Հովհան Գոնտացի
Հովհան Գոնտացի անգլ.՝ John of Gaunt | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1340 |
Ծննդավայր | Գենտ, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 3, 1399 (58 տարեկան) |
Մահվան վայր | Leicester Castle, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Սուրբ Պողոսի Տաճար |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Բլանշ Լանկաստերցի[1], Constance of Castile, Duchess of Lancaster?[1] և Katherine Swynford?[1] |
Ծնողներ | հայր՝ Էդուարդ III[1], մայր՝ Ֆիլիպպա Հենաո[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Lord High Steward? և pretender to the Castilian throne? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Philippa of Lancaster?[1], Elizabeth of Lancaster, Duchess of Exeter?[1], Հենրի IV[1], Կատերին լանկաստերացի[1], Ջոն Բոֆորթ[1], Joan Beaufort, Countess of Westmorland?[1], Blanche Plantagenet?[2], John of Lancaster?[2], Edward Planatagenet?[2], John Plantagenet?[2], Isabella Plantagenet?[2], Հենրի Բոֆորթ[2][1], Թոմաս Բոֆորթ, Էքստերի դուքս[2][1] և John Plantagenet?[2] |
John of Gaunt, 1st Duke of Lancaster Վիքիպահեստում |
Հովհան Գոնտացի կամ Ջոն Գոնտացի (Հովհան Պլանտագենետ, Լանքասթերի առաջին դուքս, Աքվիտանիայի առաջին դուքս, անգլ.՝ John of Gaunt, 1st Duke of Lancaster, 1st Duke of Aquitaine, հունիսի 24, 1340, Գենտ, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն - փետրվարի 3, 1399, Leicester Castle, Միացյալ Թագավորություն), անգլիացի ազնվական, ռազմական և քաղաքական գործիչ, Էդուարդ III-ի ողջ մնացած հինգ որդիներից երրորդը, Անգլիան շուրջ 300 տարի ղեկավարած Պլանտագենետ արքայատոհմի ներկայացուցիչ։ Նա ստացել է «Գոնտացի» մականունը՝ Գենտում ծնված լինելու պատճառով։
Նա Էդուարդ III-ի և Հինոտի կոմս Վիլհելմի դուստր Ֆիլիպա Հինոտի ողջ մնացած որդիներից երրորդն է։ Եղել է Հենրի IV-ի հայրը[3]։
Հովհան Գոնտացին Սև իշխանի կրտսեր եղբայրն էր։ Նա մեծ ազդեցություն ուներ անգլիական արքունիքի վրա իր զարմիկի` Ռիչարդ Երկրորդի մանկության տարիների ընթացքում, ինչպես նաև հետագա քաղաքական պայքարի տարիներին։ Բայց նա երբեք չի համարվել արքայի մրցակիցը։
Հովհան Գոնտացու օրինական արական ժառանգները Լանքասթերներն էին։ Դրանց ներկայացուցիչներ էին արքաներ Հենրի IV, Հենրի V, և Հենրի VI արքաները։ Նրա մյուս օրինական ժառանգներն էին. առաջին կնոջից` Բլանշից` դուստրեր Ֆիլիպա Պորտուգալացին և Էլիզաբեթ Լանքասթերը, երկրորդ կնոջից` Կոստանսայից, նրա դուստրը Կատերինե Կաստիլիացին։
Հովհան Գոնտացին ունեցել է արտամուսնական հինգ զավակներ։ Դրանցից մեկն իր պատանեկության տարիներին իր մոր շքախմբի անդամներից մեկից, իսկ չորսը` Կատերինե Սվինվորթից, ով եղել է Գոնտացու երկար տարիների տիկինը և երրորդ կինը։ Այդ զավակները կրում էին Բոֆորթ ազգանունը` դքսի նախկին ֆրանսիական տիրույթի անվանումից։ Այդ զավակները` երեք որդիները և նրանց քույրը օրինականացվել են արքայական և Հռոմի պապի վճիռներով, այն բանից հետո, երբ Հովհան Գոնտացին և Կատերինեն 1396 թվականին ամուսնացել են։ Նրանց կիսեղբայր Հենրի IV-ը հետագայում պայման է դրել, որ նրանք չպետք է հավակնեն գահին։ Այդ ամուսնության ժառանգորդներից էին Վինչեսթերի եպիսկոպոս (և հետագայում Կարդինալ) Հենրի Բոֆորթը, Վեստմորլանդի կոմսուհի Ժաննա Բոֆորթը` Էդուարդ IV-ի և Ռիչարդ III-ի տատը, և Սոմորսեթի առաջին կոմս Հովհան Բոֆորտ,, արքա Հենրի VII-ի և Շոտլանդիայի թագուհի Ժաննա Բոֆորթը։ Վերջինից սերվել են 1437 թվականից հետո Շոտլանդիայի բոլոր միապետերը և 1603 թվականից մինչև այսօր Անգլիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, ինչպես նաև` Միացյալ Թագավորության միապետերը։
Հովհան Լանքասթերի ավագ որդին և ժառանգորդը` Հերեֆորդի դուքս Հենրին 1398 թվականին տաս տարով աքսորված է եղել արքա Ռիչարդ III-ի կողմից, որպես Հերեֆորդի և Նորֆոլքի դուքս Թոմաս դը Մոուբրեյի միջև վեճի լուծում[4]։
Երբ 1399 թվականին Հովհան Գոնտացին մահացել է, նրա տիրույթները և տիտղոսները խլվել են, որովհետև Ռիչարդ II-ը Հերեֆորդի դուքսին անվանել էր դավաճան և ցմահ աքսորել էր[4]։
Հենրի Բոլինգբրոքը վերադարձել է աքսորից վերականգնելու իր ժառանգությունը և գահընկեց անելու Ռիչարդին։ Հենրի Բոլինգբրոքը հետագայում իշխել է արքա Հենրի IV Անգլիացի (1399-1413) անունով։ Նա Հովհան Գոնտացու առաջին ժառանգն էր, ով բազմել էր Անգլիայի գահին։
Մի քանի հողային շռայլ նվիրատվությունների շնորհիվ, Հովհանը ոչ միայն այդ ժամանակվա ամենահարուստ մարդն էր, այլ նաև երբևէ ապրած ամենահարուստ մարդկանցից է։ Ինֆլյացիայի հաշվարկով նա բոլոր ժամանակների 16-րդ ամենահարուստ մարդն է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ Sumption, Jonathan 2009. Divided houses: the hundred years war III. London: Faber & Faber, p. 274.
- ↑ 4,0 4,1 Given-Wilson, Chris (general editor). «Richard II: September 1397». Parliament Rolls of Medieval England. Institute of Historical Research. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Fleming, Olivia (2012 թ․ հոկտեմբերի 15). «Meet the 14th Century African king who was richest man in the world of all time (adjusted for inflation!)». Daily Mail.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհան Գոնտացի» հոդվածին։ |
|