Խավարում պարողը
«Խավարում պարողը» (անգլ.՝ Dancer in the Dark), Լարս ֆոն Թրիերի 2000 թվականի երաժշտական ֆիլմ-դրաման։ Ֆոն Թրիերի «Ոսկե սիրտ» եռագրության երրորդ ֆիլմը («Ճեղքելով ալիքները» - «Ապուշները» - «Խավարում պարողը»)։ Երաժշտության հեղինակն ու գլխավոր դերակատարուհին երգչուհի Բյորկն է։ Երկրորդ պլանի դերերից մեկը խաղացել է ֆրանսիական կինոյի աստղ Կատրին Դենյովը։
Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղի»։ Բյորկի «I’ve Seen It All» երգն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն երգ» անվանակարգում։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում (Վաշինգտոն նահանգ) 1964 թվականին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Չեխոսլովակիայից ներգաղթած Սելման (Բյորկ) է, որ շատ է սիրում մյուզիքլներ։ Նա աշխատում է գործարանում և որդու հետ ապրում է տնակում, որը վարձակալել է քաղաքային ոստիկանից։ Կյանքի դժվարություններից փրկությունը նա գտնում է իր երաժշտական երևակայություններում։
Սելման ծանր հիվանդություն ունի, որի հետևանքն է տեսողության շարունակական վատթարացումը։ «Իսկ ինչի՞ն էլ պետք է նայեմ». ասում է նա տեսարաններից մեկում։ Նույն հիվանդությունը սկսում է զարգանալ նաև որդու մոտ։ Այնուամենայնիվ, նա բոլորից թաքցնում էր իր տեսողության վատթարացման փաստը, որպեսզի կարողանա աշխատել և գումար հավաքել որդու բուժման համար։
Արդյունքում, երբ նրա սխալի պատճառով գործարանի մեքենաներից մեկը փչանում է, Սելմային աշխատանքից հեռացնում են։ Ոստիկանը, ումից Սելման վարձակալում էր իր բնակատեղը, տեսնելով թե որտեղ է կինը թաքցնում որդու բուժման համար հավաքվող գումարը, գողանում է այն։ Ոստիկանից իր գումարը հետ վերցնելու փորձը խիստ էմոցիոնալ ավարտ է ունենում, որի արդյունքում Սելման սպանում է ոստիկանին, ընդ որում, հենց վերջինիս խնդրանքով։ Սելմային մեղադրում են սպանության մեջ ու ձերբակալում։
Դատարանում նրան մահապատժի են դատապարտում՝ կախելու ճանապարհով։ Նրա խուց է գալիս մոտ ընկերուհին և առաջարկում որդու բուժման գումարով լավ փաստաբան վարձել և մահապատիժը փոխարինել այլ պատժամիջոցով։ Սակայն այդ դեպքում հնարավոր չէր լինի վճարել վիրահատության գումարը։ Սելման կատարում է իր ընտրությունը. ավելի լավ է ապրի միայն իր որդին և տեսնի աշխարհը, քան երկուսն էլ ապրեն, բայց կույր։
Արդյունքում մահապատիժն իրականացվում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Բյորկ | Սելմա Ժեսկովա |
Կատրին Դենյով | Քեթի (Քվալդա) |
Դեվիդ Մորս | Բիլ Հյուսթոն |
Շիվոն Ֆելլոն | Բրենդա |
Ջոել Գրեյ | Օլդրիչ նոր |
Վլադիցա Կոստիչ | Ջին |
Ժան Մարկ Բար | Նորման |
Վինսենտ Պատերսոն | Սամուել |
Սթելան Սքարսգարդ | օկուլիստ |
Ուդո Կիր | բժիշկ Ծառա |
Ժելկո Իվանեկ | դատավոր |
Յենս Ալբինուս | Մորտի |
Մայքլ Ֆլեսաս | Ջղային մարդը կինոթատրոնում |
Ֆիլմի ստեղծման աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի վարձույթն ուղեկցվեց մի շարք սկանդալներով, իսկ, երբ պարզ դարձավ, որ «Խավարում պարողը» ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին պատմող «Հարյուրավոր աչքեր» անվանմամբ վավերագրական ֆիլմը ազատ վաճառքի է թողնվելու, Բյորկը պատրաստվում էր դատի տալ Լարս ֆոն Թրիերին։ Նա չափազանց շատ էր մտել Սելմայի կերպարի մեջ և այդ վավերագրական ժապավենն ընդունում էր, որպես իր անձնական կյանք մտնելու փորձ։ Հայտնի է Կատրին Դենյովի կարծիքն այն մասին, որ Բյորկը դեռ ավելի քան տասը տարի չի կարողանա հանգիստ քննարկել այդ ֆիլմն ու դերը։
Ի սկզբանե Ջեֆի դերը պետք է Սթելան Սքարսգարդը խաղար, բայց «Ամբերդին» ֆիլմում զբաղված լինելու պատճառով նա հայտնվեց միայն մի քանի կադրում՝ որպես Սելմայի բժիշկ։
Քեթի դերն ի սկզբանե նախատեսված էր աֆրոամերիկացի դերասանուհու համար, բայց հանուն Կատրին Դենյովի, ով շատ էր ուզում նկարահանվել Լարս ֆոն Թրիերի ֆիլմում, վերջինս որոշ փոփոխություններ մտցրեց սցենարի մեջ։
Ֆիլմի սկզբում, երբ աշխատողները դուրս են գալիս գործարանից, կարելի է նկատել կնոջ ու տղամարդու՝ երկու երեխաների հետ։ Այդ կինը Լարս ֆոն Թրիերի կինն է՝ Բենտե ֆոն Թրիերը, իսկ երեխաները՝ Թրիերի երկու որդիները։ Թրիերն ուզում էր ֆիլմում կամեոյով ներկայանալ. նա պետք է խաղար զայրացած տղամարդու դերը, ով կինոթատրոնում Սելմային ու Քեթին խիստ նկատողություն է անում, բայց հետո այդ դերը տվեց այլ դերասանի։
Դատավորի անունը՝ Է. Դ. Մենթլ էր։ Դա հարգանքի տուրք էր Էնթոնի Դոդ Մենթլին, ով Դոգմա 95 ուղղության երեք ֆիլմերի օպերատորն էր («Հանդիսավորություն», «Միֆունի վերջին երգը» և «Ջուլիան-ավանակ»)։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի համար գրված օրիգինալ երգերի երաժշտության հեղինակը ինքը՝ Բյորկն էր, տեքստերը գրել են Բյորկը, Լարս ֆոն Թրիերը և իսլանդացի բանաստեղծ Սյոն Սիգուրդսոնը։ Բացի այդ, ֆիլմում օգտագործվել է նաև Ռիչարդ Ռոջերսի երաժշտությունը «Երաժշտության ձայներ» մյուզիքլից։ Ֆիլմի սաունդթրեքն առանձնանում է դասական դաշնակման ու կենցաղային առարկաների, օրինակ՝ գործարանային սարքեր, գնացքներ, ձայների համատեղմամբ։
Ալբոմը՝ սաունդթրեքի հետ մեկտեղ թողարկվել է 2000 թվականի սեպտեմբերին։ Ալբոմում բացակայում են դերասաններ Դեվիդ Մորսի, Կառա Սեյմուրի ու Վլադիցա Կոստիչի վոկալային մասերը։ «I’ve Seen It All» երգը, որը ֆիլմում կատարում է Փեթեր Սթորմարը, ալբոմում կատարում է Թոմ Յորքը։ Բացի այդ, ալբոմի երգերի տեքստերի մի մասը բավակաին տարբերվում է ֆիլմում հնչած տեքստերից, ինչը հատկապես զգալի է «Scatterheart» երգում։ Հավանաբար, տեքստերը փոփոխված էին, որպեսզի չբացահայտեն ֆիլմի սյուժեի որոշ մանրամասնություններ (սաունդթրեքը թողարկվել է ավելի շուտ, քան ֆիլմը հայտնվել է կինոէկրաններին), կամ, որպեսզի ձայնագրությունն ավելի ինքնուրույն ալբոմ դառնա։ «My Favorite Things» թրեքն ալբոմում ընդհանրապես ներառված չէ։
Ստեղծագործությունները, որոնք հնչում են ֆիլմում (ըստ ֆիլմում հայտնվելու հերթականության).
- Overture
- Cvalda (Կատրին Դենյովի հետ)
- I’ve Seen It All (Փեթեր Սթորմարեի հետ)
- Smith & Wesson (Դեյվիդ Մորսի, Կառա Սեյմուրի ու Վլադիցա Կոստիչի հետ) (ներառված է նաև ալբոմում՝ «Scatterheart» անվանմամբ)
- In the Musicals (Pt. 1)
- In the Musicals (Pt. 2)
- My Favourite Things
- 107 Steps (Շիվ Ֆելոնի հետ)
- The Last Song
- New World
«107 Steps» ստեղծագործությունը, որը հնչում էր այն ժամանակ, երբ Սելման գնում է դեպի կախաղան, ի սկզբանե ավելի երկար էր և կոչվում էր «141 Steps»: Սակայն վերջում Լարս ֆոն Թրիերը ֆիլմի այդ մասը չափազանց ձգձգված համարեց և Սելմայի քայլերի քանակը պակասեցրեց 34-ով։ Համապատասխանաբար կրճատվեց նաև ստեղծագործությունը և փոխվեց անվանումը։ «Overture» ստեղծագործությունը Ֆոն Թրիերի նախագծի համաձայն պետք է հնչեր ֆիլմի սկսվելուց առաջ, երբ դահլիճում արդեն մարել են լույսերը, բայց վարագույրը դեռ բարձրացված չէ։ Բայց դրա դեմ արտահայտվեցին ամերիկացի դիստրիբյուտորները, որոնք հայտարարեցին, որ ամերիկյան կինոթատրոններում վարագույրներ չկան, իսկ կինոմեխանիկները կարող են չմիացնել ձայնը, եթե էկրանին դեռ պատկերը չլինի։ Արդյունքում երգը հնչեց Պեր Կիրկեբյուի՝ ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Վիկեբե Վինդելովի ամուսնու ակվարելային կոլաժների ֆոնի վրա։
Ոճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է ձեռքի թվային տեսախցիկով, որպեսզի վավերագարկան ֆիլմի տպավորություն ստեղծվի, ինչպես Լարս ֆոն Թրիերի «Դոգմա 95»-ի տպավորության տակ նկարահանված այլ ֆիլմերում։ Սակայն չի կարելի ֆիլմն անվանել «Դոգմա»-ին պատկանող, քանի որ նրա կանոնները, մասնավորապես, արգելում են «երևակայական գործողությունները» (սպանություն, փոխհրաձգություն և այլն), սյուժեները, որոնց գործողությունները կատարվում են այլ երկրում կամ այլ ժամանակում, նկարահաման բեմում չհնչող երաժշտության կիրառումը։ Թրիերը երաժշտական էպիզոդները մնացած հատվածներից առանձնացնում է. այդպիսի հատվածները նկարահանվում են ստատիկ տեսախցիկով, առավել պայծառ գույների կիրառությամբ։
Քննադատությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոքննադատների ռեակցիան ֆիլմի նկատմամբ խիստ տարբեր ու խառն էր։ Բարձր գնահատվեցին հատկապես ոճական նորարարությունները։ Ռոջեր Էբերտը հայտարարեց, որ «Խավարում պարողը» «քանդում է սովորությունների պատերը, որոնք առաջացել են հսկայական քանակությամբ ֆիլմերի շուրջ, և վերադարձնում արմատներին։ Դա խիզախ ու հանդուգն քայլ է»[25]։ Սակայն սյուժետային գիծը սուր քննադատության ենթարկվեց։ Ջոնաթան Ֆորմանը New York Post-ից ֆիլմն անվանեց «էժան նմանակում» և հայտարարեց, որ ֆիլմն «այնքան անխիղճ էր իր մանիպուլյատիվ սենտիմենտալությամբ, որ եթե այն նկարահանված լիներ ամերիկացի ռեժիսորի ավելի ավանդական ձևերով, ապա այն հիմար կատակ կհամարեին»[26]։
Ֆիլմի վարկանիշը Rotten Tomatoes քննադատական գրախոսություննների կայք-ագրեգատորում կազմում է 68 %[27]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խավարում պարողը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2000 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի, իսկ Բյորկը ստացել է մրցանակ լավագույն դերասանուհու համար[28]։ «I've Seen It All» երգը ներկայացված էր Օսկարի լավագույն երգ անվանակարգում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճապոնական կինոակադեմիայի մրցանակ՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ
- Բոդիլ (Դանիա)՝ Լավագույն գլխավոր դեր (Բյորկ)
- Կաննի կինոփառատոն՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
- Կաննի կինոփառատոն՝ Ոսկե արմավենու ճյուղ (Լարս ֆոն Թրիեր)
- «Էդդա» մրցանակ (Իսլանդիա)՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
- Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
- Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ Լավագույն ֆիլմ
- «Արբանյակ»՝ Լավագույն երգ («I've Seen It All»)
- «Գոյա» կինոմրցանակ՝ Լավագույն եվրոպական ֆիլմ (Լարս ֆոն Թրիեր)
- Անկախ շունչ՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ (Լարս ֆոն Թրիեր)
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար»՝ Լավագույն երգ («I’ve Seen It All»)
- Բոդիլ՝ Լավագույն ֆիլմ
- BRIT Awards՝ Լավագույն սաունդթրեք
- Camerimage (Լեհաստան)՝ Ոսկե գորտ
- Չիկագոյի կինոքննադատների ասոցացիա՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
- Չիկագոյի կինոքննադատների ասոցացիա՝ Կինոֆիլմի լավագույն երաժշտություն
- Cinema Writers Circle Awards (Իսպանիա)՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ
- «Սեզար» (Ֆրանսիա)՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ
- «Ոսկե գլոբուս»՝ Լավագույն դերասանուհի в драматическом фильме (Բյորկ)
- «Ոսկե գլոբուս»՝ Լավագույն երգ («I’ve Seen It All»)
- «Արբանյակ»՝ Լավագույն ֆիլմ (դրամա)
- «Արբանյակ»՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
- «Արբանյակ»՝ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Կատրին Դենյով)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://web.archive.org/web/20200301174714/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/dancer-in-the-dark.5570
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Unifrance — 1949.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ BFI Film & TV Database
- ↑ http://revistamedicinacine.usal.es/index.php/en/vol6/num2/600##4
- ↑ http://www.ekino.tv/filmy,Muzyczny,0,wszystkie,,2000.html
- ↑ 10,0 10,1 10,2 http://stopklatka.pl/film/tanczac-w-ciemnosciach
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 https://www.filmaffinity.com/en/film552917.html
- ↑ http://www.metacritic.com/movie/dancer-in-the-dark
- ↑ http://www.imdb.com/title/tt0168629/
- ↑ http://www.imdb.com/title/tt0168629/releaseinfo?ref_=tt_ov_inf
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=43313&type=MOVIE&iv=Basic
- ↑ 16,0 16,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=dancerinthedark.htm
- ↑ http://www.kinokalender.com/film1670_dancer-in-the-dark.html
- ↑ https://web.archive.org/web/20160804161704/http://stopklatka.pl/film/tanczac-w-ciemnosciach
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 http://www.bbfc.co.uk/releases/dancer-dark-film
- ↑ 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 20,11 20,12 20,13 20,14 20,15 20,16 20,17 20,18 20,19 20,20 20,21 20,22 20,23 20,24 20,25 20,26 20,27 http://www.imdb.com/title/tt0168629/fullcredits
- ↑ http://www.telerama.fr/cinema/films/dancer-in-the-dark,51625.php
- ↑ 22,0 22,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 https://web.archive.org/web/20180426000955/https://www.europeanfilmacademy.org/2000.98.0.html
- ↑ http://www.the-numbers.com/movies/2000/DDARK.php
- ↑ Ebert, Roger (2000 թ․ հոկտեմբերի 20). «Dancer In The Dark». Chicago Sun Times. rogerebert.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 22-ին. «Some reasonable people will admire Lars von Trier's "Dancer in the Dark," and others will despise it. An excellent case can be made for both positions.» (անգլ.)
- ↑ Foreman, Jonathan (2000 թ․ սեպտեմբերի 22). «Dreck Dressed As Art». New York Post. NYP Holdings, Inc. էջ 47. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 22-ին. «Despite 2 Good Performances, 'Dancer' Is Just Fakery With An Anti-american Drum To Beat» (անգլ.)
- ↑ «Dancer In The Dark». Rotten Tomatoes. Retrieved 2010-12-02.
- ↑ «Festival de Cannes: Dancer in the Dark». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խավարում պարողը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի ամսին տեղեկատվություն icelandculture.ru կայքում Արխիվացված 2017-06-06 Wayback Machine
- «Լարս ֆոն Թրիերի հարյուրավոր աչքերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում - վավերագրական ֆիլմ, նվիրված «Խավարում պարողը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավարում պարողը» հոդվածին։ |
|
|
- Վաշինգտոն նահանգում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000 դրամա ֆիլմեր
- 2000 ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Դանիական ֆիլմեր
- Լարս ֆոն Թրիերի ֆիլմեր
- Ֆիլմեր հաշմանդամության մասին
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն նահանգում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1964 թվականին
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր