Հայնրիխ Վյոլֆլին
Հայնրիխ Վյոլֆլին Heinrich Wölfflin | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1864[1] Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա |
Մահացել է | հուլիսի 19, 1945[2][3][4][…] (81 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա |
Գերեզման | Wolfgottesacker |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | արվեստագետ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Բազելի համալսարան և HU Berlin |
Գործունեության ոլորտ | արվեստագիտություն |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2][5] |
Եղել է գիտական ղեկավար | Fritz Knapp? և Otto Fischer?[6] |
Հայտնի աշակերտներ | Kate Steinitz?, Jakob Rosenberg?[7] և Ernst Buchner?[7] |
Պարգևներ | |
Հայր | Eduard Wölfflin? |
Heinrich Wölfflin Վիքիպահեստում |
Հայնրիխ Վոլֆլին (գերմ.՝ Heinrich Wölfflin, հունիսի 21, 1864[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - հուլիսի 19, 1945[2][3][4][…], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի արվեստաբան։
Մշակել և վարպետորեն կիրառել է գեղարվեստական ոճի վերլուծության մեթոդիկա, որը Վյոլֆինի վաղ շրջանի գործերում ծառայել է որպես «դարաշրջանի հոգեբանությունը» հետազոտելու միջոց («Ռենեսանս և բարոկկո», 1888 թ., «Դասական արվեստ», 1899 թ.)։ Ավելի ուշ, նեոկանտականության ազդեցությամբ, Վյոլֆինն ավելի ու ավելի է սահմանափակել վերլուծության խնդիրները՝ սահմանելով «աշխարհընկալման մեթոդները»՝ վերացարկված ձևական կատեգորիաների համակարգերը, դրանց հանգեցնելով տարբեր դարաշրջանների կամ ժողովուրդների արվեստի բնորոշումը («Արվեստի պատմության հիմնական հասկացությունները», 1915 թ., «Իտալիան և ձևի գերմանական զգացողությունը», 1931 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլֆլինի արվեստաբանական մոտեցումը համարվում է ֆորմալիստական, որովհետև արվեստի ստեղծագործությունը նա ամենից առաջ դիտում է, որպես արտաքին ձև՝ ոճ։ Նա արվեստի առաջին պատմաբանն էր, որն իր դասախոսություններում հետևողականորեն օգտագործում էր պրոյեկտորներ, ինչը նրան թույլ էր տալիս երկու արվեստի ստեղծագործությունների միջև ուղիղ համեմատություն անել[8]։ Արվեստի պատմության հիմունքներ հիմնարար ստեղծագործությունում նա վերածննդի և բարոկկոյի ստեղծագործությունների համեմատության միջոցով զարգացնում է հինգ հիմնական կոնցեպտուալ հակադրություններ (հակադրությունների զույգեր), որոնցով նկարագրվում են վերածննդի և բարոկկոյի ֆորմալ (ձևային) տարբերությունները։
գծային | գեղանկարչական |
հարթություն | խորություն |
փակ | բաց |
բազմաքանակություն | միասնություն |
Պարզություն | անպարզություն և շարժողունակություն |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.lootedart.com/web_images/pdf2022/79-Article%20Text-758-1-10-20180903.pdf
- ↑ 7,0 7,1 Dictionary of Art Historians
- ↑ Ernst H. Gombrich: Die Kunst der Renaissance I. Norm und Form. Nachdruck Stuttgart: Klett 1985, S. 119. ISBN 3608761462
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Վյոլֆլին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 480)։ |
- Հունիսի 21 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Շվեյցարիայում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 1945 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարացի արվեստաբաններ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Շվեյցարացի պատմաբաններ
- Արվեստագետներ