Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելմուտ Կարլ Բեռնհարդ Մոլտկե Ավագ (հոկտեմբերի 26 , 1800 (1800-10-26 ) [ 1] [ 2] [ 3] , Parchim , Ludwigslust-Parchim District , Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա , Արևելյան Գերմանիա [ 4] - ապրիլի 24 , 1891 (1891-04-24 ) [ 1] [ 2] [ 3] , Բեռլին , Գերմանական կայսրություն [ 4] ), պրուսական և գերմանական ռազմական գործիչ, կոմս (1870 ), գեներալ-ֆելդմարշալ (1871 ), ռազմական տեսաբան։ Ավարտել է Բեռլինի ռազմական ակադեմիան (1826 )։ Օտտո Բիսմարկի աջակցությամբ ամրապնդել է պրուսական բանակը։ 1858 -1888 թվականներին եղել է գլխավոր շտաբի պետ և փաստորեն գլխավոր հրամանատար Դանիայի (1864 ), Ավստրիայի (1866 ) և Ֆրանսիայի (1870 -1871 ) դեմ պատերազմներում։ Իր երկերում առաջ է քաշել պատերազմների անխուսափելիության և նրանց «քաղաքակրթող» դերի, թշնամու վրա հանկարծակի հարձակվելու և շրջապատման միջոցով կայծակնային արագությամբ նրան ջախջախելու գաղափարը։ Գերմանական միլիտարիզմի գաղափարախոսներից էր։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia , 1968.
↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118583387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 693 )։