Վիրիդիանա
Վիրիդիանա իսպ.՝ Viridiana | |
---|---|
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ Իսպանիա |
Ժանր | հումորային դրամա, կինոկատակերգություն և դրամա |
Թվական | 1961[1] |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Լուիս Բունյուել[2] |
Պրոդյուսեր | Գուստավո Ալատրիստե |
Սցենարի հեղինակ | Լուիս Բունյուել, Պերես Գալդռս և Julio Alejandro?[3] |
Դերակատարներ | Սիլվիա Պինալ, Ֆրանսիսկո Ռաբալ, Ֆեռնանդո Ռեյ, Մարգարիտա Լոսանո, Լոլա Գաոս, Խոսե Կալվո, Խոսե Մանուել Մարտին, Վիկտորիա Սիննի, Թերեսա Ռաբալ, Կլաուդիո Բրուք[3], María Isbert?[3], Rosita Yarza?[3] և Սերջիո Մենդիսաբալ[3] |
Օպերատոր | Խոսե Ֆերնանդես Ագուայո |
Երաժշտություն | Լյուդվիգ վան Բեթհովեն |
Մոնտաժ | Պեդրո դել Ռեյ |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Նկարահանման վայր | Մադրիդ |
Տևողություն | 90 րոպե |
Viridiana Վիքիպահեստում |
Վիրիդիանա (իսպ.՝ Viridiana), Լուիս Բունյուելի կինոդրաման (1961)[4], նկարահանված Բենիտո Պերես Գալդոսի Հալմա վեպի հիման վրա։ Բունյուելի առաջին լիամետրաժ սյուժետային ֆիլմը, որը նկարահանվել է հարազատ Իսպանիայում։ Կաննի կինոփառատոնի շրջանակներում կայացած պրեմիերայի ժամանակ, երբ ռեժիսորը բարձրացնում է ֆրանկիստական Իսպանիայում արգելված թեմաներ՝ ինցեստ, ինքնասպանություն, կնոջ նկատմամբ բռնություն, սրբապղծություն, շվեդական ընտանիք, հսկայական սկանդալ է առաջանում, Վատիկանը զայրանում է և ֆիլմն Իսպանիայում տասնվեց տարով (մինչև ֆրանկիստական ռեժիմի տապալումը) արգելվում է[5]։
Այնուամենայնիվ, ֆիլմն արժանանում է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին[6]։
Բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրիդիանան (Սիլվիա Պինալ) պատրաստվում էր սրբազան ուխտ ընդունել, երբ քեռին՝ Դոն Խայմը (Ֆերնանդո Ռեյ), նրան հրավիրում է իր տուն։ Լինելով Խայմի միակ ազգականը, Վիրիդիանան ընդամենը մի անգամ էր տեսել նրան և պատրաստվում էր մերժել առաջարկը, բայց մենաստանի իր վերադաս մոր համոզելուց հետո դժկամությամբ համաձայնում է։
Դոն Խայմը մենակյաց ծերուկ էր, ով ապրում էր իր անտեսված ֆերմայում, մի քանի սպասավորների՝ Ռամոնայի (Մարգարիտա Լոզանո), նրա դստեր Ռիտայի և Մոնչոյի հետ։ Քրոջ աղջկան տեսնելիս Խայմը պարզապես ապշում է աղջկա և իր հանգուցյալ կնոջ անհավանական նմանությունից։
Ֆերմայից հեռանալու նախօրեին Վիրիդիանան՝ ի երախտագիտություն քեռու երկարատև ֆինանսական աջակցության, համաձայնում է Խայմի առաջարկին հագնել նրա հանգուցյալ կնոջ հարսանեկան զգեստը։ Ռամոնան տեղեկացնում է Վիրիդիանային, որ Խայմն ուզում է ամուսնանալ նրա հետ։ Վիրիդիանան շվարում է։ Ռամոնան գաղտնի դեղեր է ավելացնում աղջկա բաժակի մեջ։ Դոն Խայմը անգիտակից Վիրիդիանային տանում է իր սենյակ՝ բռնաբարելու մտադրությամբ, բայց վարանում է։
Հաջորդ առավոտյան նա ստում է, ասելով, որ ինքը բռնաբարել է Վիրիդիանային և որ նա այլևս չի կարող մենաստան վերադառնալ քանի որ զրկվել է կուսությունից։ Տեսնելով, որ Վիրիդիանան միևնույն է պատրաստվում է հեռանալ այդ տնից նա խոստովանում է, որ ստել է, և աղջիկն այդպես էլ չի իմանում, թե ինչ է իրականում կատարվել այդ գիշեր։ Երբ նա ավտոբուսի կանգառում էր արդեն, նրան ասում են, որ Խայմն ինքնասպան է եղել և իր ողջ ունեցվածքը թողել է Վիրիդիանային և իր ապօրինի որդուն՝ Խորխեին (Ֆրանցիսկո Ռաբալ)։
Խիստ անհանգստացած Վիրիդիանան այնուամենայնիվ որոշում է չվերադառնալ մենաստան։ Փոխարենը, նա տեղի մուրացկաններին հավաքում և բնակեցնում է ֆերմայի հարակից շինությունում։ Նա իրեն նվիրում է այս խայտաբղետ խմբի բարոյական կրթության գործին։ Մոնչոն՝ Խայմի սպասավորը, զզվելով մուրացկանների ներկայությունից, հեռանում է։
Խորխեն իր ընկերուհու՝ Լուսիայի հետ տեղափոխվում է ֆերմա։ Կարճ ժամանակ անց Լուսիան հեռանում է, տեսնելով, որ Խորխեը սիրահետում է Վիրիդիանային։ Շուտով Խորխեը հարաբերություններ է սկսում Ռամոնայի հետ։
Երբ Վիրիդիանան ու Խորխեը որոշ գործերով մի քանի օրով գնում են ֆերմայից, մուրացկանները ներխուժում են տուն։ Սկզբում նրանք մտադիր էին պարզապես ուսումնասիրել տարածքը, բայց շուտով, ոգևորվելով ներսի շքեղությունից, որոշում են խնջույք կազմակերպել։ Սաստիկ հարբած նրանք հավաքվում են լուսանկարվելու։ Լուսանկարը հիշեցնում է Դա Վինչիի Գաղտնի ընթրիքը։
Վիրիդիանան ու Խորխեը նախատեսվածից ավելի շուտ են վերադառնում և տունը գտնում գլխիվայր վիճակում։ Մուրացիկները ներողություն են խնդրում ու փորձում փախչել։ Խորխեը փորձում է խանգարել նրանցից մեկին։ Վերջինս դանակով սպառնում է։ Խորխեը փորձում է փրկել Վիրիդիանային, ում քաշքշում էր տղամարդկանցից մեկը, բայց մեկ ուրիշ մուրացկան շշով հարվածում է նրան։ Մինչ Վիրիդիանան փորձում է ազատվել բռնաբարից, Խորխեը գիտակցության է գալիս և մուրացկաններից մեկին կաշառում, որպեսզի նա սպանի բռնարարին։ Ոստիկանությունը վերջապես ժամանում է։
Մտափոխված Վիրիդիանան թակում է Խորխեի սենյակի դուռը։ Նա այնտեղ գտնում է Ռամոնային։ Խորխեն ասում է, որ իրենք ընդամենը թղթախաղով էին զբաղված և առաջարկում է միանալ իրենց։ Նա ասում է, որ Վիրիդիանային տեսնելու առաջին իսկ վայրկյանից հասկացել է, որ իրենք պետք է միասին լինեն։
Վերջաբանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաքննադատների իսպանական խորհուրդը մերժում է ֆիլմի օրիգինալ ավարտը, որում Վիրիդիանան պարզապես մտնում է Խորխեի սենյակն ու դանդաղ փակում դուռն իր հետևից։ Այսպիսով, գրվում է նոր վերջաբանը, որն ավելի նախընտրելի էր, քանի որ ներկայացնում էր շվեդական ընտանիքի գաղափարը Ռամոնայի, Խորխեի և Վիրիդիանայի միջևC[7]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Սիլվիա Պինալ | Վիրիդիանա |
Ֆրանսիսկո Ռաբալ | Խորխե |
Ֆերնանդո Ռեյ | դոն Խայմ |
Մարգարիտա Լոսանո | Ռամոնա |
Վիկտորիա Սիննի | Լուսիա |
Թերեսա Ռաբալ | Ռիտա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://fq.ucpress.edu/content/24/2/52
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Viridiana». IMDb. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Жорж Садуль. Dictionary of Films. University of California Press, 1972. Page 404.
- ↑ «Festival de Cannes: Viridiana». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 22-ին.(անգլ.)
- ↑ Buñuel, Luis. My Last Sigh. Trans. Abigail Israel. Minneapolis: University of Minnesota Press, 2003. ISBN 0-8166-4387-3. page 237.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Silvia Pinal, Pere Portabella, Juan Luis Buñuel and Jean-Claude Carrière speak about the film at 35 mm de cine español
- «Վիրիդիանա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վիրիդիանա»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրիդիանա» հոդվածին։ |
|