Jump to content

Պլովդիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պլովդիվ
բուլղար․՝ Пловдив
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՄարզՊլովդիվի մարզ
ՀամայնքՊլովդիվ
ՔաղաքապետՍլվաչո Ատանասով
Այլ անվանումներՖիլիպպոլիս
Մակերես110 կմ²
ԲԾՄ164 մ
Բնակչություն>400 000 մարդ (2007)
Տեղաբնականունպլովդիվցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+359) 32
Փոստային դասիչ4000
Ավտոմոբիլային կոդPB
Պաշտոնական կայքplovdiv.bg (բուլղ.)
Պլովդիվ (Բուլղարիա)##
Պլովդիվ (Բուլղարիա)

Պլովդիվ (բուլղար․՝ Пловдив, հուն․՝ Φιλιππούπολη, թուրքերեն՝ Filibe), քաղաք Բուլղարիայի հարավային մասում, Պլովդիվի մարզի վարչական կենտրոն։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծությամբ Բուլղարիայի երկրորդ քաղաքն է։ 2018 թվականի պաշտոնական տվյալներով ունեցել է 346 893 բնակիչ։ Երկրի տնտեսական, տրանսպորտային, մշակութային ու կրթական կարևոր կենտրոններից է։ Վկայություններ կան, որ այս քաղաքի տեղում բնակավայր է եղել դեռևս մեր թվականությունից առաջ վեցերորդ հազարամյակում, երբ քարեդարյան առաջին բնակավայրերն են ի հայտ եկել աշխարհում։ Ենթադրվում է, որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է հիմնադրվել այստեղ[1]։

Արձանագրված պատմական տվյալների համաձայն՝ Պլովդիվն Արևմուտքում սկզբնապես հայտնի է եղել Ֆիլիպոպոլիս Philippopolis (հուն․՝ Φιλιππούπολις; թուրքերեն՝ Filibe; "Philip's Town") անվանումով, որ նշանակում է Ֆիլիպի քաղաք (Ֆիլիպ Երկրորդ Մակեդոնացու անունով, որը մ. թ. ա. 4-րդ դարում նվաճել էր քաղաքը)։ Սկզբնապես եղել է թրակիական բնակավայր, ապա հաջորդաբար գրավվել է Աքեմենյան Պարսկաստանի, հին հույների, կելտերի, հռոմեացիների, գոթերի, հոների, բուլղարների, սլավոնների, ռուսների, խաչակիրների, թուրքերի կողմից։ 1878 թվականի հունվարի 4-ին՝ ռոս-թուրքական 1877–1878 թթ. պատերազմի ավարտին, Պլովդիվը թուրքական լծից ազատագրվել է ռուսական կայսրության զորքերի օգնությամբ։ Այդ նույն տարվա հուլիսին թուրքերը վերագրավել են քաղաքը և դարձրել Արևելյան Ռումելիա ինքնավար մարզի կենտրոնը։ 1885 թվականին թե՛ քաղաքը և թե՛ մարզը միացել են Բուլղարիային։

Պլովդիվը գտնվում է բարեբեր տարածաշրջանում՝ Բուլղարիայի հարավ-արևելքում՝ Մարիցա գետի երկու ափերին։ Պատմականորեն զարգացել է սիենիտային յոթ բլուրների վրա (դրանցից մի քանիսի բարձրությունն անցնում է 250 մետրից), և այդ պատճառով էլ հաճախ անվանվում է «յոթ բլուրների քաղաք»։

Պլովդիվը հյուրընկալում է բազմաթիվ ու բազմազան միջազգային մշակութային իրադարձություններ, որոնցից են միջազգային հայտնի տոնավաճառը, «Բեմ՝ խաչմերուկում» միջազգային թատերական փառատոնը, «Ոսկե սնդուկ» հեռուստատեսային փառատոնը, «Գիշերային Պլովդիվ»-ը, Kapana Fest-ը, Opera Open-ը... 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Պլովդիվը, իտալական Մատերա քաղաքի հետ համատեղ, ընտրվել է Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք։ Դա իրողություն է դարձել Municipal Foundation "Plovdiv 2019″ ոչ կառավարական կազմակերպության աջակցության շնորհիվ։

Քաղաքի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին հռոմեական թատրոն, Օդեոն, ակվեդուկ, մարզադաշտ և այլ հնավայրեր՝ ավերված կամ կիսավեր վիճակում։

Պլովդիվը բուլղարահայության կարևորագույն կենտրոններից մեկն է։ Քաղաքում գտնվում է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

, hotels, Pictures, maps, tour, restaurant, vacation, holiday, visit, wine, roses, architecture, sea, relaxing, …plovdivguide.com]</ref>[2]:

  1. Չեխիա Բռնո (չեխ․՝ Brno), Չեխիա (1989)
  2. Թուրքիա Բուրսա (թուրքերեն՝ Bursa), Թուրքիա (1998 )
  3. Վենեսուելա Վալենսիա (իսպ.՝ Valencia), Վենեսուելա (1993)
  4. Հայաստան Գյումրի (հայերեն՝ Գյումրի), Հայաստան (2004)
  5. Ռուսաստան Եկատերինբուրգ, Ռուսաստան (2009)
  6. Հունաստան Կաստորիա (հուն․՝ Καστοριά), անգլ.՝ Kastoria), Հունաստան
  7. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբիա (անգլ.՝ Columbia), ԱՄՆ (1993)
  8. Սլովակիա Կոշիցե (սլովակ.՝ Košice), Սլովակիա (2000)
  9. Հյուսիսային Մակեդոնիա Կումանովո, Մակեդոնիա (2003)
  10. Վրաստան Քութայիս (վրաց.՝ ქუთაისი), Վրաստան (1995)
  11. Գերմանիա Լայպցիգ (գերմ.՝ Leipzig), Գերմանիա (1975)
12. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լոյան, Չինաստան (1994)
13. Ճապոնիա Օկայամա (ճապ.՝ 岡山市), Ճապոնիա (1973)
14. Հյուսիսային Մակեդոնիա Օխրիդ, Մակեդոնիա (1999)
15. Հորդանան Պետրա (արաբ․՝ البتراء‎‎), Հորդանան
16. Լեհաստան Պոզնան (լեհ.՝ Poznań), Լեհաստան
17. Իտալիա Հռոմ (իտալ.՝ Roma), Իտալիա; (գործընկեր-քաղաք)
18. Հունաստան Սալոնիկ (հուն․՝ Θεσσαλονίκη, անգլ.՝ Thessaloniki), Հունաստան (1983)
19. Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (1980)
20. Թուրքիա Ստամբուլ (թուրքերեն՝ İstanbul), Թուրքիա (2001)
21. Ուզբեկստան Սամարղանդ (ուզբ.՝ Самарканд), Ուզբեկստան (2008)
22. Հարավային Կորեա Դեգու (կորեերեն՝ 대구 광역시, 大邱廣域市), Հարավային Կորեա (2002 )

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել են Պլովդիվում
Ապրել են Պլովդիվում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Пеев, В. Град Пловдив, минало и настояще. — Пловдив, 1941.
  • Цапенко, М. П. София. Тырново. Пловдив. — М.: Искусство, 1972. — 207 с. — (Города и музеи мира).
  • Аблова Р. Т. Сотрудничество советского и болгарского народов в борьбе против фашизма (1941 - 1945 гг.). — М.: «Высшая школа», 1973.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Plovdivին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dikov, Ivan (2018 թ․ մարտի 26). «Latest Discoveries In Nebet Tepe Fortress Cast Doubt On Status Of Bulgaria'S Plovdiv As Oldest City In Europe». Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.(չաշխատող հղում)
  2. http://e-samarkand.narod.ru/News.files/061008.htm(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլովդիվ» հոդվածին։