Ապոլինարի Վասնեցով
Ապոլինարի Վասնեցով Аполлинарий Васнецов | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25 (օգոստոսի 6), 1856 |
Ծննդավայր | Ռյաբովո, Վյատկա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 23, 1933[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ և հայրենագետ |
Ժանր | պատմական գեղանկարչություն և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Vladimir Denissov? |
Զավակներ | Վսևոլոդ Վասնեցով |
Apollinary Vasnetsov Վիքիպահեստում |
Ապոլինարի Միխայլովիչ Վասնեցով (ռուս.՝ Аполлинарий Михайлович Васнецов, հուլիսի 25 (օգոստոսի 6), 1856, Ռյաբովո, Վյատկա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հունվարի 23, 1933[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության վարպետ, արվեստագետ, Վիկտոր Վասնեցովի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապոլինարի Վասնեցովը ծնվել է 1856 թվականի հուլիսի 25-ին (օգոստոսի 6-ին) Վյատկա քաղաքի մոտ գտնվող Ռյաբովո գյուղում (ներկայում՝ Կիրովի մարզում)՝ վանականի բազմազավակ ընտանիքում։
Տասներեք տարեկան հասակում Ապոլինարի Վասնեցովը զրկվում է ծնողներից։ Տաղանդավոր պատանին նկարչական կանոնավոր կրթություն չի ստացել։ Վյատկայի հոգևոր ուսումնարանում սովորելու տարիներին դասեր է առել լեհ նկարիչ Միխալ Էլվիրո Անդրիոլիի մոտ, ով աքսորված էր Վյատկա։
Վասնեցովն Անդրիոլիին այցելում էր ամեն կիրակի և իր հետ բերում էր տանն արված նկարները՝ ներկայացնելու նկարչի գնահատականին, ինչպես նաև նրա մոտ բնօրինակից նկարում էր պատուհանից երևող տեսարան կամ կրկնօրինակում էր շվեյցարացի նկարիչ Ալեքսանդր Կալամի լեռնային ու անտառային բնապատկերները[4]։ |
1872 թվականին Ապոլինարի Վասնեցովն ավարտում է Վյատկայի հոգևոր ուսումնարանն ու ավագ եղբոր՝ Վիկտոր Վասնեցովի պնդմամբ տեղափոխվում է Պետերբուրգ, որտեղ ապրել է 1872-1875 թվականներին։ Գեղանկարչություն է սովորել Վիկտոր Վասնեցովի, ինչպես նաև այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Վասիլի Պոլենովը, Իլյա Ռեպինը, Մարկ Անտոկոլսկին, Վասիլի Մաքսիմովը։
1875 թվականին Ապոլինարի Վասնեցովը հրաժարվում է Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու մտքից և քննություն է հանձնել ժողովրդական ուսուցչի կոչում ստանալու համար, ինչից հետո գնում է աշխատելու Օռլովի նահանգի Բիստրիցա գյուղում։ Սակայն կարճ ժամանակ անց նա հիասթափվում է նարոդնիկական գաղափարներից և 1878 թվականին վերադառնում Մոսկվա՝ եղբոր մոտ, ու այդ ժամանակից ի վեր զբաղվում է միայն արվեստով։
1882 թվականից Ապոլինարի Վասնեցովն ամեն տարի ամառն անցկացնում է Ախտիրկա գյուղում՝ եղբոր ամառանոցում, որ գտնվում էր Սավվա Մամոնտովի կալվածքի՝ Աբրամցևոյի մոտ։ Շատ է շփվել Աբրամցևոյի նկարիչների խմբակի անդամների հետ։
1883 թվականից Ապոլինարի Վասնեցովն իր աշխատանքները ցուցադրում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներում։ 1885-1886 թվականներին ճանապարհորդել է Ռուսական կայսրության տարածքում, այցելել Ուկրաինա և Ղրիմ։ 1898 թվականին եղել է Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում։
1900 թվականին Ապոլինարի Վասնեցովը դառնում է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ 1903 թվականին մասնակցել է Ռուս նկարիչների միության կազմակերպմանը։
1901-1918 թվականներին ղեկավարել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի բնանկարի դասարանը։ 1918 թվականից գլխավորել է Հին Մոսկվայի ուսումնասիրման հանձնաժողովը և հնագիտական հետազոտություններ է անցկացրել քաղաքի կենտրոնական հատվածում։
1931 թվականին Ապոլինարի Վասնեցովը եղել է այն միակ նկարիչը, որ հրապարակայնորեն հանդես է եկել Քրիստոս Փրկիչ տաճարի քանդման դեմ՝ նամակ տպագրելով «Իզվեստիա» լրագրում[5]։
Ապոլինարի Վասնեցովը մահացել է 1933 թվականի հունվարի 23-ին Մոսկվայում, թաղված է Մոսկվայի Վվեդենյան գերեզմանատանը[6]։
Հայտնի աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» (ռուս.՝ Северный край. Сибирская река, 1899),
- «Հայրենիք» (ռուս.՝ Родина, 1886, Տրետյակովյան պատկերասրահ),
- «Տայգա Ուրալում։ Կապույտ լեռը» (ռուս.՝ Тайга на Урале. Синяя гора, 1891),
- «Կամա» (ռուս.՝ Кама, 1895, Տրետյակովյան պատկերասրահ),
- «Փողոց Կիտայ-գորոդում. XVII դարի սկիզբ» (ռուս.՝ Улица в Китай-городе. Начало XVII века, 1900, Ռուսական թանգարան),
- «Կարմիր հրապարակը XVII դարի երկրորդ կեսին» (ռուս.՝ Красная площадь во 2-й половине XVII века, 1925, Մոսկվայի պատմության և վերակառուսման թանգարան),
- «Խովանշչինա» (ռուս.՝ Хованщина18, 97), «Ասք անտեսանելի Կիտեժ քաղաքի մասին» (ռուս.՝ Сказание о невидимом граде Китеже…, 1907) թատերական ներկայացումների էսքիզները,
- «Великокняжеская, царская и императорская охота на Руси», «Картины по русской истории» գրքերի նկարազարդումները։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրովի Վիկտոր և Ապոլինարի Վասնեցովների անվան գեղարվեստի պետական մարզային թանգարան Կիրովի մարզի Կիրով քաղաքում,
- Վիկտոր և Ապոլինարի Վասնեցովների տուն-թանգարան Կիրովի մարզի Ռյաբովո գյուղում,
- Ապոլինարի Վասնեցովի հիշատակին նվիրված թանգարան-բնակարան Մոսկվայում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրովում տեղադրվել է Ապոլինարի Վասնեցովի հուշարձանը։
- 1956 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է Ապոլինարի Վասնեցովին նվիրված նամականիշ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Կրեմլ» (1892)
-
«Լիճ» (1902)
-
«Մթնշաղ»
-
«Մոսկվայի պաշտպանությունն ընդդեմ Թոթխամիշ խանի. XIV դար» (1918)
-
«Կարմիր հրապարակ» (1897)
-
«Մոսկվայի Կրեմլն Իվան III-ի օրոք» (1921)
-
«Մոսկվայի Կրեմլը Դմիտրի Դոնսկոյի օրոք»
-
«Կրեմլի փայտե պատերի շինարարությունը. XII դար» (1903)
-
«Հին Մոսկվա» (1896)
-
Գրախանութներ Սպասսկի կամրջի վրա XVII դարում
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ |
- Художество. Опыт анализа понятий, определяющих искусство живописи. — М., 1908.
- Облик старой Москвы // Грабарь И. [и др.]. История русского искусства. Т. 2. — М., [1910-11]. — Гл. XIV. С. 225—250.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Васнецов Аполлинарий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Apollinari Mikhailovich Vasnetsov (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Sarabianov A. D. Encyclopædia Britannica
- ↑ Беспалова Л. А. «Аполлинарий Васнецов». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Васнецова Е. К., Ядохина Е. И. Противостояние Аполлинария Васнецова // «Наше наследие», 1995, № 35-36, с. 80—89.
- ↑ «Могила А. Васнецова на Введенском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Беспалова Л., Аполлинарий Михайлович Васнецов (1856—1933). — М., 1950. — 40с.+ вкл.илл. (Массовая библиотека)
- Беспалова Л., А. М. Васнецов. 1856—1933. — М., 1956. — 174 с., ил.
- Аполлинарий Васнецов. К столетию со дня рождения [1856—1956] // Труды Музея истории и реконструкции Москвы. Вып. VII. — М., Моск. рабочий, 1957. — 172с.+ вкл.илл. — 15.000 экз.
- Беспалова Л. А., Аполлинарий Михайлович Васнецов, 1856—1933. — 2-е изд., перераб. и доп. — М., Искусство, 1983. — 232 с., ил. — 25.000 экз.
- Москва в творчестве А. М. Васнецова։ Сборник./ Составитель сборника Е. К. Васнецова. — М., Моск. рабочий, 1986. — 272с., ил.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аполлинарий Васнецов, персональный сайт
- Васнецов Аполлинарий Михайлович. Биография и творчество художника на Artonline.ru Արխիվացված 2007-11-06 Wayback Machine
- А. М. Васнецов в Абрамцеве Արխիվացված 2009-06-29 Wayback Machine
- Могила А. Васнецова
- Ապոլինարի Վասնեցով
- Галерея картин Васнецова
- История Москвы в картинах Аполлинария Васнецова Արխիվացված 2010-09-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլինարի Վասնեցով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 1933 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Խորհրդային նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Ռուս նկարիչներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ