեկան տարիներից հրապուրվել է դրամագիտությամբ։ Մասնագիտացել է հիմնականում Հռոմեական հանրապետության և Ներքին Սաքսոնիայի դրամների գծով։ 1873 թվականին, ստանալով սպայական կոչում, գործուղվել է 75-րդ հետևակային գունդ։ 1874 թվականին Շտադում լույս է ընծայում դրամագիտության մասին իր առաջին աշխատությունը։ 1874 թվականից եղել է «Numismatisch-Spragistischen Anzeiger. Zeitung für Münz-, Siegel-und Wappenkunde» հանովերյան թերթի խմբագրի տեղակալը։ 1876 թվականից մինչև 1882 թվականը Շտադի գնդային համհարզն էր, միաժամանակ տեղական պատմա-գավառագիտական ընկերության քարտուղարը։ 1878 թվականին ամուսնացել է։ 1882 թվականից մինչև 1885 թվականը սովորել է Պրուսական ռազմական ակադեմիայում։ 1911 թվականից honoris causa Գիսենի համալսարանի փիլիսոփայության դոկտոր է, 1921 թվականից Հալլեի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 1911 թվականից մինչև 1913 թվականը Օլշտինի 37 դիվիզիայի հրամանատարն էր[3]։ 1912 թվականին պարգևատրվել է Թագավորական դրամագիտական ընկերության մեդալով։ 1913 թվականին ստանում է պրուսական տոհմական ազնվականի տիտղոս։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում եղել է 19-րդ ռեզերվային դիվիզիայի հրամանատար, իսկ 1915 թվականի հունիսից մինչև 1916 թվականը՝ 10-րդ ռեզերվային դիվիզիայի։ Մասնակցել է Շարլերուի, Սեն-Կանտենի, Մառնի, Շամպանի առաջին և Վերդենի ճակատամարտերին։ 1917 թվականին ընդունվել է Գերմանական հայրենական կուսակցության մեջ, ավելի ուշ Գերմանական ազգային հայրենական կուսակցության և Պողպատյա սաղավարտի։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nachträge und Berichtigungen zur Münzkunde der römishen Republik im Anschluβ an Babelon’s Verzeichnis der Consular - Münzen ets. 3 Bde. - Wien, Hildesheim, 1897-1913;
  • Sammlung römischer Münzen der Republik und des West - Kaiserreiches. - Halle, 1922;
  • Die römischen Goldmünzprägungen während der Republik und unter Augustus. - Halle, 1923;
  • Niedersächsisches Münzarchiv. Verhandlungen auf Kreis- und Münzprobationstagen des Niedersächsischen Kreises 1551-1625. 4 Bde. - Halle, 1927-1930.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Словарь нумизмата / [Авторы: Фенглер Х., Гироу Г., Унгер В.] / Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #101119852 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. СН, 1993, статья «Барфельдт»
  3. «The Royal Numismatic Society — Medals and Prizes». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Բարֆելդտ» հոդվածին։