1903 թվականի փետրվարին Փարիզում արտասանած ճառում Ժորեսը քննադատել է 1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից... Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը... Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր... Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականությունները. որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում»[5]։
Ժորեսն արձագանքել է Կիլիկիայի1909 թվականի ապրիլյան դեպքերին և, նկատի ունենալով երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեին, «Յումանիտեում» (1909, ապրիլի 4) գրել է. «Լիբերալները ներգրավվել են հետադիմության բանսարկությունների մեջ, և հայերը կոտորվեցին, ինչպես կարմիր սուլթանի լավագույն օրերին»։
Молчанов H. Н., Жорес, Ж., 1909, Jauids, Р., 1937.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։