Ալբեր I (Մոնակոյի իշխան)
Ալբեր I ֆր.՝ Albert Ier | |
Կրթություն՝ | Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
---|---|
Մասնագիտություն՝ | օվկիանոսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 13, 1848[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[1] |
Վախճանի օր | հունիսի 26, 1922[2][5][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Թաղված | Սուրբ Նիկոլասի մայր տաճար |
Դինաստիա | Գրիմալդիներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Albert Honoré Charles Grimaldi[1] |
Հայր | Կառլ III |
Մայր | Antoinette de Mérode? |
Ամուսին | Mary Victoria Douglas-Hamilton? և Alice Heine? |
Զավակներ | Louis II, Prince of Monaco? |
Պարգևներ | |
Ալբեր I (նոյեմբերի 13, 1848[2][3][4][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[1] - հունիսի 26, 1922[2][5][3][…], Փարիզ), Մոնակոյի տասնմեկերորդ իշխանը 1889-1922 թվականներին, սերում է Գրիմալդիների դինասիայից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխան Ալբերը ծնվել է 1848 թվականին Փարիզում։
Դառնալով չափահաս Ալբերը ծառայություն է սկսել Իսպանիայի ռազմա-ծովային նավատորմում, որտեղ մի քանի տարի ծառայել է որպես շտուրման։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանս-պրուսիական պատերազմի ժամանակ ծառայել է ֆրանսիական նավատորմում, մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Ավելի ուշ, հետաքրքրվելով օվկիանոսագիտությամբ, շատ մեծ ուժեր է ներդրել այդ գիտության բնագավառում, ակտիվորեն մասնակցելով զանազան ծովային արշավների։ Բացել է Արքայադուստր Ալիսի ծանծաղուտը։
Պատերազմի ավարտից հետո թողնելով զինվորական ծառայությունը, Ալբերը ուսումնասիրել է Համաշխարհային օվկիանոսը։ Նա անձամբ մասնակցել է քսանութ արշավի Ատլանտյան օվկիանոսում և Միջերկրական ծովում։ Նա ստեղծել է մի շարք գործիքներ, որոնք նախատեսված են Համաշխարհային օվկիանոսի ուսուցման գործընթացների համար։ Իշխան Ալբերի արշավների կազմում աշխատել են աշխարհագրագետներ, բուսաբաններ, կենդանաբաններ։ Արշավաների արդյունքները ամփոփվեցին Ալբերի «Նավաստու ճանապարհը» գրքում։
Հետագայում իշխանը հիմնել է Օվկիանոսագիտության հայտնի ինստիտուտը, որը ներառում էր հայտնի օվկեանարիումը։ Ալբերը հետաքրքրվում էր նաև հնէաբանության խնդիրներով և Փարիզում հիմնադրել է Հնէաբանության մարդու ինստիտուտը։
Միջազգային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերը եղել է պացիֆիստ և շատ ջանքեր է ներդրել միջազգային ասպարեզում իր հայացքների ճանաչման համար։ Մասնավորապես, նա հիմնադրել է Մոնակոյի Միջազգային ինստիտուտը, որը պետք է ծառայեր արբիտրաժային դատարանի կոնֆլիկտային միջազգային խնդիրներին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ալբերը բազմիցս կոչ է արել գերմանական կայսր Վիլհելմ II-ին չսկսել ռազմական գործողությունները։ Պատերազմից հետո Մոնակոն հայտարարեց իր չեզոքության մասին։
Մոնակոյի զարգացման մշակութային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազնի երկրորդ կինը հսկայական ֆինանսական աջակցություն ցույց տվեց իշխանական գանձարանին, և Ալբերտը կնոջ կապիալի շնորհիվ կարողացավ Մոնակոն դարձնել Եվրոպայի մշակութային կենտրոններից մեկը։ Իշխանությունում կառուցվեց օպերային թատրոն և ստեղծվեց հայտնի բալետի խումբ Սերգեյ Դյագիլևի ղեկավարությամբ։ Ալբերը եղել է նաև Մոնտե Կառլոյի ավտոմոբիլային մրցարշավի հիմնադիրը, որը մեծ թվով զբոսաշրջիկների էր գրավում։ Ինչպես նաև Ալբերը սկիզբ է դրել ֆիլատելիայի արքայական ընտանիքի գործունեությանը և հիմնել է այժմյան թանգարանում ներկայացված հայտնի նամականիշները։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1869 թվականի սեպտեմբերի 21-ին Ալբերը ամուսնանում է դուքս Համիլթոնի դստեր՝ Մարիա Վիկտորայի հետ։ Շուտով ծնվեց նրանց որդին, սակայն 1880 թվականին ամուսիները բաժանվեցին։
- 1889 թվականի սեպտեմբերի 10-ին Ալբերը երկրորդ անգամ ամուսնանում է Ալիսա Հեյնի հետ, որը դուքս Րիշելյեյի երիտասարդ այրին էր։ Չնայած հաջող ամուսնությանը, այն շուտով փլուզվեց։ Ամուսինների միջև վեճը սկանդալային բնույթի էր, այսպես, մի օր երեկոյան օպերայում Ալբերը հրապարակավ ապտակում է կնոջը։ Այդ միջադեպից հետո ամուսինները սկսեցին ապրել առանձին, թեև պաշտոնապես չէին ամուսնալուծվել։
Հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Ալբեր I Մոնակոյի փոստային նամականիշի վրա |
- Մոնակոյի փոստային նամականիշների վրա
- Իշխան Ալբերի կողմից բացվեց ծանծաղուտ, որը պատկանում էր Պորտուգալիայի Ազորյան կղզիների կղզեխմբի շրջանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Archives de Paris — P. 17.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/alexander-agassiz-medal.html
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ http://www.rac.es/ficheros/doc/01194.pdf (իսպ.) — RAC.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Альбер I Արխիվացված 2013-12-19 Wayback Machine, сайт «Все монархи мира»
- Князь Монако Альбер I Արխիվացված 2014-04-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր I (Մոնակոյի իշխան)» հոդվածին։ |
|