Անդրեյ Շիլդեր
Անդրեյ Շիլդեր ռուս.՝ Андрей Шильдер | |
---|---|
Ծնվել է | 1861[1][2][3][…] |
Վախճանվել է | 1919[1][2][3][…] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Իվան Շիշկին |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Հայր | Նիկոլայ Շիլդեր |
Andrey Shilder Վիքիպահեստում |
Անդրեյ Նիկոլաևիչ Շիլդեր (ռուս.՝ Андрей Николаевич Шильдер, 1861[1][2][3][…] - 1919[1][2][3][…]), ռուս բնանկարիչ, ստեղծել է նաև թատերական բեմանկարներ։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Շիլդերը ծնվել է 1861 թվականի մայիսի 18-ին նկարիչ, ակադեմիկոս Նիկոլայ Շիլդերի (1828-1898) ընտանիքում[4]։
Հատուկ մասնագիտական նկարչական կրթություն չի ստացել. սովորել է Իվան Շիշկինի մոտ, հաճախել է նրա արվեստանոց։ 1879 թվականին նրա հետ մեկնել է Ղրիմ, 1893 թվականին՝ Բելովեժյան թավուտ։
1884 թվականից մինչև 1918 թվականը մասնակցել է պերեդվիժնիկների կազմակերպած ցուցահանդեսներին, 1891 թվականից եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։
Սկսած 1885 թվականից՝ Անդրեյ Շիլդերը շատ է աշխատել նկարազարդ ամսագրերում, ինչպիսիք են՝ «Север», «Живописное обозрение», «Всемирная иллюстрация», «Ласточка», «Новь» և «Артист»։
1903 թվականին Անդրեյ Շիլդերը դարձել է բնանկարային գեղանկարչության ակադեմիկոս։ Նկարչին մեծ ճանաչում է բերել Նոբելի գործարանների մեծ համայնապատկերը՝ «Քաղաք» նկարը, որ Շիլդերն ստեղծել էր 1896 թվականի Նիժնի Նովգորոդի համառուսաստանյան ցուցահանդեսի համար[5]։
Անդրեյ Շիլդերն ամուսնացած է եղել Մատրոնա Վիկտորովնայի հետ, ունեցել է մեկ դուստր և մեկ որդի՝ Պյոտրը[6]։
Անդրեյ Շիլդերը մահացել է 1919 թվականին Պետրոգրադում, որտեղ էլ թաղվել է։
Ներկայում Անդրեյ Շիլդերի նկարները պահվում են Ռուսաստանի տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում, ինչպիսիք են Տրետյակովյան պատկերասրահը, Ռուսական թանգարանը, Վլադիմիր-Սուզդալի արվեստի թանգարան-արգելոցը, Ստավրոպոլի պատկերասրահը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1880 թվականին ստացել է Գեղարվեստի խրախուսման միության առաջին մրցանակ «Մշուշ լեռներում» (ռուս.՝ «Туман в горах») նկարի համար։
- 1883 թվականին արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի փոքր խրախուսական մեդալի։
- 1900 թվականին Ռուս-ամերիկյան ռետինի մանուֆակտուրայի պատվերով Անդրեյ Շիլդերը նկարել է «Կաուչուկի հավաքումն Ամազոն գետի վրա» (ռուս.՝ «Сбор каучука на р. Амазонке») կիսաշրջանաձև համայնապատկերը։ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում այդ համայնապատկերի ու իր ներկայացրած մի քանի այլ աշխատանքների համար նկարիչն արժանացել է ոսկե մեդալի ու դիպլոմի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Минченков Я. Д. Шильдер Андрей Николаевич / Воспоминания о передвижниках. — Ленинград։ «Художник РСФСР», 1965.
- Чувашский государственный художественный музей
- Русские художники. Шильдер Андрей Николаевич.
- Шильдер Андрей Николаевич
- Видеоряд из произведений А. Н. Шильдера
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Շիլդեր» հոդվածին։ |
|