Jump to content

Ալբեր I (Մոնակոյի իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20:22, 21 փետրվարի 2023 տարբերակ, BekoBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ալբեր I
ֆր.՝ Albert Ier
 
Կրթություն՝ Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտություն՝ օվկիանոսագետ և քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 13, 1848(1848-11-13)[2][3][4][…]
Ծննդավայր Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[1]
Վախճանի օր հունիսի 26, 1922(1922-06-26)[2][5][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Թաղված Սուրբ Նիկոլասի մայր տաճար
Դինաստիա Գրիմալդիներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Albert Honoré Charles Grimaldi[1]
Հայր Կառլ III
Մայր Antoinette de Mérode?
Ամուսին Mary Victoria Douglas-Hamilton? և Alice Heine?
Զավակներ Louis II, Prince of Monaco?
 
Պարգևներ

Ալբեր I (նոյեմբերի 13, 1848(1848-11-13)[2][3][4][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[1] - հունիսի 26, 1922(1922-06-26)[2][5][3][…], Փարիզ), Մոնակոյի տասնմեկերորդ իշխանը 1889-1922 թվականներին, սերում է Գրիմալդիների դինասիայից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբեր I արձանը Մոնակոյում

Իշխան Ալբերը ծնվել է 1848 թվականին Փարիզում։

Դառնալով չափահաս Ալբերը ծառայություն է սկսել Իսպանիայի ռազմա-ծովային նավատորմում, որտեղ մի քանի տարի ծառայել է որպես շտուրման։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանս-պրուսիական պատերազմի ժամանակ ծառայել է ֆրանսիական նավատորմում, մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Ավելի ուշ, հետաքրքրվելով օվկիանոսագիտությամբ, շատ մեծ ուժեր է ներդրել այդ գիտության բնագավառում, ակտիվորեն մասնակցելով զանազան ծովային արշավների։ Բացել է Արքայադուստր Ալիսի ծանծաղուտը։

Պատերազմի ավարտից հետո թողնելով զինվորական ծառայությունը, Ալբերը ուսումնասիրել է Համաշխարհային օվկիանոսը։ Նա անձամբ մասնակցել է քսանութ արշավի Ատլանտյան օվկիանոսում և Միջերկրական ծովում։ Նա ստեղծել է մի շարք գործիքներ, որոնք նախատեսված են Համաշխարհային օվկիանոսի ուսուցման գործընթացների համար։ Իշխան Ալբերի արշավների կազմում աշխատել են աշխարհագրագետներ, բուսաբաններ, կենդանաբաններ։ Արշավաների արդյունքները ամփոփվեցին Ալբերի «Նավաստու ճանապարհը» գրքում։

Հետագայում իշխանը հիմնել է Օվկիանոսագիտության հայտնի ինստիտուտը, որը ներառում էր հայտնի օվկեանարիումը։ Ալբերը հետաքրքրվում էր նաև հնէաբանության խնդիրներով և Փարիզում հիմնադրել է Հնէաբանության մարդու ինստիտուտը։

Միջազգային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերը եղել է պացիֆիստ և շատ ջանքեր է ներդրել միջազգային ասպարեզում իր հայացքների ճանաչման համար։ Մասնավորապես, նա հիմնադրել է Մոնակոյի Միջազգային ինստիտուտը, որը պետք է ծառայեր արբիտրաժային դատարանի կոնֆլիկտային միջազգային խնդիրներին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ալբերը բազմիցս կոչ է արել գերմանական կայսր Վիլհելմ II-ին չսկսել ռազմական գործողությունները։ Պատերազմից հետո Մոնակոն հայտարարեց իր չեզոքության մասին։

Մոնակոյի զարգացման մշակութային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազնի երկրորդ կինը հսկայական ֆինանսական աջակցություն ցույց տվեց իշխանական գանձարանին, և Ալբերտը կնոջ կապիալի շնորհիվ կարողացավ Մոնակոն դարձնել Եվրոպայի մշակութային կենտրոններից մեկը։ Իշխանությունում կառուցվեց օպերային թատրոն և ստեղծվեց հայտնի բալետի խումբ Սերգեյ Դյագիլևի ղեկավարությամբ։ Ալբերը եղել է նաև Մոնտե Կառլոյի ավտոմոբիլային մրցարշավի հիմնադիրը, որը մեծ թվով զբոսաշրջիկների էր գրավում։ Ինչպես նաև Ալբերը սկիզբ է դրել ֆիլատելիայի արքայական ընտանիքի գործունեությանը և հիմնել է այժմյան թանգարանում ներկայացված հայտնի նամականիշները։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1869 թվականի սեպտեմբերի 21-ին Ալբերը ամուսնանում է դուքս Համիլթոնի դստեր՝ Մարիա Վիկտորայի հետ։ Շուտով ծնվեց նրանց որդին, սակայն 1880 թվականին ամուսիները բաժանվեցին։
  • 1889 թվականի սեպտեմբերի 10-ին Ալբերը երկրորդ անգամ ամուսնանում է Ալիսա Հեյնի հետ, որը դուքս Րիշելյեյի երիտասարդ այրին էր։ Չնայած հաջող ամուսնությանը, այն շուտով փլուզվեց։ Ամուսինների միջև վեճը սկանդալային բնույթի էր, այսպես, մի օր երեկոյան օպերայում Ալբերը հրապարակավ ապտակում է կնոջը։ Այդ միջադեպից հետո ամուսինները սկսեցին ապրել առանձին, թեև պաշտոնապես չէին ամուսնալուծվել։

Հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
Ալբեր I Մոնակոյի փոստային նամականիշի վրա
Մոնակոյի իշխան Կարլ III, Մոնակոյի իշխան Լուի II և Ալբեր I 1928 թվական Մոնակոյի փոստային նամականիշների վրա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր I (Մոնակոյի իշխան)» հոդվածին։