Կարլ Կլաուզևից
Կարլ Կլաուզևից | |
---|---|
գերմ.՝ Carl Philipp Gottlieb von Clausewitz | |
հունիսի 1, 1780[1][2][3][…] - նոյեմբերի 16, 1831[1][2][4][…] (51 տարեկան) | |
Ծննդավայր | Burg, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] |
Մահվան վայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[5] |
Գերեզման | Սաքսոնիա-Անհալթ |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Զորատեսակ | Հեծելազոր և հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր և գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ, Չորրորդ կոալիցիայի պատերազմ, Battle of Jena–Auerstedt?, Battle of Ostrovno?, Սմոլենսկի ճակատամարտ, Բորոդինոյի ճակատամարտ, Battle of Dennewitz?, Լայպցիգի ճակատամարտ, Battle of Ligny?, Battle of Wavre?, Նոյեմբերյան ապստամբություն և Siege of Mainz? |
Պարգևներ |
Կարլ Կլաուզևից (գերմ.՝ Carl Philipp Gottlieb von Clausewitz, հունիսի 1, 1780[1][2][3][…], Burg, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] - նոյեմբերի 16, 1831[1][2][4][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[5]), գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան, պրուսական գեներալ-մայոր։
1810 թվականին դասավանդել է ռազմագիտություն և ռազմավարություն։ 1812 թվականին ֆրանսիացիների կողմից օկուպացված Պրուսիայից անցել է Ռուսաստան և ծառայության մտել ռուսական բանակում։ Մասնակցել է Նապոլեոնի դեմ պատերազմներին։
1814 թվականին վերադարձել է պրուսական բանակ, մասնակցել Վաթեռլոոյի ճակատամարտին (1815)։ 1818-1830 թվականներին Բեռլինի ընդհանուր ռազմական ուսումնարանի տնօրենն էր, իսկ 1831 թվականից՝ պրուսական բանակի շտաբի պետը։ Հիմնական աշխատությունը՝ «Պատերազմի մասին» եռհատորյակը (1832-1834), համարվում է ժամանակակից քաղաքագիտության և ռազմարվեստի հիմնական գործերից մեկը։ Հայտնի են նաև Կլաուզևիցի ռազմապատմական այլ աշխատություններ՝ «Նապոլեոն Բոնապարտի 1796 թվականի իտալական արշավանքը» (1833), «1799 թվականը» (մաս 1-2, 1833-1834), «1812 թվականը» (1835)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլաուզևիցը ծնվել է 1780 թվականի հունիսի 1-ին Պրուսական Մագդեբուրգյան դքսության Բուրգ-Մագդեբուրգ քաղաքում և ազնվական կարգավիճակի սպասող ընտանիքի չորրորդ և կրտսեր որդին էր։ Կլաուզևիցների ընտանիքը պնդում էր, որ սերել է Վերին Սիլեզիայի Կլաուզևից բարոններից, չնայած գիտնականները կասկածում են այդ կապի մեջ[6]։ Նրա պապը՝ լյութերական հովվի որդի, աստվածաբանության պրոֆեսոր էր։ Կլաուզևիցի հայրը, երբ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի բանակում լեյտենանտ էր, պրուսական հարկային ծառայության փոքր պաշտոն է զբաղեցրել։ Կլաուզևիցը Պրուսական զինծառայության է անցել տասներկու տարեկան հասակում՝ որպես կրտսեր կապրալ, ի վերջո ստանալով գեներալ-մայորի կոչում[7]։
Կլաուզևիցը մասնակցել է Ռեյնի արշավանքներին (1793-1794), ներառյալ Մայնցի պաշարմանը, երբ պրուսական բանակը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ներխուժել էր Ֆրանսիա և 1806-1815 թվականներին կռվել է Նապոլեոնյան պատերազմներում։ 1801 թվականին (21 տարեկան) ընդունվել է Բեռլինի «Կրեգսի ակադեմիա» (Kriegsakademie - կոչվում է նաև «Գերմանիայի ռազմական դպրոց», «Բեռլինի ռազմական ակադեմիա» և «Պրուսիայի ռազմական ակադեմիա», հետագայում՝ «Ռազմական ակադեմիա»)՝ հավանաբար ուսումնասիրելով փիլիսոփա Կանտի և / կամ Ֆիխտեի և Շլայերմախերի աշխատությունները և վաստակել է գեներալ Գերհարդ ֆոն Շարնհորստի հարգանքը (որն ապագայում՝ 1809 թվականին, նշանակվել է բարեփոխված պրուսական բանակի շտաբի առաջին պետ)։ Կլաուզևիցը, Հերման ֆոն Բոյնը (1771-1848) և Կառլ ֆոն Գրոլմանը (1777-1843) Շարնհորստի գլխավոր դաշնակիցներից են եղել 1807-1814 թվականներին Պրուսական բանակը բարեփոխելու նրա ջանքերում։
Կլաուզևիցը ծառայում էր Յենայի արշավի (1806) ընթացքում եղել է Արքայազն Ավգուստ Ֆերդինանդի ադյուտանտ։ 1806 թվականի հոկտեմբերի 14-ին Յենա-Աուերսդտի ճակատամարտում, երբ Նապոլեոնը ներխուժեց Պրուսիա և ջախջախեց պրուսա-սաքսոնական մեծ բանակը՝ Բրունշվեյգի դուքս Կառլ Վիլհելմ Ֆերդինանդի հրամանատարությամբ, Կլաուզևիցը գերի է ընկել․ այդ օրը վերցված պրուսական բանակի 25000 գերիներից մեկն էր։ Նա 26 տարեկան էր։ Կլաուզևիցը և արքայազնը գերեվարված էին Ֆրանսիայում 1807-1808 թվականներին։ Վերադառնալով Պրուսիա՝ նա մասնակցել է պրուսական բանակի և պետության բարեփոխումներին[7]։
1810 թվականի դեկտեմբերի 10-ին նա ամուսնացել է հայտնի կոմսուհի Մարի ֆոն Բրուլի հետ, որին առաջին անգամ ծանոթացել է 1803 թվականին։ Նա Թյուրինգիայում հայտնի գերմանացի ֆոն Բրյուլի ընտանիքից էր։ Զույգը բարձ խավի շրջանակներում լինելով շփվել է Բեռլինի քաղաքական, գրական և մտավոր վերնախավի հետ։ Մարին՝ իր լավ կրթվածությամբ և քաղաքական կապերով կարևոր դերակատարում է ունեցել ամուսնու գործունեության և մտավոր զարգացման մեջ[8]։ Նա նաև խմբագրել, հրատարակել և ներկայացրել է Կլաուզևիցի ստեղծագործությունների ժողովածուն[9]։
Հակադրվելով Պրուսիայի բռնի դաշինքին Նապոլեոն I- ի հետ, Կլաուզևիցը հեռացել է պրուսական բանակից և ծառայության է անցել Կայսերական ռուսական բանակում 1812-1813 թվականներին՝ ռուսական արշավի ընթացքում, մասնակցելով՝ Բորոդինոյի ճակատամարտին (1812)։ Ռուսաստանում ծառայած շատ պրուսական սպաների նման, նա 1813 թվականին միացել է ռուս-գերմանական լեգեոնին։ Ռուսական կայսրության ծառայության մեջ Կլաուզևիչը մասնակցել է Տաուրագեի կոնվենցիայի (1812) բանակցություններին, որը ճանապարհ բացեց Պրուսիայի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության և նրա դաշնակիցների կոալիցիայի համար[7]։
1815 թվականին, երբ ռուս-գերմանական լեգեոնը ինտեգրվեց պրուսական բանակին, և Կլաուզևիցը կրկին մտել է պրուսական ծառայություն որպես գնդապետ[10]։ Շուտով նա նշանակվել է Յոհան ֆոն Թիլմանի III կորպուսի շտաբի պետ։ Այս կարգավիճակում նա 1815 թվականին Վաթերլոոյի արշավի ընթացքում կռվել է Լինիի և Վավրի ճակատամարտերում։ Նապոլեոնի գլխավորած բանակը 1815 թվականի հունիսի 16-ին Լինիում (Մոն Սեն Ժանից և Վաթեռլոո գյուղից հարավ) հաղթել է պրուսացիներին, բայց նրանք հետ են քաշվել լավ վիճակով։ Պրուսական ուժերը ոչնչացնելու Նապոլեոնի անկարողությունը հանգեցրել է նրան, որ զորքը պարտություն է կրել մի քանի օր անց Վաթեռլոոյի ճակատամարտում (1815 թվականի հունիսի 18), երբ ուշ երեկոյան պրուսական զորքերը մոտեցել էին նրա աջ թևին՝ աջակցելու անգլո-հոլանդական-բելգիական ուժերին, որոնք առաջ էին եկել։ Նապոլեոնն առաջ էր շարժվել համոզելով իր զորքերին, որ դաշտային մոխրագույն համազգեստը պատկանում է մարշալ Գրուշիի (Marshal Grouchy) նռնակորդներին։ Կլաուզևիցի ստորաբաժանումը մեծ թվով մարտեր է վարել Վավրում (1815 թվականի հունիսի 18–19)՝ թույլ չտալով, որ խոշոր ուժեղները հասնեն Նապոլեոնին Վաթեռլոոյի մոտ։
Պատերազմից հետո Կլաուզևիցը ծառայել է որպես Կրիգսի ակադեմիայի տնօրեն, որտեղ նա ծառայել է մինչև 1830 թվականը։ Նույն թվականին նա վերադարձել է ակտիվ զինվորական ծառայության։ Դրանից անմիջապես հետո Եվրոպայում բռնկվել են մի քանի հեղափոխություններ և Լեհաստանում՝ ճգնաժամ, որը, կարծես, ազդարարում էր եվրոպական նոր խոշոր պատերազմը։ Կլաուզևիցը նշանակվել է միակ բանակի շտաբի պետ, որը կարողանալու էր մեբիլիզացնել Պրուսիան այս արտակարգ իրավիճակում՝ ուղարկվելով Լեհաստանի սահման։ Երբ 1831 թվականի օգոստոսին խոլերայից մահացել է բանակի հրամանատարը՝ Գնեյզենաուն, Կլաուզևիցը ստանձնել է պրուսական բանակի ջանքերով խոլերայի մեծ բռնկումը կանխող պարսպաքարային առողջարան հիմնելու գործը (խոլերան առաջին անգամ հայտնվել էր ներկայիս Կենտրոնական Եվրոպայում՝ առաջացնելով տարածվելու խուճապ մայրցամաքում) ... Ինքը՝ Կլաուզևիցը, մահացել է նույն հիվանդությունից անմիջապես դրանից հետո՝ 1831 թվականի նոյեմբերի 17-ին[7]։
Նրա այրին 1832 թվականին խմբագրել, հրատարակել և գրել է պատերազմի փիլիսոփայության վերաբերյալ Կլաուզևիցի գլուխգործոցի առաջաբանը (այդ աշխատությունը սկսել էր գրել 1816 թվականին, բայց չէր հասցրել ավարտել այն)[11]։ Նա գրել է նաև «Պատերազմի մասին» գրքի նախաբանը և 1835 թվականին հրապարակել է Կլաուզևիցի ստեղծագործությունների ժողավածուն։ Տիկին Կլաուզևիցը մահացել է 1836 թվականի հունվարին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jordan Lindell Clausewitz: War, Peace and Politics. «Պատերազմ, խաղաղություն և քաղաքականություն», Նոյեմբեր 26, 2009 (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Gat A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 4,2 Magdeburger Biographisches Lexikon (գերմ.) — 2002.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #11852111X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Aron, Raymond (1983). Clausewitz: Philosopher of War. Taylor & Francis. էջեր 12–14. ISBN 9780710090096.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Bassford, Christopher (2016 թ․ մարտի 8). «Clausewitz and His Works». Clausewitz.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Bellinger, Vanya Eftimova. Marie von Clausewitz: The Woman Behind the Making of On War. New York/London: Oxford University Press, 2015. 978-0-19-022543-8
- ↑ Bellinger, Vanya Eftimova (2016 թ․ հունվարի 6). «Five Things You Didn't Know About Carl von Clausewitz». Real Clear Defense. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ See Timothy McCranor, "On the Pedagogical Intent of Clausewitz's On War," MCU Journal vol. 9, no. 1, Spring 2018, pp.133-154.
- ↑ Smith, Rupert, The Utility of Force, Penguin Books, 2006, p. 57; Paul Donker, "The Evolution of Clausewitz's Vom Kriege: a reconstruction on the basis of the earlier versions of his masterpiece," trans. Paul Donker and Christopher Bassford, ClausewitzStudies.org, August 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Կլաուզևից» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 477)։ |
- Հունիսի 1 ծնունդներ
- 1780 ծնունդներ
- Նոյեմբերի 16 մահեր
- 1831 մահեր
- Վրոցլավ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Գերմանացի գեներալներ
- Գերմանացի զորավարներ
- Գերմանացի հուշագիրներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի ռազմական գործիչներ
- Գերմանիայի ազնվականություն
- Զորավարներ
- Խոլերայից մահացածներ
- Ռազմական պատմաբաններ
- Ռազմական տեսաբաններ
- Քաղաքական ռեալիստներ
- Քաղաքական փիլիսոփաներ