Jump to content

Կարլ Բրանդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Բրանդտ
գերմ.՝ Karl Brandt
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1904(1904-01-08)[1][2][3][…]
ԾննդավայրՄյուլուզ
Մահացել էհունիսի 2, 1948(1948-06-02)[1][3] (44 տարեկան)
Մահվան վայրԼանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ
Գերեզմանանհայտ[4]
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Մասնագիտությունվիրաբույժ, քաղաքական գործիչ և բժիշկ
ԱշխատավայրԱդոլֆ Հիտլեր[5], Berufsgenossenschaftliches Universitätsklinikum Bergmannsheil?[6] և HU Berlin[5]
ԱմուսինAnni Rehborn?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[2][6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍԱ[6] և ՍՍ[2][5]
Ստորագրություն
Изображение автографа
 Karl Brandt Վիքիպահեստում

Կարլ Ֆրանց Ֆրիդրիխ Բրանդտ (գերմ.՝ Karl Franz F. Brandt, հունվարի 8, 1904(1904-01-08)[1][2][3][…], Մյուլուզ - հունիսի 2, 1948(1948-06-02)[1][3], Լանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ), առողջապահության ռեյխսկոմիսար, Ադոլֆ Հիտլերի անձնական բժիշկը, ռազմական հանցագործ։ Կրթությամբ՝ բժիշկ-վիրաբույժ, պրոֆեսոր։ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ Т-4 գործողության պատասխանատուներից։ ՍՍգրուպպենֆյուրեր և ՍՍ-ի զորքերի գեներալ-լեյտենանտ (1944 թվականի ապրիլի 20-ից), բժշկական ծառայության գեներալ (1943 թվականի մարտի 1-ից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Բրանդտը ծնվել է 1904 թվականին զինվորական սպայի ընտանիքում։ Կրթությունն ավարտում է Դրեզդենում 1922 թվականին, հետո շարունակում ուսանել Ենայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Հետագայում կրթությունը շարունակել է Ֆրայբուրգում և Բեռլինում։

1932 թվականի հունվարից Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ (տոմս № 1 009 617):

1933 թվականից Գրոհիչ ջոկատի անդամ։

1934 թվականի հուլիսի 29-ից ՍՍ-ի անդամ (տոմս № 260 353):

1933 թվականին զբաղվում է Ադոլֆ Հիտլերի համհարզ Վիլհելմ Բրյուկների բուժմամբ։ Դրա շնորհիվ, 1934 թվականին դառնում է ֆյուրերին ուղեկցող բժիշկ։

1934 թվականի մարտի 17-ին ամուսնանում է մյունխենցի լողի չեմպիոն Աննի Ռեբորնի (գերմ.՝ Anni Rehborn) հետ։

Հիտլերի հրամանը՝ էֆտանազիա իրականացնելու նպատակով, 1.9.1939

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Հիտլերը նրան Ֆիլիպ Բոուլերի հետ նշանակում է էֆտանազիայի իրականացման պատասխանատու։ Այդ ակցիան կոչվեց Т-4 գործողություն։ Հենց Բրանդտն առաջինը թույլ տվեց սպանել Կնաուեր ազգանունով հաշմանդամ երեխային՝ դրանով իսկ սկիզբ դնելով «Էֆտանազիայի գործողությանը»։ Այս գործողության գլխավոր նպատակն էր ամլացնել, իսկ հետայդու նաև ֆիզիկական բնաջնջման ենթարկել հոգեկան ու մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց[8]։

1940 թվականին Կարլ Բրանդտը անդամակցում է ՍՍ-ի զորքերին։

1942 թվականի հուլիսի 28-ից լիազոր, իսկ 1943 թվականի սեպտեմբերի 5-ից առողջապահության և բժշկական ծառայության գլխավոր լիազոր։

1944 թվականի ապրիլի 20-ից ֆյուրերի լեյբ-բժիշկ։

1944 թվականի օգոստոսի 25-ից առողջապահության և բժշկական ծառայության կայսերական կոմիսար սանիտարիայի և հիգիենայի գծով։

Մինչև Հիտլերի մահը Բրանդտը դատապարտվել է այն բանի համար, որ կինն ու երեխաները ամերիկացիներին գաղտնի տվյալներ են տրամադրել։ Հիտլերի հրամանով Բրանդտին դատարան հրավիրեցին և մահապատժի դատապարտեցին պետական դավաժանության մեղադրանքով։ Սակայն Հիմլերի օգնությամբ վերջինս խուսափում է մահապատժից[9]։ Գերի է ընկել։

Նյուրնբերգյան դատավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Կարլ Բրանդտը հրաժարվում է փաստաբանի ծառայությունից։ Նրան դատապարտում են ռազմական հանցագործության, մադկության հանդեպ հանցագործության և հանցագործ խմբավորումներին մասնակցելու համար։ Նրա վերջին խոսքերն էին. «Չեմ ամաչում գնալ այդ կառափնարանը։ Դա ընդամենը քաղաքական վրեժ է։ Ես ծառայել եմ հայրենիքին, ինչպես շատերը ինձանից առաջ…»: Կախաղանի օղակը կիսատ է թողնում նրա խոսքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Dienstaltersliste der Schutzstaffel der NSDAP, Stand vom 1. Dezember 1936 — 1936.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Nuremberg Trials Project — 2016.
  6. 6,0 6,1 6,2 Nuremberg Trials Project — 2016.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 TracesOfWar
  8. «Алексеев, Н. С. F. Kaul. Nazimordaktion, T. 4. Ein Bericht uber die erste industrimabig durchfuhrte Mordaktion des Naziregimes. Berlin. VEB Verlag Volk und Gesundheit, 1973. :(Рецензия) /Н. С. Алексеев.//Правоведение. −1977. — № 1. — С. 122—124». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  9. Бивор Энтони Падение Берлина. 1945

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Залесский К. А. Кто был кто в Третьем рейхе. — М.: Астрель, 2002. — С. 88-90. — 942 с. — ISBN 5-27105091-2
  • Aly, Götz, Peter Chroust, and Christian Pross, eds. Cleansing the Fatherland: Nazi Medicine and Racial Hygiene. Baltimore: Johns Hopkins University Press, 1994.
  • Michael Burleigh, and Wolfgang Wippermann. The Racial State: Germany 1933-1945. Cambridge & New York: Cambridge University Press, 1991.
  • Dawidowicz, Lucy S. The War Against the Jews: 1933-1945. New York: Bantam Books Inc., 1975.
  • Ehrenreich, Eric. The Nazi Ancestral Proof: Genealogy, Racial Science, and the Final Solution. Bloomington: Indiana University Press, 2007.
  • Freyhofer, Horst. Nuremberg Medical Trial. New York: Peter Lang Publishing, 2004.
  • Friedlander, Henry. Origins of Nazi Genocide: From Euthanasia to the Final Solution. Chapel Hill: University of North Carolina Press, 1997.
  • Fritz, Stephen G. Ostkrieg: Hitler's War of Extermination in the East. Lexington: The University Press of Kentucky, 2011.
  • Hamilton, Charles (1984). Leaders & Personalities of the Third Reich, Vol. 1. R. James Bender Publishing. ISBN 0-912138-27-0.
  • Hutton, Christopher. Race and the Third Reich: Linguistics, Racial Anthropology and Genetics in the Dialectic of Volk. Cambridge: Cambridge University Press, 2005.
  • Joachimsthaler, Anton (1999) [1995]. The Last Days of Hitler: The Legends, the Evidence, the Truth. Trans. Helmut Bögler. London: Brockhampton Press. ISBN 978-1-86019-902-8.
  • Koonz, Claudia. The Nazi Conscience. Cambridge, MA: Belknap Press of Harvard University Press, 2005.
  • Lifton, Robert Jay. The Nazi Doctors: Medical Killing and the Psychology of Genocide. New York: Basic Books, 1986.
  • Mayer, Arno. Why Did the Heavens Not Darken?: The "Final Solution" in History. London & New York: Verso Publishing, 2012.
  • Proctor, Robert. Racial Hygiene: Medicine under the Nazis. Cambridge, MA: Harvard University Press, 1988.
  • Schafft, Gretchen E. From Racism to Genocide: Anthropology in the Third Reich. Urbana and Chicago: University of Illinois Press, 2004.
  • Schmidt, Ulf. Karl Brandt: The Nazi Doctor: Medicine and Power in the Third Reich. London, Hambledon Continuum, 2007.
  • Skopp, Douglas R., Shadows Walking, A Novel (CreateSpace, Charlestown, South Carolina, 2010) 1439231990
  • Spitz, Vivien. Doctors from Hell: The Horrific Account of Nazi Experiments on Humans. Boulder, CO: Sentient Publications, 2005.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Բրանդտ» հոդվածին։