Jump to content

Ադոլֆ Այքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Ադոլֆ Այքման
գերմ.՝ Otto Adolf Eichmann
IV B 4 բաժնի վարիչ Գեստապո ՌՍՀԱ
1939 դեկտեմբեր - 1941
IV B 4 սեկտորի վարիչ ՌՍՀԱ
1941 - 1945, մայիս
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Լինցի պետական ​​միջնակարգ դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ոստիկան
Ծննդյան օր մարտի 19, 1906(1906-03-19)[2][3][4][…]
Ծննդավայր Զոլինգեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5]
Վախճանի օր հունիսի 1, 1962(1962-06-01)[6][7] (56 տարեկան)
Վախճանի վայր Ռամլա, Իսրայել[8][9]
Թաղված Միջերկրական ծով
Քաղաքացիություն  Նացիստական Գերմանիա,  Վայմարյան Հանրապետություն և  Ավստրիա
Ի ծնե անուն գերմ.՝ Otto Adolf Eichmann
Հայր Ադոլֆ Կառլ Էյքման
Մայր Մարիա Շեֆերլինգ
Ամուսին Վերոնիկա «Վեռա» Լիբլ (1909–1997)
Զավակներ

Կլաուս (Նիկոլաս) Այքման (ծնվ. 1936)
Հորստ Ադոլֆ «Ադոլֆո» Այքման (ծնվ. 1940)
Դիտեր Հելմուտ Այքման (ծնվ. 1942)

Ռիկարդո Ֆրանսիսկո Լիբլ (Այքման) (ծնվ. 1955)
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Օտտո Ադոլֆ Այքման(գերմ.՝ Otto Adolf Eichmann[11], մարտի 19, 1906(1906-03-19)[2][3][4][…], Զոլինգեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5] - հունիսի 1, 1962(1962-06-01)[6][7], Ռամլա, Իսրայել[8][9]), գերմանացի սպա, գեստապոյի աշխատակից, հրեաների մասսայական ոչնչացման անմիջական պատասխանատու։ Եղել է IV-B-4 գեստապոյի բաժնի վարիչը, որը պատասխանատու էր «հրեական հարցի վերջնական լուծման» համար։ ՍՍ-ի օբերշտուրմբաննֆյուրեր (փոխգնդապետ

Պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունից թաքնվել է Հարավային Ամերիկայում։ Այստեղ իսրայելական «Մոսսադ» հետախուզության գործակալները գտել են նրան, առևանգել և տեղափոխել Իսրայել, որտեղ էլ նա մահապատժի է ենթարկվել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիք, բարեկամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ադոլֆ Կառլ Այքմանը (մահացել է 1960 թվականի փետրվարին), «Էլեկտրական տրամվայի ընկերություն»-ում հաշվապահ էր (Զոլինգեն), 1913 թվականին նրան տեղափոխեցին Լինցի (Ավստրիա) «Էլեկտրական տրամվայի ընկերություն», որտեղ մինչև 1924 թվականը նա աշխատեց որպես կոմերցիոն տնօրեն։ Ընտանիքը ապրում էր Բիշոֆշտրասս քաղաքի բազմասենյականոց բնակարանում։ Ամուսնացել է երկու անգամ (երկրորդը՝ 1916 թվականին)։

Մայրը՝ Մարիա Այքմանն էր (ի ծնե՝ Շեֆերլինգ), մահացել է 1916 թվականին։ Եղբայրներն էին Էմիլը, Հելմուտը, Օտտոն, իսկ քույրը՝ Իրմգարդը։

1935 թվականին Ադոլֆ Էյքմանն ամուսնացավ Վերոնիկա Լիբլի՝ գյուղացի կաթոլիկի ընտանիքից սերող մի աղջկա հետ։ Նրանք ունեցան չորս երեխա՝

Մանուկ հասակից Ադոլֆը Քրիստոնյա երիտասարդության կազմակերպության անդամ էր, իսկ հետո, դժգոհ լինելով ղեկավարությունից, տեղափոխվեց «Երիտասարդ զբոսաշրջիկներ» ընկերակցության «Գրիֆ» խումբը, որը մտնում էր Երիտասարդական միություն։ Ադոլֆն այդխմբի անդամ է մնացել նաև 18 տարին լրանալուց հետո։ Կարճահասակության, մուգ մազերի և «բնորոշ» քթի համար ընկերները նրան անվանում էին «փոքրիկ հրեա»[12].:

Մինչ չորրորդ դասարանը նա սովորում էր Լինդի տարրական դպրոցում (1913—1917), որտեղ սովորել է նաև Ադոլֆ Հիտլերը։ Այնուհետև ընդունվել է Realschule, որտեղ սովորել է կրկին մինչև չորրորդ դասարանը (1917—1921)։ 15 տարեկանում՝ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Լինցի Էլեկտրոտեխնիկայի, մեքենաշինության և շինարարության ազգային բարձր ֆեդերալ դպրոցը, որտեղ սովորել է չորս կիսամյակ։

Ադոլֆ Էյքմանը 1916 թվականին

Այդ ժամանակահատվածում Ադոլֆի հայրը ժամկետից շուտ անցավ թոշակի, որովհետև բացել էր սեփական գործը։ Սկզբում Զալցբուրգում հիմնեց լեռնարդյունաբերական ընկերություն, որտեղ ուներ 51% բաժնետոմս։ Զալցբուրգում նա նաև դարձավ մեքենաշինական ընկերության համասեփականատեր, որն արտադրում էր լոկոմոբիլներ։ Նա նաև ընդգրկվեց Վերին Ավստրիայում՝ Ինն գետի ափին, ջրաղացներ կառուցող ընկերությունում։ Սակայն Ավստրիայի տնտեսական ճգնաժամի պատճառով նա կորցրեց իր ներդրած գումարը, փակեց ագրոբիզնեսի ընկերությունը։

Ադոլֆը ամենաուսումնատենչ աշակերտը չէր. հայրը հանեց նրան դպրոցից և ուղարկեց աշխատելու իր հանքում, որտեղ պատրաստվում էին խեժ հանել և թերթաքարային յուղ՝ բժշկական նպատակներով։ Արտադրությամբ զբաղված էր մոտ տասը մարդ։ Հանքում նա աշխատեց համարյա երեք ամիս։

Հետագայում նա ուսանեց «Վերին Ավստրիայի էլեկտրական ընկերություն»-ում՝ մոտավորապես երկուսուկես տարի սովորելով էլեկտրոտեխնիկա։

1928 թվականին 22-ամյա Ադոլֆը՝ ծնողների օգնությամբ, «Վակումային նավթ» ընկերությունում աշխատանքի անցավ իբրև ճամփորդ-ներկայացուցիչ։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում Վերին Ավստրիայի պահպանումը։ Հիմանականում նա զբաղվում էր բենզինի պոմպերի տեղադրմամ և կերոսինի մատակարարման ապահովմամբ, քանի որ այդ տարածքը վատ էր էլեկտրաֆիկացված։

Էյքմանը ընկերը՝ Ֆրիդրիխ ֆոն Շմիդտը, որը կապեր ուներ ռազմական շրջանում, ուղղորդեց նրան «Զինվորների երիտասարդական միություն»։

1931 թվականին Ավստրիայում աճեցին նացիոնալիստական տրամադրությունները, տեղի էին ունենում ՆՍԳԲԿ-ի հավաքներ, իսկ ՍՍ-ն հավաքագրում էր մարդկանց Լինցում։

1932 թվականի ապրիլի 1-ին Այքմանը մտնում է ՍՍ-ի շարքերը Էռնստ Կալտենբուրների խորհրդով։ Նա նստացավ կուսակցության անդամի համար՝ 889895, ՍՍ-ի համար՝ 45326:

1933 թվականին «Վակումային նավթ» ընկերությունը նրան հասցրեց Զալցբուրգ։ Ամեն ուրբաթ նա վերադառնում էր Լինց և ծառայում ՍՍ-ում։ 1933 թվականի հունիսի 19-ին Ավստրիայի կանցլեր Էնգելբերդ Դոլֆուսը արգելեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն գործունեությունը Ավստրիայում։ Անմիջապես հետո Այքմանին հեռացրեցին «Վակումային նավթ» ընկերությունից՝ ՍՍ-ին պատկանելու համար, որից հետո նա տեղափոխվեց Գերմանիա։

Այքմանը Գերմանիա ժամանեց Կալտենբուների նամակով՝ ուղղված Անդրեաս Բոլլեկուն։ Բոլլեկը առաջարկեց ընդունվել Ավստրալիական լեգեոն՝ Կլոստեր-Լեհֆելդում գտնվող։ Այքմանը ընկավ հարձակվողական շարք, որտեղ հիմնականում սովորեց փողոցային կռիվներ ու ծեծկռտուքներ։

Հետագայում նրան տեղափոխեցին Պասսաու՝ ռեյխսֆյուրերի կապի շտաբի պետի՝ ստուրմբանֆյուրեր(մայոր) Կառլ ֆոն Պիխլյուի օգնական, որտեղ նա գրում էր նամակներ և հաշվետվություններ Մյունխեն՝ Գիմմլերին։ Այդ ժամանակ նա ստացավ ունտերշարֆյուրերի (ունտեր-սպայի) կոչում։ 1934 թվականին այդ շտաբը վերացրեցին, Այքմանին տեղափոխեցին Դախաուի «Գերմանիա» գումարտակ, որտեղ նա մնաց մինչև 1934 թվականը։

Այդ ժամանակահատվածում նա իմացավ մարդկանց մասին, որոնք արդեն ծառայել էին ՍՍ-ի ռեյխսֆյուրեր Գիմմելի անվտանգության ծառայությունում։ Նա հայտ ներկայացրեց և ընդունվեց ՍՍ-ի ռեյխսֆյուրերի Անվտանգության ծառայություն, սակայն նրան չվիճակվեց զբաղվել Գիմմելի անվտանգությամբ, այլ ուղղակի կարգավորել գործավարությունը։

1935 թվականի երկրորդ կեսին ՍՍ-ի ունտերստուրմֆյուրեր բարոն Լեոպոլդ Ից Էդլեր ֆոն Միլդենշտայնը Այքմանին առաջարկեց տեղափոխվել նրա՝ Անվտանգության ծառայության գլխավոր բաժնում հենց նոր ձևավորած «հրեաներ» խումբը։ Միլդենշտայնը հանձնարարեց Ադոլֆին կատարել հղումներ Թեոդոր Հերցլի «Հրեական պետություն» գրքից, որը հետագայում օգտագործվեց ՍՍ-ի ներքին գործերում։

1936 թվականի սկզբին բաժնի, որտեղ բացի Այքմանից աշխատում էր նաև Թեոդոր Դաննեկերը, կառավարիչ դարձավ Դիտեր Վիսլենցին։ Ռեյխի իշխանությունը ցանկանում էր լուծել հրեական հարցը, և այդ ժամանակ բաժնի առաջ դրված էր Գերմանիայից հրեաների արտագաղթը արագորեն խթանելու խնդիրը։

1936 թվականին Այքմանը ստացավ ՍՍ-ի օբերշարֆյուրերի կոչում, իսկ 1937 թվականին՝ ՍՍ-ի գաուպտշարֆյուրերի։

Ավելի ուշ բաժնի վարիչ նշանակվեց ՍՍ-ի օբերշարֆյուրեր Հերբերտ Մարտին Հագենը։ Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Այքմանը ուղեկցում էր իր պետին Պաղեստին՝ երկրկին ծանոթանալու համար, որը հրավեր ստացել էր «Հագան»-ից՝ ռազմական-հրեական կազմակերպությունից։ Սակայն ճամփորդությունը ձախողվեց, քանի որ անգլիական հյուպատոսությունը մերժեց նրանց՝ ուղևորվել ենթամանդատային Պաղեստին[13]։

1938 թվականի հունվարի 20-ին Աքմանը ստացավ ՍՍ-ի ունտերմտուրմֆյուրերի կոչում։

1938 թվականին Ավստրիայի անշլյուսից հետո Այքմանին տեղափոխեցին Վիեննայի ԱԾ, որտեղ նա պիտի զբաղվեր հրեաների գպրծով։ Այքմանի հրամանով հրեական հասարակության ներկայացուցիչ դոկտոր Ռիխարդ Լյեվենհերցը կազմելու էր հրեաների արտագաղթումը արագացնելու ծրագիր։ Հետագայում Այքամնը հասավ նրան, որ Վիեննայում բացվեց հրեաների արտագաղթման հարցերով զբաղվող հաստատություններ[14]։

1939 թվականի ապրիլին՝ Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի ստեղծումից հետո, Այքմանին տեղափոխեցին Պրահա, որտեղ նա շարունակեց զբաղվել հրեաների արտաքսումով։

1939 թվականի օգոստոսի սկզբից Այքմանը Կայսրության անվտանգության գլխավոր կառավարության (ՌՍՀԱ) անդամներից մեկն էր։ Նույն թվականի դեկտեմբերին նա ստանձնեց IV B 4 սեկտորի ղեկավարությունը։

Գործունեությունը երկրորդ աշխարհամարտի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին այցելեց Օսվենցիմ, որից հետո լիազորեց հրեաներին մահվան ճամբար ուղարկելը։

Ռեյնհարդ Հեյդրիխի հրամանով՝ նա 1942 թվականի հունվարի 20-ին մասնակցեց Վանզեյսկու կոնֆերանսին, որում քննարկվում էր «հրեական հարցի վերջնական որոշումը»։ Այքմանը առաջարկեց հարցը լուծել՝ հրեաներին ուղարկելով Արևելյան Եվրոպա։ Այս ծրագրի ղեկավարումը վստահվեց Այքմանին։

1944 թվականի օգոստոսին նա Հիմմելին ներկայացրեց 4 մլն հրեայի ոչնչացումը հաստատող զեկույց[15]։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի պարտությունից հետո Այքմանը կարողացավ թաքնվել իրեն փնտրող դաշնակիցներից։ Նա ձերբակալվեց ամերիկացիների կողմից և չկարողացավ թաքցնել իր՝ ՍՍ-ական լինելը, սակայն ներկայացավ որպես 22-րդ դիվիզիայի կամավոր-զինծառայող[16]։ Հասկանալով, որ կարող է բացահայտվել, փախավ դատավարությունից։

Այքմանի անձնագիրը

Ֆրանցիսկյան վանականների օգնությամբ նա կարողացավ ձեռք բերել արգենտինական անձնագիր Ռիկարդո Քլեմենտ անունով և 1950 թվականին ուղևորվեց Արգենտինա։ Այնտեղ նա աշխատանքի տեղավորվեց Mercedes-Benz տեղական բաժնում՝ իբրև գրասենյակային աշխատող։

1952 թվականին վերադարձավ Եվրոպա, նոր անունով ամուսնացավ իր կնոջ հետ և ընտանիքին տեղափոխեց Արգենտինա։ Մինչև 1960 թվականի մայիսը նա ապրում էր Բուենոս Այրեսում։

1958 թվականի մարի 19-ին ԱՄՆ-ի գլխավոր հետախուզական կառավարությունը տեղեկություններ ստացավ Այքմանի գտնվելու վայրի և կեղծ ազգանվան մասին։ Սակայն այս ինֆորմացիան որոշվեց թաքցնել, քանի որ Այքմանը կարող էր հայնտել, որ Հանս Գլոբկը[17][18], ով այդ ժամանակ դաշնային կանցելի քարտուղարության ղեկավարն էր, նախկին նացիստ է։

Այքմանի առևանգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին իսրայելական «Մոսսադ» հետախուզությանը հաջողվեց Այքմանը հետքը գտնել Արգենտինայում։ Նրանց օգնել էր հրեական ծագումով գերմանացի Լոտար Հերմանը, ով պատերազմի ժամանակ տուժել էր նացիստների կողմից։ Չնայած նրան, որ Լոտարը կույր էր, այնուամենայնիվ, ապրելով Արգենտինայում, նա հետաքրքրվում էր իրադարձություններով՝ կապված նախկին նացիստների հետ, և տեղյակ էր, որ Այքմանը թաքնվում է ու գտնվում հետախուզման մեջ։ Հենց այդ պատճառով, երբ նա աղջկանից լսում էր, որ աղջիկը ծանոթացել է Նիկոլաս Այքման անունով երիտասարդի հետ, ով պարծենում է հոր՝ Երրորդ ռեյխի համար կատարած գործով, Հերմանը, դասավորելով բոլոր փաստերը, հասկացավ, որ նա Ադոլֆի տղան է, և իր վարկածները հայտնեց պետական մարմիններին։

Այքմանի առևանգման օպերացիան ղեկավարել է «Մոսսադ»-ի գլխավորը՝ Իսսեր Հարելը։ Խմբի ղեկավար նշանակվեց Ռաֆի Էյթանը։ Բոլոր մասնակիցներին զգուշացվեց, որ Այքմանը պիտի տեղափոխվի Իսրայել ողջ և առողջ[19]։ Այքմանի առևանգումով զբաղվողների ամբողջական ցուցակը գաղտնի էր մնում մինչև 2008 թվականի հունվարը։

1960 թվականի մայիսի 11-ին Բուենոս Այրեսի փողոցներից մեկում Այքմանը առևանգվեց հրեա գործակալների կողմից։ Այքմանի ձերբակալումը իրականացրեց Պիտեր Մալինը, ով հայտնի է «գործակալ քառասունյոթ»[20] և «մարդ, ով բռնեց Այքմանին»[21][22][23] անվանումներով։ Այքմանը տեղափոխվեց Իսրայել իրբև «Էլ-Ալ» ինքնաթիռի վթարից տուժված մեկը, ով եկել էր նշելու Արգենտինայի անկախության 150-ամյակը։

Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմում Այքմանը հանձնվեց ոստիկանությանը։ Մարի 22-ին՝ Քնեսեթի նիստի ժամանակ, Իսրայելի պրեմիեր-մինիստր Դավիթ Բեն-Գուրիոնը հայտարարեց. «Ադոլֆ Այքմաբը գտնվում է Իսրայելում և շատ շուտով կսկսվի դատավարությունը»։ Կազմվել էր Այքմանը գործունեությունը քննող հատուկ բաժանմունք՝ «Գործակալությունը 007», որը կազմած էր գերմաներենին գերազանց տիրապետող 8 սպաներից[24]։ Սկսվեց դատավարությունը, որի ժամանակ ներկայանում էին Հոլոքոստը վերապարած բազմաթիվ վկաներ։

Այքմանը 1961 թվականին

Պրոցեսսի ընթացքում կանցելի աշխատակազմը փորձում էր գնել դատավորներին՝ ցանկանալով չբացահայտել կանցլերի մոտ որոշ աշխատողների նախկինում նացիստ լինելը կամ նրանց հետ համագործակցելը[25]։

Հետաքննության ավարտից հետո՝ ղեկավարության իրավական խորհրդատու Գեդեոն Հաուզները ստորագրեց 15 կետից[26] բաղկացած մեղադրական վճիռը։ Այքմանը մեղադրվում էր հրեաների և մարդկության նկատմամբ իրագործված ոճրագործության, հանցագործ խմբավորումներին անդամակցելու և մասը կազմելու մեջ։ Հրեաների նկատմամբ ոճիրը ընդգրկւոմ էր միլիոնավոր հրեաների ձերբակալումը, մահվան ճամբար ուղարկումը, սպանությունը և անգամ գույքը բռնագրավումը։ Մեղադրական վճռում խոսք էր գնում ոչ միայն հրեաների նկատամամբ իրագործված հանցագործության մասին, այլ նաև ուրիշ ազգերի. միլիոնավոր լեհերի աքսորումը, գնչուների ձերբակալումն ու մահվան ճամբար ուղարկումը, չեխական Լիդեցե գյուղից դեպի Լոձիի գետտո 100 երեխայի ուղարկումը և նրանց մասսայական ոչնչացումը՝ ի վրեժ Ռեյնհարդ Հեյդրիխի[27] սպանության։

1961 թվականի դեկտեմբերի 15-ին Այքմանին դատապարտեցին մահվան՝ համարելով նրան աշխարհի, հրեաների դեմ ոճրագործ և զինվորական հանցագործ։

Այքմանի մահվան դատավճիռը

Իսրայելի նախագահ Իցհակ Բեն-Ցվին մերժեց ներման համար խնդրանքը[28]։ Այքմանը կախաղան բարձրացվեց 1962 թվականի մայիսի 31-ի լույս 1-ի գիշերը Ռամլե քաղաքի բանտում։ Սա երկրորդ և վերջին մահապատիժն էր Իսրայելի դատական մարմնի կողմից իրագործված[29]։ Հրաժարվելով մահապարտի վեղարից՝ Այքմանը ասաց ներկաներին, որ շատ շուտով կրկին կհանդիպի նրանց հետ և որ մահանում է Աստծո հանդեպ հավատը չկորցնելով.

Վերջին խոսքերը

Կեցցե՛ Գերմանիան, կեցցե՛ Արգենտինան, կեցցե՛ Ավստրիան։ Այս երեք երկրների հետ է կապված իմ ամբողջ կյանքը, և ես երբեք չեմ մոռանա նրան։ Ողջունում եմ իմ կնոջը, ընտանիքին և ընկերներին։ Ես պարտավոր էի կատարել պատերազմի օրենքները։ Ես ծառայեցի իմ գույներին։ Պատրաստ եմ։

Մահապատիժը իրագործեց բանտի գլխավոր վերակացուն՝ Շալոմ Նագարը։ Կախելուց հետո Այքմանի մարմինը հրկիզեցին, իսկ մոխիրը շաղ տվեցին Իսրայելի ջրային սահմաններից դուրս՝ Միջերկրական ծովում։

Անընդունելի չարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

The New Yorker ամսագրի լրագրող Հանա Արենդտ Երուսաղեմում ներկա է եղել Այքմանի դատավարությանը։ Նրա՝ «Այքմանը Երուսաղեմում։ Չարի տափակությունը» (անգլ.՝ Eichmann in Jerusalem: A Report on the Banality of Evil) գրքում բացահայտվել է Այքմանի անձը և նրա կողմից կատարված հանցագործությունները։ Արեդնտը եկել էր այն եզրակացությանը, որ Այքմանը Հոլոքոստի գաղափարախոսը չէր, այլ պարզապես կատարողը, մի մասնիկը ամբողջատիրական մեքենայի։

Արենդտի գնահատականով՝ Այքմանը այնքան էլ հրեշային կամ հոգեկան հիվանդություն ունեցող ինչ-որ մեկը չէր։ Նա սարսափելի, սաստիկ նորմալ մարդ էր, իսկ նրա գործողությունները, որոնք պատճառ հանդիսացան միլիոնավոր մարդկանց մահվան, Արենդտի խոսքերով, պարզապես աշխատանքը լավ կատարելու խորը ցանկություն էր։ Այս դեպքում այն փաստը, որ աշխատանքը մասսայական սպանության հետ էր կապված, երկրորդ պլան էր մղվում[30]։

Մարդը ապակե խցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այքմանի առևանգման և դատավարության պատմությունը այնքան հայտնի դարձավ, որ նրանով միանգամից հհտաքրքվեցին դրամատուրգները, գրողները, լրագրողները։ Սակայն այն կարողացան նրեկայացնել միայն 1968 թվականին, երբ սցենարիստ ու դերասան Ռոբերտ Շոուն թողարկեց վեպ ու հանրությանը ներկայացրեց Բրոդվեյում «Մարդը ապակե խցում» անվանումով։ 1975 թվականին այս վեպի և պիեսի հիման վրա Արթուր Հիլլերը նկարահանեց նույնանուն գեղարվեստական ֆիլմ, որի գլխավոր հերոսը (Մաքսիմիլիան Շելլ) մի քանի ամիս զբաղվել է Այքմանի գործի և Հաննա Ադենտի հոդվածներին ծանոթանալով։

Ֆիլմը առաջ է քաշում Հոլոքոստում զոհերի անուղղակի մեղավորության, նրանց պասիվության մասին։

Այքմանի օրագրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտում Այքմանը պահում էր օրագրեր, որոնց ուսումնասիրել ու ծանոթանալ արգելվեց Իսրայելի կառավարության կողմից։ 1999 թվականին Այքմանի տղան խնդրանք ներկայացրեց Իսրայելի Գերագույն դատարան՝ հոր օրագրերը տպագրելու իրավունք ստանալու համար։ 2000 թվականի փետրվարի 29-ին Իսրայելի կառավարության կարգադրությամբ Այքմանի օրագրերը տպագրվեցին։

Նրանցից տեղեկատվություն առաջին անգամ հրապարակվեց 2000 թվականի մարտին՝ Դեյվիդ Իրվինգի և Դեբորա Լիշտադի դատական պրոցեսի ընթացքում՝ որպես Հոլոքոստը ապացուցող փաստեր։

Անգլերեն գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ailsby C. SS : Roll of Infamy — 1997.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118529447 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 https://www.dhm.de/lemo/biografie/adolf-eichmann
  7. 7,0 7,1 7,2 https://babel.hathitrust.org/cgi/pt?id=mdp.39015065795596&view=1up&seq=178 — P. 160—178.
  8. 8,0 8,1 8,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  9. 9,0 9,1 9,2 https://www.spiegel.de/politik/absolute-gerechtigkeit-a-fe5d2817-0002-0001-0000-000013517583
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 TracesOfWar
  11. THE FIRST STAGE. THE PERSECUTION OF THE JEWS IN GERMANY Արխիվացված 2012-02-14 Wayback Machine [EIchmann trial transcript] / The Nizkor Project
  12. из книги Quentin Reynolds «The Minister of Death» (1960), об этом писали в германских газетах, вышедших в апреле 1961 года, например Abendblatt(չաշխատող հղում)
  13. The Holocaust and the Neo-Nazi Mythomania Արխիվացված 2019-11-16 Wayback Machine ©1978, The Beate Klarsfeld Foundation
  14. The Holocaust and the Neo-Nazi Mythomania Արխիվացված 2019-11-16 Wayback Machine ©1978, The Beate /Klarsfeld Foundation
  15. К. А. Залесский. КТО БЫЛ КТО В ТРЕТЬЕМ РЕЙХЕ
  16. Гинодман В. (05.05.2005 в 07:25, обновлено 26.09.2009 в 14:11). «Именем шести миллионов жертв» (html). gzt.ru. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին. {{cite web}}: Check |authorlink= value (օգնություն); External link in |authorlink= (օգնություն)
  17. «ЦРУ знало, где скрывается Адольф Эйхман, но не выдавало его». NEWSru.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 31 декабря 2008-ին.
  18. Джулиан Боргер (8 июня 2006). «Why Israel's capture of Eichmann caused panic at the CIA» (անգլերեն). Гардиан. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 31 декабря 2008-ին.
  19. «Впервые опубликован полный список участников охоты на Эйхмана». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  20. Олег Сулькин. (14 марта 2005). «Агент «Семь сорок»». Итоги № 11(457). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 31 декабря 2008-ին.
  21. Олег Сулькин. (5 марта 2005). «Чистые руки Питера Малкина». MIGNews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 31 декабря 2008-ին.
  22. Юрий Певзнер, Юрий Чернер. На щите Давидовом начертано «Моссад». — М.: Терра, 2001. — 427 с. — (Секретные миссии). — ISBN 5-275-00303-X
  23. «Умер шпион, поймавший Адольфа Эйхмана». Русская служба Би-би-си. 5 марта 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 31 декабря 2008-ին.
  24. «Змеелов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  25. «ФРГ пыталась подкупить судью во время процесса над Эйхманом». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  26. «Гидеон Хаузнер: «За мною — шесть миллионов…»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  27. Эйхмана процесс՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  28. Суд над Эйхманом
  29. Первым случаем был расстрел по ошибке капитана Меира Тувианского 30 июня 1948 года
  30. «Процессы социальной идентификации, групповая динамика и поведение комбатантов» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-13-ին. Վերցված է 2016-08-03-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Այքման» հոդվածին։