Մաքս Բարֆելդտ
Մաքս Բարֆելդտ | |
---|---|
գերմ.՝ Max von Bahrfeldt | |
փետրվարի 6, 1856[1] - ապրիլի 11, 1936[1] (80 տարեկան) | |
Ծննդավայր | Գերսվալդե, Ուկերմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Մահվան վայր | Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Զորատեսակ | Գերմանական կայսրական բանակ |
Կոչում | Հետևազորի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Շարլեռուա ճակատամարտ |
Պարգևներ |
Մաքս Բարֆելդտ (գերմ.՝ Max Ferdinand von Bahrfeldt, փետրվարի 6, 1856[1], Գերսվալդե, Ուկերմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա - ապրիլի 11, 1936[1], Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[1]), գերմանացի դրամագետ և ռազմական գործիչ, հետևակի գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Անտիկ դրամագիտության բնագավառի խոշոր մասնագետ, հատկապես Հռոմի հանրապետության դրամների գծով։
Գերմանացի դրամագետ Էմիլ Բարֆելդտի կրտսեր եղբայրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Վալշտատի և Բեռլինի կադետական կորպուսում։ Պատանեկան տարիներից հրապուրվել է դրամագիտությամբ։ Մասնագիտացել է հիմնականում Հռոմեական հանրապետության և Ներքին Սաքսոնիայի դրամների գծով։ 1873 թվականին, ստանալով սպայական կոչում, գործուղվել է 75-րդ հետևակային գունդ։ 1874 թվականին Շտադում լույս է ընծայում դրամագիտության մասին իր առաջին աշխատությունը։ 1874 թվականից եղել է «Numismatisch-Spragistischen Anzeiger. Zeitung für Münz-, Siegel-und Wappenkunde» հանովերյան թերթի խմբագրի տեղակալը։ 1876 թվականից մինչև 1882 թվականը Շտադի գնդային համհարզն էր, միաժամանակ տեղական պատմա-գավառագիտական ընկերության քարտուղարը։ 1878 թվականին ամուսնացել է։ 1882 թվականից մինչև 1885 թվականը սովորել է Պրուսական ռազմական ակադեմիայում։ 1911 թվականից honoris causa Գիսենի համալսարանի փիլիսոփայության դոկտոր է, 1921 թվականից Հալլեի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 1911 թվականից մինչև 1913 թվականը Օլշտինի 37 դիվիզիայի հրամանատարն էր[3]։ 1912 թվականին պարգևատրվել է Թագավորական դրամագիտական ընկերության մեդալով։ 1913 թվականին ստանում է պրուսական տոհմական ազնվականի տիտղոս։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում եղել է 19-րդ ռեզերվային դիվիզիայի հրամանատար, իսկ 1915 թվականի հունիսից մինչև 1916 թվականը՝ 10-րդ ռեզերվային դիվիզիայի։ Մասնակցել է Շարլերուի, Սեն-Կանտենի, Մառնի, Շամպանի առաջին և Վերդենի ճակատամարտերին։ 1917 թվականին ընդունվել է Գերմանական հայրենական կուսակցության մեջ, ավելի ուշ Գերմանական ազգային հայրենական կուսակցության և Պողպատյա սաղավարտի։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nachträge und Berichtigungen zur Münzkunde der römishen Republik im Anschluβ an Babelon’s Verzeichnis der Consular - Münzen ets. 3 Bde. - Wien, Hildesheim, 1897-1913;
- Sammlung römischer Münzen der Republik und des West - Kaiserreiches. - Halle, 1922;
- Die römischen Goldmünzprägungen während der Republik und unter Augustus. - Halle, 1923;
- Niedersächsisches Münzarchiv. Verhandlungen auf Kreis- und Münzprobationstagen des Niedersächsischen Kreises 1551-1625. 4 Bde. - Halle, 1927-1930.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Словарь нумизмата / [Авторы: Фенглер Х., Гироу Г., Унгер В.] / Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #101119852 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ СН, 1993, статья «Барфельдт»
- ↑ «The Royal Numismatic Society — Medals and Prizes». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bahrfeldt, Max Ferdinand von (seit 1913), Deutsche Biographie (գերմ.)
- Max von Bahrfeldt, Martin-Luther-Universität Halle-Wittenberg (գերմ.)
- Bahrfeldt,Max von, Staatsbibliothek zu Berlin (գերմ.)
- Bahrfeldt, Max Ferdinand von 1856-1935 Արխիվացված 2016-04-25 Wayback Machine, Digital Library Numis (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Բարֆելդտ» հոդվածին։ |
|