Jump to content

Միխայիլ Գնեսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գնեսին
Բնօրինակ անունԳնեսին Միխայիլ Ֆաբիանի
Ծնվել է1883 հունվարի 21
Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 5, 1957(1957-05-05) (տարիքը 74)

Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ

Միխայիլ Գնեսին (ռուս.՝ Михаи́л Гне́син, հունվարի 21 (փետրվարի 2), 1883[4], Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 5, 1957(1957-05-05)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս և սովետական կոմպոզիտոր, մանկավարժ և պրոֆեսոր, երաժշտական-հասարակական գործիչ։ ՌԽՖՍՀ վաստակավոր գործիչ (1927), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1946)։ Ծագումով հրեա, ով իր աշխատանքային գործունեության համար ստացել է «Հրեական Գլինկա» անունը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Գնեսինը ծնվել է 1883 թվականի հունվարի 21-ին (փետրվարի 2-ին) Ռուսական կայսրության Դոնի Ռոստով քաղաքում, րաբբին Ֆաբիան Գնեսինի և Բելլա Ֆլետզինգերի ընտանիքում[6][7]։ Գնեսինների զավակներից յուրաքանչյուրն ուներ երաժշտական յուրահատուկ տաղանդ, և Միխայիլի երեք ավագ քույրերը՝ Եվգենիան, Ելենան ու Մարիան, շքանշաններով ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան՝ հիմնադրեցին Գնեսինների պետական երաժշտական քոլեջը (ներկայիս՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան), որը դարձավ Մոսկվայի էլիտար երաժշտական դպրոցներից մեկը[8]։

Միխայիլը վաղ հասակից սովորեց ջութակ նվագել, բավական լավ երգում էր, սկսեց երաժշտություն գրելու առաջին փորձերը։ Նա ընդամենը 8 տարեկան էր, երբ գրեց իր առաջին ստեղծագործությունը[9]։ 1892-1899 թվականներին ուսանեց Ռոստովի տեխնիկական ինստիտուտում։ Ավարտելուց հետո 16-ամյա պատանին ընդունվեց Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ նրան ուսուցանում էին Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, Ալեքսանդր Գլազունովը և Անատոլի Լյադովը։

1905 թվականին ակտիվ մասնակցություն ունենալով ուսանողների դասադուլին՝ կապված հունվարի 9-ի աշխատանքային հանրահավաքի կրակոցների հետ՝ հեռացվեց կոնսերվատորիայից։ Այլ ուսանողների հետ միասին վերականգնվեց հաջորդ տարում։ Նրանց մեծ աջակցություն ցույց տվեցին դասախոսները, որոնք ի նշան բողոքի լքեցին կոնսերվատորիան[10]։ 1908 թվականին նրա Վրուբելն արժանացավ Գլինկա մրցանակի։ Նույն տարում նա Լազար Սամինսկու և այլոց հետ հիմնադրեց Հրեական ազգային երաժշտության միությունը։ Այս շրջանում Գնեսինը շարունակում էր սոցիալական գործունեությունը, երաժշտություն էր դասավանդում գործարանների բանվորական ակումբների անդամներին։

Գնեսինի վաղ ստեղծագործությունների շարքին է դասվում «սիմֆոնիկ հատվածը» (Op. 4)՝ Շելլիի «Ազատագրված Պրոմեթեոս» պոեմի մոտիվներով։ Սակայն նրա այդ շրջանի և հետագա ստեղծագործությունների մեծ մասը կապվում էր հրեական ավանդական երաժշտական ոճերի հետ, որոնք մեծ տարածում ստացան Ռուսաստանում[11]։

1911 թվականին Գնեսինն ուսանեց Բեռլինում և Փարիզում։ Այնուհետև նա 1912-1913 թվականներին Պետերբուրգում ուսանեց Վսևոլոդ Մեյերխոլդի ստուդիայում։ 1913 թվականին Մեյերխոլդը փոքրիկ թատերական դպրոց բացեց, որտեղ դասավանդում էին թատրոնի պատմություն, կատակերգություն, բեմական շարժուձև և գործնական երաժշտություն ու խոսք։ Վերջինս դասավանդում էր Գնեսինը[12]։

Նույն տարում ավելի ուշ Գնեսինը վերադարձավ Ռոստով, որտեղ շարունակեց դասավանդել և մնաց մինչև 1923 թվականը։

Արևելքի երաժշտության նկատմամբ հետաքրքրությունից ելնելով նա այցելեց Պաղեստին և այլ երկրներ[13]։

Հետհեղափոխական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությունից հետո Գնեսինի երաժշտությունը մեծ զարգացում ապրեց։ Ավանդական հրեական արվեստը, այդ թվում՝ երաժշտությունը, ծաղկում էր ապրում, և հրեական ազգային երաժշտության դպրոցը խրախուսվում էր խորհրդային նոր կառավարության կողմից[14]։ Այս շրջանում Գնեսինը ստեղծեց մի քանի աշխատանքներ, այդ թվում՝ Երգեր հին երկրից (1919), Մակավեյներ (1921), Աբրահամի երիտասարդությունը (1923), Էջեր երգ երգոցից (1919), Հրեական նվագախումբը դատական կատարողների պարահանդեսին (1926); Պատմություն խարտյաշ Մոթելեի մասին (1929); Հրեական տասը երգ (1927)[15]:

1921 թվականին երկրորդ անգամ այցելելով Պաղեստին՝ Գնեսինը մի քանի ամիս մեկուսացավ Բաբ-ալ-Վադի լեռներում, որտեղ գրեց Աբրահամի երիտասարդությունը օպերայի առաջին գործողությունը[16]։

Նրա մանկավարժական կարիերան նույնպես ծաղկում էր։ 1923-1935 թվականներին Գնեսինը դասավանդում էր Գնեսինների անվան ինստիտուտում։ Միաժամանակ նա 1925-1936 թվականներին կոմպոզիցիայի պրոֆեսոր էր Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1945 թվականին նա դարաձվ Գնեսինների անվան ինստիտուտի ղեկավար։

Հետագա աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնեսինի շիրմաքարը Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանատանը

Հրեական ծագումով այլ արվեստագետներին նման Գնեսինը ևս բախվեց 1930-ականների խտրականություններին։ Նա ստիպված էր հրաժարվել իր առաջադիմական հայացքներից և «ակնհայտ հրեական» թեմաներով երաժշտության նկատմամբ հետաքրքրությունից[17]։ Տուժեց նաև նրա մանկավարժական գործունեությունը։ Այդ ամենի արդյունքում էր, որ նրա ստեղծագործությունները բեղմնավոր չէին 1935 թվականից հետո։

Գնեսինն իր աշակերտների թվին էր դասում Արամ Խաչատրյանին և ռուս կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովին[18]։

Միխայիլ Ֆաբիանովիչ Գնեսինը վախճանվեց 1957 թվականի մայիսի 5-ին։ Նա թաղված է Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանատանը։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հեղափոխությունը Միխայիլ Գնեսինի ստեղծագործությունները մոտ էին սիմվոլիզմի մշակութային ուղղության գործիչների ստեղծագործություններին։ Նրա կողմից ստեղծվեցին վոկալ գործեր Բալմոնտի և Սոլոգուբի բանաստեղծությունների, «Վրուբելն» սիմֆոնիկ դիֆերամբը Վալերի Բրյուսովի բանաստեղծությունների, երաժշտություն Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ստեղծագործությունների հիման վրա։

Գնեսինի 1910-1920 թվականների ստեղծագործություններում խիստ արտահայտված են հրեական մոտիվները։ Այդ շրջանի ստեղծագործությունների շարքին են դասվում Աբրահամի երիտասարդությունը օպերան (1923), Էջեր երգ երգոցից (1919), Պատմություն խարտյաշ Մոթելեի մասին, «Բար-Կողբա» օպերան, որն անավարտ մնաց։

1920-ական թվականների կեսերին, ԽՍՀՄ ազգերի ազգային երաժշտությամբ ոգեշնչված, Գնեսինը ստեղծում է «1905-1917» (1925) սիմֆոնիա-հուշարձանը։

Կոմպոզիտորի ուշ շրջանի ստեղծագործությունների շարքին են դասվում «Կարմիր բանակի» կանտատը, «Մեր զոհված երեխաների հիշատակին» տրիոն, որոնք երկուսն էլ գրվել են 1943 թվականին։ 1941 թվականին Գնեսինը գրեց «Գործնական կոմպոզիցիայի սկզբնական դասընթաց» ձեռնարկը, 1956 թվականին՝ «Մտքեր և հիշողություններ Ռիմսկի-Կորսակովի մասին» գիրքը, 1961 թվականին՝ հոդվածներ, հիշողություններ, նյութեր։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չորս մասեր (Բալմոնտ, Ժուկովսկի, Գալինոյ) երգեցողության և դաշնամուրի համար
  • 2 Երգեր (Պուշկին) երգեցողության և դաշնամուրի համար
  • «Ազատագրված Պրոմեթեոս». սիմֆոնիկ հատված ըստ Շելլիի (1908)
  • Բալմոնտի երգեր երգեցողության և դաշնամուրի համար
  • Դրամատիկ երգեր երգեցողության և նվագախմբի համար (1909)
  • Բալագան (Բլոկ) երգեցողության և դաշնամուրի/նվագախմբի համար (1909)
  • Սոնատ-Բալլադ թավջութակի և դաշնամուրի համար (1909)
  • Վրուբել (Բրյուսով). սիմֆոնիկ դիֆերամբ երգեցողության և նվագախմբի համար (1911)
  • Կոմպոզիցիաներ երգեցողության և դաշնամուրի համար
  • Նվիրվածքներ (Իվանով, Բալմոնտ, Սոլոգուբ) երգեցողության և դաշնամուրի համար (1912-1914)
  • Մոեվո դեդա ջութակի և դաշնամուրի համար (1912)
  • Ռեքվիեմ դաշնամուրային կվինտետի համար (1912-1914)
  • Նվաճողը, երգեցողության և նվագախմբի համար (1913)
  • Անտիգոն (Սոֆոկլես). երաժշտություն մենախոսությունների ընթերցման և երգչախմբերի համար (1912-1913)
  • Վարդ և խաչ (Բլոկ). լրացուցիչ երաժշտություն (1914)
  • Վարդերի այգի (Իվանով), երգեցողության և դաշնամուրի համար
  • Բլոկի շրջան, երգեցողության և դաշնամուրի համար
  • Վարիացիաներ հրեական թեմաներով լարային քառյակի համար (1916)
  • Փյունիկի կանայք (Եվրիպիդես). լրացուցիչ երաժշտություն (1912-1916)
  • Ոչ, օձին մի արթնացրու
  • «Չենչի» ողբերգության Բեատրիչեի երգը
  • Ադոնիսի երգեր (ըստ Շելլիի), նվագախմբի համարի (1917)
  • Սոլոգուբի շրջան, երգեցողության և դաշնամուրի համար
  • Վարիացիաներ հրեական թեմաներով լարային քառյակի համար (1917)
  • Սգո պարեր նվագախմբի համար (1917)
  • Դեգերող ասպետի երգը լարային քառյակի և տավիղի համար (1917)
  • Հին երկրի երգեր, սիմֆոնիկ ֆանտազիա (1919)
  • Եբրայական երգեր երգեցողության և դաշնամուրի համար
  • Եբրայական երգեր երգեցողության և դաշնամուրի համար
  • Մակաբինս, օպերա (1921)
  • Դեգերող ասպետի երգը թավջութակի և դաշնամուրի համար (1921)
  • Եբրայական ազգային երգ թավջութակի և դաշնամուրի համար
  • Ավրահամի երիտասարդությունը, օպերա (1923)
  • Աստղային երազներ (բեմական աշխատանք) (1923)
  • Եբրայական երգեր երգեցողության և դաշնամուրի համար (1926)
  • Եբրայական երգ երգեցողության և դաշնամուրի համար
  • Երաժշտության ընթերցման օրինակներ (ասմունք և դաշնամուր)
  • 1905-1917 (Եսենին). սիմֆոնիկ հուշարձան երգեցողության, երգչախմբերի և նվագախմբերի համար (1925)
  • Տեսուչ-գեներալ (Գոգոլ). լրացուցիչ երաժշտություն (1926)
  • Հրեական նվագախումբը Գորոդնիչևի պարահանդեսին, նվագախմբի համար (1926)
  • Եբրայական երգեր երգեցողության և դաշնամուրի համար
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1928)
  • Պատմություն խարտյաշ Մոթելեի մասին (Ուտկին) երգեցողության և դաշնամուրի համար (1926-1929)
  • Ադըղեա, ջութակի, ալտի, թավջութակի, կլարնետի և դաշնամուրի համար (1933)
  • Գերմանի, երգչախմբի և նվագախմբի համար (1937)
  • Լաուրայի երգերը (Պուշկին) երգեցողության և դաշնամուրի համար
  • Ադըղեայի երգերը դաշնամուրային դուետի համար
  • Ամանգելդի (Ջամբուլ). հերոսական երգ (1940)
  • Էլեգիա-հովվերգություն դաշնամուրային տրիոյի համար (1940)
  • Կարմիր բանակի կանտատ (1942-1943)
  • Սուիտ դաշնամուրի և ջութակի համար (1956)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Гнесин Михаил Фабианович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  5. Sitsky, Larry. (1994) Music of the Repressed Russian Avant-Garde, 1900-1929, pp.242-243 & 247 Westport, CT: Greenwood Press
  6. Hundert, Gershon David. (2008) The YIVO encyclopedia of Jews in Eastern Europe: Volume 2, p. 1595 New Haven: Yale University Press
  7. Moisenko, Rena. (1949) Realist Music: 25 Soviet Composers, London: Meridian Book, Ltd.
  8. Phillips, Anthony & Prokofiev, Sergey. (2006). "Sergey Prokofiev Diaries, 1907-1914: Prodigious Youth", p. 498 Ithaca: Cornell University Press.
  9. Գնեսինի նրբանցք
  10. «Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  11. Sitsky, Larry. (1994) Music of the Repressed Russian Avant-Garde, 1900-1929, pp.217, 242-243 & 247 Westport, CT: Greenwood Press
  12. Leach, Robert. (2004) Makers of Modern Theatre: An Introduction, p. 59 London: Routledge
  13. Hirshberg, Jehoash. (1996) Music in the Jewish Community of Palestine 1880-1948: A Social History pp. 44-46 & 80-82 Oxford: Clarendon Press
  14. Moss, Kenneth B. (2009) Jewish Renaissance in the Russian Revolution Cambridge: Harvard Press
  15. Sitsky, Larry. (1994) Music of the Repressed Russian Avant-Garde, 1900-1929, p. 218 Westport, CT: Greenwood Press
  16. Hirshberg, Jehoash. (1996) Music in the Jewish Community of Palestine 1880-1948: A Social History p. 81 Oxford: Clarendon Press
  17. Edmunds, Neil. (2004) Soviet Music and Society under Lenin and Stalin: The Baton and Sickle. p. 225 New York: Routledge Curzon
  18. Tassie, Gregor. (2010) Kirill Kondrashin: His Life in Music Scarecrow Press
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 139