Շառլ Էդուար լը Կորբյուզիե
Շառլ Էդուար լը Կորբյուզիե ֆր.՝ Le Corbusier | |
---|---|
1933 թ. | |
Ի ծնե | Շառլ Էդուար Ժաներե-Գրի |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1887 |
Ծննդավայր | Լե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա[1][2][3] |
Մահացել է | օգոստոսի 27, 1965 |
Վախճանի վայր | Ռոկեբրյուն-Կապ-Մարտեն, Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիա |
Ոճ(եր) | ինտեռնացինալ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն, նկարչություն, դիզայն |
Գործունեություն | ճարտարապետ, դիզայներ, նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Notre Dame du Haut?, Villa Savoye?, Unité d'habitation?, Radiant City? և Tsentrosoyuz building? |
Պարգևներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա, Congrès International d'Architecture Moderne? և Գեղարվեստի ակադեմիա |
Le Corbusier Վիքիպահեստում |
Շառլ Էդուար լը Ժաներե (ֆր.՝ Charles-Édouard Jeanneret, հոկտեմբերի 6, 1887[9][6][8][…], Լե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա[1][2][3] - օգոստոսի 27, 1965[6][7][8][…], Ռոկբրյուն Կապ Մարտեն, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[2][3]), առավել հայտնի որպես Լը Կորբյուզիե (Le Corbusier), ֆրանսիացի նշանավոր ճարտարապետ՝ ծագումով Շվեյցարիայից, մոդեռնիզմի ռահվիրա, ինտերնացիոնալ ոճի ճարտարապետության ներկայացուցիչ, նկարիչ և դիզայներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ-Էդուար Ժաներեն ծնվել է Ֆրանսիային սահմանակից շվեյցարական Լա Շո դը Ֆոն փոքրիկ քաղաքում։ Հայրը տեղի ժամացույցի գործարանի վարպետ էր, մայրը՝ երաժշտության (դաշնամուրի) ուսուցչուհի։
Շառլը սովորել է ծննդավայրի արվեստի դպրոցում, որտեղ կերպարվեստի և ճարտարապետության ուսուցիչները կողմնորոշել են նրան՝ խորանալու ճարտարապետության մեջ։ Ուսումնառությունն ավարտելով՝ աշխատել է ճարտարապետներ Յո. Հոֆմանի (Վիեննա, 1907), Օ. Պերեի (Փարիզ, 1908-1910) և Պ. Բերենսի (Բեռլին, 1910-1911) արվեստանոցներում։ 1917 թվականից ապրել է Փարիզում։ 1930 թվականին դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։
Նկարիչ Ա. Օզանֆանի հետ մշակել է պուրիզմի տեսությունը (1918)։ Իր տեսակետներն առաջին անգամ հրապարակել է «Լը էսպրի Նուվո» («L’Esprit Nouveau», 1920-1925) հանդեսի հոդվածում։
Նպատակադրվելով հնարավորինս լավ կենցաղային պայմաններ ապահովել գերբնակեցված քաղաքներում ապրող մարդկանց համար՝ Լը Կորբյուզիեն մտահղացել է ճարտարապետական ազատ կաղապարների (ֆորմաների), ուժեղացված բետոնի լայնորեն կիրառմամբ շինությունների կառուցումը, միաժամանակ մեծ ուշադրություն է նվիրել քաղաքների պլանավորմանը։
Շուրջ հինգ տասնամյակ ձգված իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա նախագծել է դիզայնով ու հարմարավետությամբ աչքի ընկնող բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են Եվրոպայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում։ Հնդկաստանում նա պատրաստել է Չանդիգար քաղաքի գլխավոր հատակագիծը, բացի այդ՝ նախագծել է այդ քաղաքի մի շարք վարչական շենքեր։
Լը Կորբյուզիեի ողջ ստեղծագործությունը նոր խոսք է ճարտարապետության ասպարեզում։ Եվ պատահական չէ, որ նա Ժամանակակից ճարտարապետության միջազգային կոնգրեսի (Congrès International d'Architecture Modern) (CIAM) հիմնադիր անդամ էր։
2016 թվականի հուլիսի 17-ին աշխարհի յոթ երկրներում նշանավոր ճարտարապետի իրականացրած տասնյոթ նախագծեր ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում՝ որպես մոդեռն արվեստում Լը Կորբյուզիեի ներդրած ակնառու ավանդի աչքի ընկնող նմուշներ[10]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ле Корбюзье. Архитектура XX века. Изд. Прогресс, 1977
- Ле Корбюзье. Модулор: Опыт соразмерной масштабу человека гармоничной системы мер, применимой как в архитектуре, так и в механике. Стройиздат. 1976
- Le Corbusier. L’art décoratif d’aujourd’hui. Paris 1925. — 218 p.
- Le Corbusier. L’Esprit nouveau. Almanach d’architecture moderne. Paris, 1926. p. 17 — 40
- Le Corbusier. The Modulor: A Harmonious Measure to the Human Scale, Universally Applicable to Architecture and Mechanics (1954). Basel & Boston: Birkhäuser, 2004. — 133 p.
- Le Corbusier: textes et planches. Prèface de Maurice Jardot. Editions Vincent, Frèal & Cie Paris. 1960. (Переиздана на русском яз. в 1970 г.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арнольд У. Европейская архитектура XX века. Эра функционализма (1924 −1933 гг.), т.2. М., 1964
- Васильева Е. Идеальное и утилитарное в системе интернационального стиля: предмет и объект в концепции дизайна XX века. // Международный журнал исследований культуры, № 4 (25), 2016, с. 72-80.
- Всеобщая история архитектуры, т. 11. Մոսկվա, 1973
- Ле Корбюзье, М. В. Предтеченский Путешествие на Восток. Стройиздат. 1991
- Коэн Жан-Луи Ле Корбюзье и мистика СССР. Теории и проекты для Москвы. — М.: Арт-Волхонка, 2012. — 316 с. — ISBN 978-5-904508-24-1
- Миронов А. В. Философия архитектуры: Творчество Ле Корбюзье. — М.: МАКС Пресс, 2012. — 292 с., ил., 500 экз., ISBN 978-5-317-03961-5
- Прокофьев В. Н. Инженер человеческого счастья — Ле Корбюзье / Прокофьев В. Н. Об искусстве и искусствознании. Статьи разных лет. М., 1985.
- Фремптон К.. Современная архитектура: Критический взгляд на историю развития. М., Стройиздат, 1990. ISBN 5-274-00223-4
- Ренато Де Фуско Ле Корбюзье — дизайнер. Мебель, 1929. «Советский художник», 1986
- Анна Чудецкая Что придумал Ле Корбюзье. — М.: Арт-Волхонка, 2012. — 54с.:ил. Արխիվացված 2016-03-11 Wayback Machine ISBN 978-5-904508-25-8
- Cohen Jean-Louis Le Corbusier. — Köln: Taschen Verlag, 2004. — ISBN 3-8228-3532-3
- Cohen Jean-Louis Le Corbusier: la planète comme chantier. — Paris: Textuel, 2005. — 192 p. — (Passion). — ISBN 2-88182-540-0, 978-2-88182-540-8
- Коэн Жан-Луи. Ле Корбюзье / Пер. с фр. Людмила Кайсарова. — М.: TASCHEN, Арт-Родник, 2008. — 96 с. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0136-2
- Cohen Jean-Louis Le Corbusier: an Atlas of Modern Landscapes. — New York: Museum of Modern Art, 2013.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լը Կորբյուզիեի ուսանողական աշխատանքներից. Վիլլա Ֆալեն Լա Շո դը Ֆոնում (1905 թ.)
-
Իր ծնողների համար նախագծած ու կառուցած Ճերմակ տունը Լա Շո դը Ֆոնում (1912 թ.)
-
Վիլլա Ֆավր-Ժակոն շվեյցարական Լը Լոկլում (1912 թ.)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.sikart.ch/KuenstlerInnen.aspx?id=4000293
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 The Other Interface
- ↑ http://www.sikkensprize.org/winnaar/le-corbusier/
- ↑ Charles-Edouard Le Corbusier
- ↑ 6,0 6,1 6,2 Le Corbusier (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 Charles-Edouard; Jeanneret-Gris, Charles-Edouard Le Corbusier [Jeanneret] — 2006.
- ↑ 8,0 8,1 8,2 Le Corbusier — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ «The Architectural Work of Le Corbusier, an Outstanding Contribution to the Modern Movement». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Фонда Ле Корбюзье в Париже Արխիվացված 2010-02-26 Wayback Machine
- История строительства штаб-квартиры ООН в Нью-Йорке
- Капелла в Роншане
- Le Corbusier, Bilder für die Ausschreibung zum Bau des Palastes der Sowjets, 1931.(անգլ.)
- Планы построек Ле Корбюзье
- дискуссия о Корбюзье в рамках российско-французского проекта «Мутирующая реальность» Արխիվացված 2013-01-22 Wayback Machine
- Статья о Корбюзье и примеры спроектированных зданий
- Шаталов А. (8.10.2012). «Троянский конь большевизма. Великий и ужасный Корбюзье». The New Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Էդուար լը Կորբյուզիե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 594)։ |
- Շվեյցարիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Օգոստոսի 27 մահեր
- 1965 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Անձինք նամականիշերի վրա
- Կահույքի դիզայներներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ
- Շվեյցարացի ճարտարապետներ
- Շվեյցարացի նկարիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Ֆրանսիացի ճարտարապետներ
- Ֆրանսիացի նկարիչներ