Jump to content

Սերժ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերժ Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(15[1]-րդ) Հայաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
ապրիլի 17, 2018[2] - ապրիլի 23, 2018[3]
Նախորդող Կարեն Կարապետյան
Հաջորդող Նիկոլ Փաշինյան
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Հայաստանի նախագահ
ապրիլի 9, 2008 - ապրիլի 9, 2018
Նախորդող Ռոբերտ Քոչարյան
Հաջորդող Արմեն Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(11[1]-րդ) Հայաստանի վարչապետ
ապրիլի 4, 2007 - ապրիլի 9, 2008
Նախորդող Անդրանիկ Մարգարյան
Հաջորդող Տիգրան Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(7-րդ) ՀՀ պաշտպանության նախարար
2000 - 2007
Նախորդող Վաղարշակ Հարությունյան
Հաջորդող Միքայել Հարությունյան
Դրոշ
Դրոշ
(4-րդ) ՀՀ Ներքին գործերի նախարար
1996 - 1999
Նախորդող Վանո Սիրադեղյան
Հաջորդող Սուրեն Ջ. Աբրահամյան
Դրոշ
Դրոշ
(5-րդ) ՀՀ Ազգային անվտանգության նախարար
1995 - 1996
Նախորդող Դավիթ Շահնազարյան
Հաջորդող Կառլոս Պետրոսյան
Դրոշ
Դրոշ
(3-րդ) ՀՀ պաշտպանության նախարար
1993 - 1995
Նախորդող Վազգեն Մանուկյան
Հաջորդող Վազգեն Սարգսյան
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ բանասեր
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 30, 1954(1954-06-30)[4][5] (70 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Հայր Ազատ Սարգսյան
Մայր Նորա Սարգսյան
Ամուսին Ռիտա Սարգսյան
Զավակներ Երկու դուստր՝ Անուշ և Սաթենիկ
 
Կայք՝ serzhsargsyan.com
 
Ինքնագիր
 
Պարգևներ

I աստիճանի «Մարտական խաչ» շքանշան Տիգրան Մեծի շքանշան

Պատվավոր Լեգեոնի շքանշանի մեծ խաչի ասպետ «Վաստակի համար» շքանշանի մեծ խաչի ասպետ (Ֆրանսիա) Ոսկե գեղմի շքանշան (Վրաստան) I աստիճանի Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան (Ուկրաինա) Պատվո շքանշանի ասպետ (Վրաստան) Սերբիայի Հանրապետության ժապավեն

Մեդալ «Աստանայի 10 ամյակ» «Կալինինգրադի մարզին մատուցած ծառայությունների համար» շքանշան

Սերժ Ազատի Սարգսյան (ի ծնե՝ Սերժիկ Ազատի Սարգսյան[6][7][8][9][10], հունիսի 30, 1954(1954-06-30)[4][5], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի 3-րդ նախագահ (2008-2018 թվականներ), Հայաստանի 11-րդ և 15-րդ վարչապետ (2007 թվականի ապրիլի 4-ից 2008 թվականի ապրիլի 9-ը և 2018 թվականի ապրիլի 17-ից ապրիլի 23-ը), Արցախի հերոս, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ (2007 թվականից), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ (2004 թվականից), Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ (2006-2018 թվականներ)[11][12][13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիների ուսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը (1929-2013) ծնունդով Հայկական ՍՍՀ Տեղ գյուղից է։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ 1937 թվականին իր պապի ձերբակալությունից հետո՝ տատը ու մանկահասակ երեխաները թիրախավորվել են որպես հակասովետական տարրի բարեկամ։ Տատը Սերժ Սարգսյանի հոր, հորեղբոր ու հոր քրոջ հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Հայրը դարձել է դարբին ու աշխատել է երկար տարիներ Ստեփանակերտում՝ մինչև Արցախյան պատերազմի պատճառով տեղի կոմբինատի փակումը։ Մայրը՝ Նորա Սարգսյանը աշխատել է նույն կոմբինատում որպես ջուլհակ[14][15]

Դպրոցն ավարտելուց հետո՝ 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը[16]։ 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ Ուրալի շրջանում։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը[17]։ Ուսանող տարիներին եղել է այլ ուսանողների հետ մեկտեղ Կոմերիտմիության անդամ՝ զուգահեռ աշխատելով որպես խառատ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում[14]։

Ըստ Սարգսյանի՝ իր միջնեկ եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը չէր ցանկանում ուսում ստանալ, մինչդեռ կրտսերը՝ Լևոնը նույնպես սովորել է ԵՊՀ-ում՝ դառնալով արևելագետ[14]։

Ուսմանը հաջորդած տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Ստեփանակերտ ու լինելով ՍՄԿԿ անդամության թեկնածու՝ Սերժ Սարգսյանը պարտավոր էր հաշվառման կանգնել կուսակցության Ստեփանակերտի քաղաքային կոմիտեում, որտեղ նրան առաջարկել են ղեկավարել մարզկենտրոնում նոր կազմավորվող ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և սպորտով զբաղվող բաժինը։ Ստանալով հավաստիացումներ, որ աշխատանքը չի խանգարի իր գերազանց գնահատված դիպլոմային աշխատանքի հիման վրա պաշտպանել թեկնածուական թեզ, Սարգսյանը համաձայնվում է աշխատանքին։ Սակայն, երբ հետագայում փորձել է թեզի հարցերով նորից մեկնել Երևան, նրան հասկացնել են տվել, որ ուրախ պետք է լինի, որ սովորած լինելով Երևանում՝ առավել ևս ունենալով հայ բանասերի մասնագիտություն, առանց խնդիրների աշխատում է Ստեփանակերտում։

1979-1988 թվականներին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական։

Հետանկախության շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար[7], 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007 թվականներին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից[18] մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը՝ ՀՀ նախագահ։

1996 թ.-ի նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանի անձը անմիջականորեն կապված է նաև 1996 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների հետ։ Մասնավորապես, 1996թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ բողոքի գործողություններ իրականացնելու համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներ, կոտրելով ՀՀ Ազգային ժողովի շենքի դարպասները, մտան ներս։ Արձանագրվեցին բախումներ շենքը հսկող զինված անձանց և ցուցարարների միջև, ծեծի ենթարկվեցին բազմաթիվ պատգամավորներ։ Այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետն էր Սերժ Սարգսյանը, ում ղեկավարած կառույցը, ըստ էության, պետք է ապահովեր շենքի անվտանգությունը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակելու հրաման է տվել այդ ժամանակ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը[19][20]։ 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանի Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրես շարժման հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կրակահերթեր արձակելու առաջարկով իրեն է դիմել անձամբ Սերժ Սարգսյանը[21]։

Այս առնչությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հայտարարեց իր հայտնի ելույթներից մեկը.

Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է)։ Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին։ Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու։ Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է)։ Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 - 800 հոգի պտի սպանեինք։ Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք...[22][23][24] (Վանո Սիրադեղյան)'

Հայաստանի նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ.-ի նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմահազարանոց հանրահավաք փետրվարի 29-ի երեկոյան
2008 թ.-ի մարտի 2-ի առավոտյան մայրաքաղաք մտնող ՀՀ ԶՈՒ զրահամեքենա

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրեց իր թեկնածությունը 2008 թ.–ի փետրվարի 19-ին նշանակված Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին[25]։ Փետրվարի 19–ին տեղի ունեցած ընտրություններում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է 1671027 մարդ, որից Սերժ Սարգսյանի օգտին՝ 862369, այսինքն՝ 52.82%, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին՝ 351222, այսինքն՝ 21.5%[26]։ Այսպիսով Ս․ Սարգսյանը ընտրվում է Հայաստանի երրորդ նախագահ[27]։ Հաջորդ օրը նախագահի նախկին թեկնածու Տեր–Պետրոսյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը համապետական հանրահավաք են անցկացնում՝ մերժելով ՀՀ ԿԸՀ–ի հրապարակած տվյալները։ Երևանի ազատության հրապարակում սկսվում են անընդմեջ բողոքի ակցիաներ (տես՝ Բողոքի ակցիաներ Երևանում 2008 թ.)։ Մարտի 1–ի լույս 2–ի գիշերը ժամը 6։ 20–ին ոստիկանական ստորաբաժանումները մահակների և արցունքաբեր գազի կիրառմամբ մտան Ազատության հրապարակ[28]՝ այնտեղից հեռացնելով քնած ցուցարարներին։ Կեսօրից հետո լոկալ ընդհարումները վերափոխվում են զանգվածային ընդհարումների ՀՀ Ներքին զորքերի և ժողովրդի միջև Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակում և հարակից փողոցներում։ Արդեն երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույցերը ճնշելու նպատակով հայտարարեց արտակարգ դրություն և ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները մտցրեց մայրաքաղաք[29]։

Այս իրադարձությունները խորը ճգնաժամ ստեղծեցին հասարակական–քաղաքական դաշտում[30]։

Հայաստանի նախագահի ընտրություններ 2013

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «ՎիքիԼիքս» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006 թ.-ի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»[31]։

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան 2018 թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունը Հայաստանը փոխլրացման արտաքին քաղաքականություն էր վարում՝ ոչ միայն խորացնելով ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, այլ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները այլ կարևոր դերակատարների հետ երկկողմ կապերի ամրապնդմամբ։ 3-րդ Նախագահի պաշտոնավարման տարիներին այդպիսի արդյունավետ համագործակցություն էր հաստատվել ինչպես տարածաշրջանային՝ Իրան, Վրաստան, արաբական աշխարհ, այնպես էլ գլոբալ դերակատարների հետ՝ ԱՄՆ, ԵՄ, Չինաստան։ Այդ քաղաքականությունը բավականին արդյունավետ էր, քանի որ Ռուսաստանը միայնակ չէր կարող ծածկել տարածաշրջանում և աշխարհում Հայաստանի բոլոր խնդիրները։ Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստանի համար ամենակարևոր՝ Արցախի հարցում, որի կարգավորման մանդատը պատկանում էր ԵԱՀԿ Մինսկի Խմբին, ՌԴ-ի հետ միասին ընգրկված էին նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Ակնհայտ է, որ առնվազն այս խնդրի տեսանկյունից Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ ունենար այդ երկրների հետ։ Սակայն հարկ է նշել, որ նախքան 2018 թ.-ի իրադարձությունները Հայաստանը Արևմուտքի հետ իր հարաբերությունները երբեք չի կառուցել ի հաշիվ Ռուսաստանի շահերի, ինչը Մոսկվայում շատ լավ հասկանում և գնահատում էին։ Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման վերջին տարիներին՝ նախ 2015 թ.-ին Հայաստանը դարձավ Եվրասիական միության անդամ, իսկ 2017 թ.-ին ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բրյուսելում երկու խոշոր կառույցների միջև կամուրջներ գցելու հայկական փորձը գնահատում էին որպես եզակի և հեռանկարային։ Նույնիսկ 2018 թ.-ի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում նախարար Լավրովն ու ԵՄ հանձնակատար Հանը Հայաստանի փորձը գնահատեցին որպես հաջողության պատմություն[32][33]։

Եվրոպական միության հետ հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Սարգսյանը տարիներ շարունակ խրախուսել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը, որը ենթադրում էր ազատ առևտրի համապարփակ գոտու ստեղծում։ Համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին նրա նախագահության օրոք, և ծրագրված էր, որ առաջիկա գագաթնաժողովի ընթացքում հայկական կողմը պետք է վերջնական ստորագրեր այն։ Սակայն, 2013 թ․ սեպտեմբերին Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը կտրուկ փոխեց իր քաղաքականությունը և որոշեց միանալ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։ Շատերը ենթադրում էին, որ ռուսական կողմի ճնշման և սպառնալիքների ներքո Հայաստանը չեղարկեց Եվրոպական միության հետ համաձայնագրի ստորագրումը։ Չնայած դեպքերի նման զարգացմանը՝ Նախագահ Սարգսյանի վարչակազմը վճռական էր տրամադրված շարունակելու օրենսդրական և կառավարման ոլորտում ԵՄ քաղաքականությամբ ոգեշնչված բարեփոխումները, որոնց արդյունքում 2017 թ․ նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Իրականում, Ռուսաստանը տվեց համաձայնագրի կնքման մասին իր հավանությունը, քանի որ Հայաստանը հրաժարվել էր պայմանագրում ներառել տնսեսական գործունեության հետ կապված և ոչ մի դրույթ[34][35][36][37]։

Սերժ Սարգսյանն արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում, 2017թ.

Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 17-ին ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին տված հարցարզրույցում Սերժ Սարգսյանը հայտնել է, որ հայկական կողմերը պատրաստ էին և այժմ էլ պատրաստ են լքել, իր խոսքերով՝ «ադրբեջանական 7 գրավյալ շրջաններ», որոնք այժմ գտնվում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո[38][39]։ Տարածքներ հանձնելու Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հաստատել է նաև իր մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը[40][41]։

Բանակցային գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008թ. ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Ս. Սարգսյանի պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում (մինչև 2018թ.) բանակցային փաստաթուղթը «Մադրիդյան սկզբունքներն» էին։ Այդ ընթացքում պետք է կատարվեր տևական և մանրակրկիտ աշխատանք հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական սկզբունքների՝ որպես բանակցությունների հիմք, ամրապնդման և փաստաթղթային ամրագրման, ինչպես նաև օրակարգային 6 հարցերի («Մադրիդյան սկզբունքների» 6 տարրերի) համար լուծումների մշակման ուղղությամբ, որը դարձավ գործընթացի երրորդ փուլի՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածի առանցքային խնդիրը[փա՞ստ]։

2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին Մայենդորֆյան (մոսկովյան) հռչակագիրը, որով արձանագրվում էին «Մադրիդյան սկզբունքների» ներկայացմամբ սկսված քննարկումների փուլի մեկնարկային պայմանները։ Ըստ այդմ, Մայենդորֆյան հռչակագիրը անդրադառնում է ոչ թե խնդրի լուծման մեխանիզմներին, այլ սկզբունքներին։ Փաստաթուղթն արձանագրում էր այն ստորագրող կողմերի համաձայնությունը, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա (կետ 1) և «կարևորում էր Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակումը՝ հաշվի առնելով կողմերի հետ նրանց հանդիպումը Մադրիդում 2007թ. նոյեմբերի 29-ին և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակումների նպատակով» (կետ 2)[42]։

Կարգավորման գործընթացի իրավական բաղադրիչի տեսակետից կարևոր իրադարձություն էր 2009թ. հուլիսին Լ’Աքվիլայում համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը[43] բանակցային փաստաթղթի հիմնական դրույթների վերաբերյալ։ Առաջին անգամ պաշտոնապես հրապարակվեցին 2007թ. Մադրիդում ներկայացված բանակցային փաստաթղթի հիմնական դրույթները, ինչը հնարավորություն տվեց պաշտոնական տեղեկության հիման վրա գնահատել գործընթացի էությունը[փա՞ստ]։

Մի քանի ամիս անց արվեց ևս մեկ կարևոր քայլ։ 2009թ. դեկտեմբերին Աթենքում տարածված Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարության եզրափակիչ հատվածը արձանագրեց. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարում են իրենց երկրների պատրաստակամության մասին՝ հիմնական սկզբունքների վրա կատարվող աշխատանքներն ավարտելու վերաբերյալ, ինչպես դա նախատեսված էր Լ’Աքվիլայում համանախագահ երկրների նախագահների հայտարարությունում։ Նախարարները կրկին հաստատեցին իրենց հավատարմությունը կարգավորման մնացած հարցերի լուծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքին և համաձայնություն ձեռք բերելուն, որը հիմնված կլինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների վրա»[44]։ Այս փաստաթուղթը դարձավ Ադրբեջանի ներկայացուցչի ստորագրած առաջին վավերագիրը, որտեղ ուղղակիորեն արձանագրված էր, որ ԼՂ հակամարտության լուծման նպատակով պետք է կիրառվի ինքնորոշման սկզբունքը։ Իսկ դա ակնհայտորեն հաստատում էր Ս. Սարգսյանի բազմիցս արած հայտարարությունները, որ բանակցային գործընթացի էությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Իհարկե, Ի.Ալիևը սկսել էր հասկանալ դա, սակայն հայտնվել էր անելանելի իրավիճակում։ Մի կողմից՝ չէր կարող հրաժարվել տարիներ տևած բանակցությունների արդյունքներից, երբ միջանկյալ արդյունքներին հավանություն էր տվել (դա համարժեք կլիներ հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ բանակցություններն անիմաստ են և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք անդամ միջնորդ պետությունները կարող էին լուծում պարտադրել իրենց ներկայացրած «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա, որը նույնպես տանելու էր ԼՂ անկախության ճանաչմանը), իսկ մյուս կողմից՝ հենց որ հրապարակվեր համաձայնագրի նախագիծը, պարզ կդառնար, որ դրա իրականացումը հանգեցնելու է ԼՂ անկախության ճանաչմանը։ Ահա թե ինչու, ինչպես «Կազանյան փաստաթուղթը» (2011թ.), որը մոտ մեկ տասնյակ հանդիպումների արդյունքում ներկայացրել էր Ռուսաստանը, այնպես էլ հետագայում ի հայտ եկած մի շարք այլ նախագծեր, որոնք «Մադրիդյան սկզբունքներում» արձանագրված սկզբունքների շրջանակում խնդրո առարկա 6 տարրերի համար լուծումներ էին առաջարկում, մերժվեցին (հայկական կողմերի մարտավարության արդյունքում գրեթե միշտ դա ստիպված էր անել ադրբեջանական կողմը)։ Ճիշտ է, Ադրբեջանն ընտրել էր «Կազանյան փաստաթղթի» մերժման «փափուկ» ձև՝ Կազանում եզրափակիչ հանդիպման ժամանակ ներկայացրեց փաստաթղթի մեկ տասնյակից ավելի փոփոխություններ, սակայն նպատակն այլ էր՝ թույլ չտալ, որ Ադրբեջանում իմացվի բանակցությունների իրական ուղղությունը։ Պաշտոնական Բաքվին այլ բան չէր մնում, քան համանախագահների շատ կոշտ քննադատությունը, լուրջ ջանքերն ու տարատեսակ փորձերը՝ հակամարտության կարգավորման ձևաչափը փոխելու կամ գոնե «Մադրիդյան սկզբունքները» բանակցությունների գործընթացից դուրս մղելու ուղղությամբ[փա՞ստ]։

Առանձնահատուկ անդրադարձի են արժանի 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած Ապրիլյան պատերազմն ու դրա հետևանքները։ Չնայած սպառազինության վրա Ադրբեջանի ծախսած հսկայական միջոցներին՝ հայկական զինված ուժերը զգալի կորուստներ պատճառեցին թշնամուն, ադրբեջանական կողմը չկարողացավ հասնել իր նպատակների իրականացմանը և դիմեց Ռուսաստանի միջնորդությանը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով։ Որպես Ադրբեջանի արկածախնդրությանը Հայաստանի դիվանագիտական արձագանքի հետևանք ձևավորվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք կարևոր մեխանիզմ պետք է դառնային հրադադարի խախտումների և ուժի կիրառման փորձերի հասցեավորման, հետևաբար կարգավորման գործընթացում հայկական դիրքերի ամրապնդման համար։ Ի. Ալիևին մնում էր միայն բողոքել. «Մեզ վրա ճնշումներ են գործադրվում՝ ստիպելու համար, որ մենք համաձայնենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ։ Բայց Ադրբեջանի սևացմանն ուղղված Արևմուտքի, տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների և երկրի ներսում «հինգերորդ շարասյան» արշավի հիմքում ընկած է ճնշումը՝ նպատակ ունենալով ստանալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համաձայնություն»[45]։

Քառօրյա պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծվեցին 1994 թվականի հրադադարից հետո ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն Արցախի Հանրապետության սահմաններում՝ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերը արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններով լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեցին՝ կիրառելով զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները[46]։ Հայաստանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար ՍերԺ Սարգսյանն այդ նույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցում էր Ատոմային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպումներ էր ունենում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ քննարկում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցեր։ Նախագահ Սարգսյանը նաև գագաթնաժողովում ելույթ է ունենում՝ հակադարձում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին։

Ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետև դրանք առաջին հերթին անվստահության դրսևորում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում՝ միջազգային հանրության և կառույցների գործունեության նկատմամբ թերհավատություն, նրանց որոշումների ստահոդ մեկնաբանում և ապակառուցողական գործողություններ։ Սա է իրական վտանգը տարածաշրջանի համար և ոչ թե հայկական ատոմակայանի շահագործումը[47]։
- Սերժ Սարգսյան

Ապրիլի 2-ին Նախագահ Սարգսյանը Վաշինգտոնի գագաթնաժողովի ավարտից հետո վերադառնում էր Երևան։ Թռիչքից մի քանի ժամ հետո Անվտանգության ծառայության պետը օդանավում նրան հաղորդում է, որ շտապ խոսակցություն է խնդրում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցում է, որ ադրբեջանցիները մարտական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային և հարավային հատվածներում, որն իր կարծիքով միտում ունի վերաճելու լայնածավալ ռազմական գործողությունների։ Դեռ օդանավից Նախագահ Սարգսյանը հանձնարարում է Երևան հասնելուն պես նախագահական նստավայրում Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ օրակարգում դնելով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություներն ու դրանց հետ կապված հարցեր։ Օդանավակայանում Գերագույն գլխավոր հրամանատարին դիմավորում և իրավիճակը զեկուցում են Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը։ Սերժ Սարգսյանն օդանավակայանից անմիջապես մեկնում է Անվտանգության խորհրդի նիստին։

Ռազմական և դիվանագիտական ճակատներում Գերագույն Գլխավոր հրամանատարից պահանջվում էին համաժամանակյա և արագ գործողություններ։ Ապրիլի 4-ին նախագահական նստավայր են հրավիրվում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանները։

Որպես ԵԱՀԿ անդամ-երկիր, Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում։ Եթե առկա է կամք և ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը[48]։
- Սերժ Սարգսյան

Նույն օրը՝ ապրիլի 4-ին, Նախագահ Սարգսյանն այցելում է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիալ՝ տեսակցելու մարտական գործողություների հետևանքով վիրավորված զինծառայողներին[49]։ Ապրիլի 4-ին Գերագույն գլխավոր հրամանատարը նաև մասնակցում է Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցած միասնական աղոթքին[50]։

Ապրիլի 5-ին Նախագահն այցելում է Եռաբլուր պանթեոն՝ վերջին հրաժեշտը տալու հայրենիքի հերոս պաշտպաններից մեկին՝ հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանին[51]։

Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը։ Հանգչի՛ր խաղաղությամբ, Հայրենիքի զինվոր...
- Սերժ Սարգսյան

Տարածաշրջանում լարված իրավիճակը գործընկեր-պետությունների ուշադրության կենտրոնում էր։ Նախագահ Սարգսյանը ապրիլի 5-ին և 6-ին հեռախոսազրույցներ է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ՝ ներկայացնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները և տեղեկացնում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք պատասխանի մասին։ Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձ է կատարում խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի գործադրած բռնություններին` համեմատելով դրանք տարածաշրջանի հայտնի ահաբեկչական խմբավորումների գործելաոճի հետ։

Ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ հեռախոսազրույցում տալիս իր թույլտվությունը՝ համաձայնել առաջարկին՝ Մոսկվայում հանդիպելու Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Հանդիպման առաջարկը Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջից՝ ենթադրաբար, ադրբեջանական կողմի խնդրանքով։ Նախագահ Սարգսյանը հանձնարարում է հանդիպման արդյունքների մասին Մոսկվայից պարբերաբար զեկուցել։ Հանդիպումը կայանում է։ Բանակցություններն ավարտվում են հստակ արդյունքով. ապրիլի 5-ի ժամը 12-ի դրությամբ հաստատվում է հրադադար։ Շփման գծի ամբողջ երկայնքով դադարեցվում են ռազմական գործողությունները։

Ինտենսիվ աշխատանքը դիվանագիտական ճակատում շարունակվում է։ Ապրիլի 6-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Գերմանիա[52]։

Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին՝ հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների։ Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը։

Անտեսելով միջազգային հանրության խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին։ Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։

Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները։ Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան։
- Սերժ Սարգսյան

Վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան նախագահական իր նստավայրում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ[53]։

Հարգելի Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից։ Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ։ Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից։
- Սերժ Սարգսյան

Ապրիլի 9-ին Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և քննարկում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Կարևորվում են զինադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների շուտափույթ ներդրումն ու խաղաղ բանակցությունների վերսկսումը։

Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենում Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ[54]՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Զրուցակիցները քննարկում են Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումները և առկա մարտահրավերներին դիմակայելու համար ներազգային համախմբման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Ապրիլի 12-ին Նախագահ Սարգսյանը հրավիրում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվում են Ադրբեջանի ագրեսիայից հետո ստեղծված իրադրության պայմաններում ձեռնարկվող միջոցառումները։ Նախագահի կողմից տրվում են համապատասխան հանձնարարականներ։ Անվտանգության խորհրդի անդամները հանդես են գալիս զեկույցներով։ Արձանագրվում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները։ ԼՂՀ պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան և խափանելով նրա պլանները։ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին նաև հանդիպում է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ քննարկում քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները կարևորում են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումը՝ ի նպաստ համազգային կարևորագույն խնդիրների ու առկա մարտահրավերների լուծման։

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով մեկնում է Արցախ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացնում Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ։ Մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական երկու պետությունների նախագահները խորհրդակցություն են անցկացնում նաև Արցախի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկում վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելում են Արցախի հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր` խորհրդակցություն անցկացնում հրամանատարական կազմի հետ, քննարկում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակը և զինվորների ծառայության ընթացքին վերաբերող հարցեր, տալիս հանձնարարականներ։

Պաշտպանության բանակի զորամասերից մեկում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողները պարգևատրվում են նախագահների կողմից՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար[55]։

Պարոնա´յք սպաներ, զինվորներ,

Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը։ Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ և ամենամարտունակ զինվորը։

Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները։ Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք։ Ժամանակները փոխվում են, փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը։ Մնում են նույնը ու հաղթում են։ Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում, և փա՛ռք ձեզ, ի դեմս ձեզ՝ մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքն ասել։ Այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչև վերջ։ Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին։ Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում և ոչնչացնում է ուղղաթիռ։ Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա։ Դուք լավ եք կատարել և լավ եք կատարում ձեր պարտականությունները։ Ցավոք սրտի, պատերազմը շատ դաժան բան է։ Բոլորը չէ, որ իրենց երկրային կյանքում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը, իրենց վաստակի պտուղները, նաև թե իրենցով ինչպես են հպարտանում։ Փա՛ռք մեր բոլոր զինվորներին և սպաներին, ովքեր ընկան այս օրերի ընթացքում ու նաև փա՛ռք նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար։
- Սերժ Սարգսյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը կորցրել է 800 հա տարածք, ներառյալ 2 մարտական բարձրունք։ Հայկական պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունեցել է 93 զոհ և զգալի զինտեխնիկայի կորուստ[56][57][58]

Սերժ Սարգսյանը պատերազմի հետևանքով հայկական կողմի կորցրած տարածքները համարեց բուֆերային գոտի, որոնք ըստ նրա ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունեն[59][60][61][62][63][64][65]։ Բազմաթիվ քաղաքական գործիչների, քաղաքագետների ու ռազմագետների կարծիքով այդ տարածքները ունեին ռազմավարական նշանակություն, և դրանց կորուստը բացասական հետևանք է ունեցել[66]

Հայաստանի վարչապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանը երկու անգամ ստանձնել է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Առաջինը եղել է Հայաստանի կառավարման նախագահական համակարգում՝ 2007 թվականի ապրիլի 4-ից 2008 թվականի ապրիլի 9-ը։

Վարչապետի պաշտոնում նա երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի խորհրդարանական համակարգում։ 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրեց նախորդ 10 տարում երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանին[67]։

Հակակառավարական ցույցեր և իշխանափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Հայաստանում սկսված հակակառավարական ցույցերի հետևանքով Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից[68]։

Հայտնի ելույթներ ու թևավոր դարձած խոսքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանը ինչպես Հայաստանի նախագահի, այնպես էլ այլ պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հանդես է եկել բազմաթիվ ելույթներով, որոնք հայաստանյան և հայկական սփյուռքի լայն շրջանակներում մեծ հնչեղություն են ստացել։ Հրապարակային ելույթների կամ մամլո ասուլիսների ժամանակ նրա արտահայտած նախադասությունների առանձին դրվագներ հանրության համար դարձել են հաճախակի կիրառվող թևավոր խոսքեր և մեմեր, որոնք սակայն ոչ միշտ ունեն դրական ենթատեքստ[69]։

Սերժ Սարգսյանի արտահայտած ամենալայն տարածում գտած մտքերը.

Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Սերժ Սարգսյանի Եռաբլուր կատարած այցի տեսանյութը

2013 թ.-ի հունվարի 28-ին Հայաստանի զինված ուժերի օրվա առթիվ Երևանում գտնվող Եռաբլուր պանթեոն այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հիվանդ երեխային պահել չկարողացող և այդ նպատակով օգնություն աղերսող կնոջը ասել է.[70][71]

Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես որ ի՞նչ անես...[70]

Այս արտահայտությունը հնչեցնելուց կարճ ժամանակ անց հանրային[72][73][74] և քաղաքական[75] տարբեր շրջանակների կողմից այն սկսեց կիրառվել որպես թևավոր խոսք, հաճախ բացասական երանգով[76]։ Այն անգամ ՀՀ ԱԺ-ում է լայն կիրառություն ստացել պատգամավորների շրջանում[77][78][79][80]

Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ.-ի Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Տավուշի մարզի Մովսես գյուղ այցելության ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանին է մոտենում գյուղացիներից մեկը[81]։ Երբ Սերժ Սարգսյանը հարցնում է, թե ի՞նչ խնդիրներ ունեք, գյուղացին դժգոհում է, որ գյուղը դատարկվում է։ Նա նախագահից խնդրում է, որ գյուղում գործարան բացեն, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը ասում է.

Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում[82]

Այս արտահայտությունը հանրության ամենատարբեր շրջանակների մոտ ևս դարձավ թևավոր խոսք բացասական երանգներով։ Հաճախ մարդիկ այն կիրառում են՝ արտահայտելով իրենց բողոքը Սերժ Սարգսյանի կառավարման դեմ[83][84]։

Դեպքից օրեր անց Սերժ Սարգսյանը, պատասխանելով Հայաստանի ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան սահմանամերձ գյուղերում, ասել էր, թե ինքը պարզապես ցանկացել է գյուղացու լեզվով խոսել[85]։

Ինչքան ուզես՝ էնքան խփենք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Գյումրիում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված արտահայտության տեսանյութը

2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողուհու այն հարցին, թե որքան է գնահատում իր շանսերը Շիրակի մարզում, պատասխանել էր, թե

Ես չգիտեմ սովորաբար ինչ եք անում, բայց ես միշտ Շիրակի մարզում սատարում եմ ունեցել, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ։ Շանսը որն ա՞, իմ շանսը 100-ից 90 խփեմ, ութանանասուն, յոթանանասուն, թե 60, էտա, ինչքան ուզես, էնքան խփենք:[69][86][87]

Սերժ Սարգսյանի այս արտահայտությունը զայրացրեց հայաստանյան հանրությանը, քանզի նրանք այն ընդունեցին որպես բացահայտ խոստովանություն ՀՀ նախագահական ընտրությունները կեղծելու վերաբերյալ[88]։

Սերժ Սարգսյանը ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է[89]։ Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը[90], և 5 թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը։

Սերժ Սարգսյանը ունի երկու եղբայր՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները[91]։

Ֆինանսական կարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ նախագահի 2013 թ. ընտրություններից առաջ ունեցվածքի մասին հայտարարագրի, Սերժ Սարգսյանն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով սեփականատեր է Ստեփանակերտում գտնվող 96 քմ մակերեսով շենք-շինության։ Նա ունի նաև 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, ինչպես նաև 18-20-րդ դարի հին իրեր՝ արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի հեղինակած գործերից[92]։

2013 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնելիս Սերժ Սարգսյանը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունի 116 միլիոն դրամ[93]։։

Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Սերժ Սարգսյանը 2014 թվականին ունեցել է 20 միլիոն 164 հազար դրամ եկամուտը, որից 10 միլիոն 111 հազար դրամը կազմել է պետության կողմից նրան տրվող աշխատավարձը։ Մնացած 10 միլիոն 52 հազար դրամը ներկայացված է որպես փոխառություններից ստացած եկամուտ։ Ըստ նույն հայտարարագրի՝ 2014 թվականի սկզբի դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 129 միլիոն 400 հազար դրամ, իսկ նույն տարվա վերջում՝ 114 միլիոն 100 հազար դրամ։ Բացի այդ, 2013 թվականին Սերժ Սարգսյանը 107 միլիոն 998 հազար դրամ փոխառություն է տվել, որը 2014 թվականի ընթացքում չի վերադարձվել և չի նշվել։ Նույն հայտարարագրի համաձայն նրա կինը՝ Ռիտա Սարգսյանը, ներկայացրել է, որ 2014 թվականի սկզբին ունեցել է 106 միլիոն 225 հազար դրամ, իսկ նույն թվականի տարվա վերջում՝ 107 միլիոն 340 հազար դրամ։ 2014 թվականին Ռիտա Սարգսյանն ունեցել է նաև 8 միլիոն 901 հազար դրամի եկամուտ և փոխառության տեսքով տվել է 95 միլիոն դրամ[93]։

Քրեական գործ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանին 2019 թվականի դեկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը[94]։ 2020 թվականի հունվարին Հայաստանի Հատուկ Քննչական Ծառայությունը նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վերջնական մեղադրանք է առաջադրել Սարգսյանին Հայաստանի քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը (489 160 310 դրամ) և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ[95][96]։

Քրեական այս գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

«Դիզելի գործ» անունը ստացած գործով դատական առաջին նիստը, կայացել է 2020թ. փետրվարի 25-ին և շարունակվում է մինչ օրս։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։ Ինչպես առաջին դատական նիստի օրը, այնպես էլ տարբեր այլ առիթներով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նրա փաստաբանական թիմը, համախոհներն ու աջակիցները հայտարարել են, որ իրականում այն ոչ թե քրեական, այլ քաղաքական գործ է, իսկ ավելի ստույգ՝ գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ՝ նրա քաղաքական հայացքների և Արցախի հարցում ունեցած դիրքորոշման համար։ «Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- դատական առաջին նիստից առաջ հայտարարել է Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ քաղաքական խրամատը չի լքելու[97][98]։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո, երբ դատարանը անցավ ամբաստանյալների դիրքորոշումների ճշտմանը, դատարանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք առաջադրված մեղադրանքը պարզ էր ու առաջադրված մեղադրանքով Սարգսյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ։ Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, ամբողջովին մտացածին է, կեղծ է և մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է դատախազության կողմից՝ քաղաքական պատվերի շրջանակներում»։

ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմի հայտարարության կետերից մեկում նշվել էր. «Հայտնում ենք նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից առանց բավարար հիմնավորումների մերժվել են պաշտպանական կողմի՝ բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելուն, գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներ ձեռք բերելուն և կոնկրետ դատավարական որոշումներ կայացնելուն ուղղված բազմաթիվ և բոլոր միջնորդությունները, ինչը կրկին վերահաստատում է մեր այն համոզմունքը, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»[99]։

Գործով անցնող Բարսեղ Բեգլարյանը և Գևորգ Հարությունյանը ևս հայտարարել են, որ մեղադրանքն ամբողջովին անհիմն է։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը վստահեցնում է, որ ՀՔԾ¬ն իրավունք չուներ ՀՀ 3-¬րդ նախագահին ներգրավվելու որպես մեղադրյալ, քանի որ դրա համար ուղիղ արգելք է ՀՀ Սահմանադրությունը[100]։

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և փոխնախարար Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսից 2021-ի ձմռանը։ Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ մահվան հիմքով դադարեցնելու մասին։ Դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է միջնորդությունը։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի Կառավարության պաշտոնական կայք
  2. «Հանրապետության վարչապետը շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ». վարչապետ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը». 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  6. Սերժիկ Ազատի Սարգսյանի մասին կենսագրական տեղեկություններ Հայաստանի ազգային ժողվի կայքում, (արխիվացված 29․03․2022թ․)։
  7. 7,0 7,1 Հայաստանի նախագահի հրամանագիր 21 օգոստոսի 1993 թվականի, քաղաք Երևան, ՆՀ-250, (29․03․2022 թվականին արխիվացված թվային տարբերակ)։
  8. «Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրությունը շարունակում են խեղաթյուրել» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 29․03․2022թ․)։
  9. «Սերժ Սարգսյանի կենսագրությունից հանել են Բաքուն և Աղդամը». CIVILNET. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  10. 2000թ հուլիսի 20֊ին «Գերագույն Խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ներկա-բացակայով նշում է այն մարդկանց ներկայությունը և բացակությունը, որոնք եղել են 10 տարի առաջ ձևավորված առաջին գերագույն խորհրդի անդամ։ Տեսանյութի 2։20 հատվածից
  11. ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը
  12. Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
  13. Սարգսյանը հրաժարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
  14. 14,0 14,1 14,2 «Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը պրոֆեսոր Թիլման Ալերթի հետ - Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  15. «Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը պրոֆեսոր Թիլման Ալերթի հետ - ՀՀ նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները - Լրատվություն - Հայաստանի Նախագահ [պաշտոնական կայք]». web.archive.org. 2018 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  16. «Սերժ Սարգսյանի կենսագրությունը». Սերժ Սարգսյանի պաշտոնական կայք. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  17. «Սերժ Սարգսյան. ՀՀ Նախագահ, պաշտոնական կենսագրություն». www.aniarc.am. 21.03.2016.
  18. Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում(չաշխատող հղում)
  19. «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 1)». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  20. Սվետլանա Մարգարյան, «Կրակոց թիկունքից, մաս 17»
  21. 1996-ին Սերժիկն առաջարկեց կրակել
  22. Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք. Վանո Սիրադեղյան. տեսանյութ:
  23. «Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք. Վանո Սիրադեղյան (video)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  24. «Ազգադավը» պատմավեպ, Գեհենի Առաքել, 2015 թ.
  25. «Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների հայտարարագրերը, 19 փետրվարի 2008 թ.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  26. 2008 թ․–ի ՀՀ նախագահի ընտրություններ արդյունքների մասին ԿԸՀ արձանագրություն
  27. ՀՀ ԿԸՀ 2008 թ․–ի փետրվարի 24–ի N 24-Ա որոշում
  28. «Մարտի մեկ. ականատեսի վկայություն - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  29. «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ». Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  30. Policy Forum Armenia–ի կողմից 2008 թ.–ի հուլիսին հրապարակված զեկույց 2008 թ.–ի ՀՀ նախագահական ընտրությունների մասին
  31. Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:
  32. Մյունխենի անվտանգության համաժողովում
  33. Սարգսյանի ելույթի Մյունխենյան անվտանգության համաժողում(չաշխատող հղում)
  34. «Հայաստանը համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ». Eurasianet.org. Justin Burke. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  35. «Հայաստան-ԵՄ համագործակցության պատմություն». Public Radio of Armenia. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  36. «Հայաստան-ԵՄ գործարքին հավանություն է տալիս Ռուսաստանը». Eurasianet.org. Justin Burke. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  37. «ԵՄ-ն և Հայաստանը ստորագրել են գործընկերության պայմանագիրը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին». Radio Free Europe. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  38. «Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ էին վերադարձնել յոթ շրջանները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  39. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Դմիտրի Կիսիլյովին 17/11/2016:(ռուս.)
  40. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար. Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման դեպքում
  41. Արցախի ՀԿ-ներն անհանգստացած են Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի արտահայտած մտքից
  42. Կնքվեց եռակողմ հռչակագիր՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
  43. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը
  44. Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը.
  45. Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրում,որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը
  46. «2016 թ․ ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  47. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Միջուկային անվտանգության գագաթնաժողովում
  48. Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ
  49. Նախագահ Սարգսյանը զինվորական հոսպիտալում տեսակցել է առաջնագծում վիրավորված զինծառայողներին
  50. Ս․Սարգսյանը մասնակցեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցած միասնական աղոթքին
  51. Նախագահը «Եռաբլուր» պանթեոնում մասնակցել է հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը
  52. Նախագահ Սերժ Սարգսյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը
  53. Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ
  54. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
  55. Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է Հայրենիքի զինվորներին
  56. «Azeri surgeon: Number of severely injured soldiers greatly tops the norm», հոդված panarmenian.net կայքում, (արխիվացված 16․05․2022թ․)։(անգլ.)
  57. «Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ՀՀ ՊՆ». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  58. В Нагорном Карабахе убиты десятки людей/ BBC-ի ռուսական ծառայություն, ապրիլի 2, 2016 թվական։(անգլ.)
  59. Թալիշում կորուստների իրական չափերը
  60. «Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  61. Սերժ Սարգսյան. 800 հազար հեկտար անվտանգության գոտուց կորցրել ենք 800 հեկտարը. դա 1/1000-ն էլ չէ
  62. «Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Արցախը պատրաստ էին վերադարձնել 7 ադրբեջանական շրջաններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  63. ՀՀ նախագահ. «Ադրբեջանի նախագահը ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան գործընթացը»
  64. Հողեր հանձնած նախագահի արդարացումները. ինչ վտանգավոր հայտարարություններ արեց Սերժ Սարգսյանը
  65. Սերժ Սարգսյանի համար ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ, արցախցիների համար՝ հայրենիք
  66. «Վերցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ վաղը՝ ՀՀԿ-ի գրասենյակը», galatv.am Արխիվացված 2018-04-14 Wayback Machine, (արխիվ
  67. «ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը. Հոտնկայս ծափահարություններ».
  68. «Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց».
  69. 69,0 69,1 Տարվա «աֆորիզմների» փունջ
  70. 70,0 70,1 «Ի՞նչ ես եկել լացում ու տոնը խանգարում ես». Սերժ Սարգսյան (տեսանյութ):
  71. Սերժ Սարգսյան. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» (տեսանյութ) 7 օր
  72. Գրում ես Վալոդին, որ ի՞նչ անես Լևոն Բարսեղյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին: 1in.am
  73. Ուրվագիծ հեռուստահաղորդում 04.03.2013:
  74. Ոչ տոնական մտորումներ:
  75. Ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես. Շուշան Պետրոսյանը՝ ՀԱԿ-ին
  76. Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես — չտեսություն
  77. Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը:
  78. ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»:
  79. Հ. Բագրատյան. «Գնում ենք էնտեղ՝ ի՞նչ անենք»:
  80. «Գալուստ Սահակյանը՝ «Եկել ես ստեղ, որ ինչ անես»–ի մասին։». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  81. Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում. Սերժ Սարգսյան:
  82. «Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում». Սերժ Սարգսյան:
  83. Խիարների առաջնորդը:
  84. Ինչպես էր բուսնում խիարը:
  85. Սերժ Սարգսյանը՝ «խիարի թարս բուսնելու» մասին:
  86. «Եթե կա մեկը, որ բոլոր հարցերը լուծում է սեփական գրպանից, դուք եք։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  87. «Ինչքան ուզես, էնքան խփենք». Սերժ Սարգսյան /տեսանյութ/:(չաշխատող հղում)
  88. «Ինչքան ուզես, էնքան խփենք. նախագահը կատակե՞լ է։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  89. Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ
  90. «Սերժ Սարգսյանի դուստրերը». www.hraparak.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  91. «Սերժ Սարգսյանի եղբայրները պատգամավոր չեն դառնա». www.7or.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  92. «Հայտարարագիր է ներկայացրել 4 թեկնածու. ամենահարուստը Սերժ Սարգսյանն է - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  93. 93,0 93,1 «Սերժ Սարգսյանի չհիմնավորված եկամուտները» հոդված armlur.am լրատվական կայքում, (արխիվացված 01․04․2022թ․)։
  94. «Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին». ccc. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  95. «Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ | Epress.am». 2020 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  96. «Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  97. Ս․Սարգսյանի հայտարարությունը դատավարության առաջին նիստից առաջ
  98. Նախագահ Սարգսյանը խոսեց նիստից առաջ
  99. Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել
  100. Ամրամ Մակինյանի հայտարարությունը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]